Լրահոս

2022-01-07
  • Միջազգային
    Ղազախստանի նախագահն այսօր կդիմի ժողովրդին
    Ղազախական ԶԼՄ-ները հաղորդում են, որ երկրի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևն այսօր` հունվարի 7–ին, հանդես կգա երկրի իրավիճակի վերաբերյալ ուղերձով։ Տեղեկությունը հայտնել են․ «Այսօր ընթրիքի ժամին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդես կգա Ղազախստանի ժողովրդին ուղղված ուղերձով։ Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Բերիկ Ուալին»,- ասել է հաղորդավարուհին «Հաբար 24» հեռուստաալիքի եթերում: Նշվում է, որ ուղերձը կհեռարձակվի Հանրապետական հեռուստաալիքներով։
    09:11
    07.01.22
    Ավելին
2022-01-06
  • Միջազգային
    Գլխատումներ, կրակոցներ, դիակապտություն. Ղազախստանը՝ քաոսի մեջ
    Ղազախստանում բողոքի ալիքը չի հանդարտվում: Մարդիկ կրկին հավաքվում են Ակտաու քաղաքի կենտրոնական հրապարակում: Հավաքվածների մեջ նաև տարեցներ են, կանայք՝ երեխաների հետ:
    22:22
    06.01.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Հացի փողի կարոտ ենք մնալու». Ադրբեջանում թանկացրել են ալյուրն ու հացը
    Ադրբեջանում աննախադեպ թանկացել է հացը: Ցորենի համաշխարհային գների բարձրացման ֆոնին ալյուրի դեֆիցիտ է առաջացել: Պատերազմից հետո առանց այդ էլ աղքատացած Ադրբեջանում շուկաներ են փակվում:
    22:15
    06.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Կարասները լիքը գինի լինի, տաշտի մեջ հաց լինի». Այգազարդի Սուրբ ծնունդը
    Արարատի մարզի Այգեզարդ գյուղում Սուրբ ծնունդն ավանդական տարբերակով են նշել՝ լույսը տնից տուն տարել, հարիսա բաժանել, ընկույզի օգնությամբ չարը քշել, տան փոքրի մեջքին գաթա կտրել:
    22:06
    06.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հույժ կարևոր՝ «պոլիէթիլենային բարեփոխումներ»
    Փաշինյանը հայտարարել է, որ փոփոխությունների ժամանակն է: Փաշինյանի առաջարկած փոփոխությունները քաղաքացիների սրտով չեն: Հետպատերազմյան Հայաստանում ամեն ինչ թանկանում է, իսկ թոշակն ու աշխատավարձը գրեթե նույնն է մնացել, մարդիկ իշխանությունից այլ սպասումներ ունեն:
    21:46
    06.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Շունը չի ապրի». Վարդաշենի անօթևանների կացարանի բնակիչները չեն ցանկանում տեղափոխվե
    Վարդաշենում գտնվող անօթևանների կացարանի բնակիչներին կառավարությունը խորհուրդ է տվել աշխատանք գտնել, տուն վարձել, եթե չեն ցանկանում 4-րդ գյուղ՝ թիվ 1 տուն-ինտերնատ տեղափոխվել:
    21:45
    06.01.22
    Ավելին
  • Հայաստան
    ԱԻՆ-ը՝ Հայաստանի ճանապարհների մասին
    ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ երկրում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    21:02
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Բոլոր նրանք, ովքեր կհրաժարվեն զենքը վայր դնել, կոչնչացվեն. Ղազախստանի ՆԳՆ
    «Sputnik Ղազախստան»-ը, հղում անելով Ղազախստանի ՆԳՆ-ին, հայտնում է՝ ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ զանգվածային անկարգությունների այն մասնակիցները, որոնք չեն կատարի զենքը վայր դնելու պահանջները, կոչնչացվեն։ «Զենքը վայր դնելու օրինական պահանջին զինված դիմադրություն ցույց տվողները կոչնչացվեն»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Ղազախստանում ոստիկանության և Ազգային գվարդիայի ջոկատները ուժեղացված պարեկություն են իրականացնում, տեղադրվել են պահակակետեր, իրավախախտները ձերբակալվում են։
    20:33
    06.01.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «Հպարտ ղազախների ըմբոստությունը արյան մեջ խեղդելու համա՞ր» է Փաշինյանը զորք ուղարկել Ղազախստան
    Փորձագետները նկատում են, որ փողոցով իշխանության եկած Փաշինյանը զորք է ուղարկում մեկ այլ երկիր՝ ժողովրդի ընդվզումը կանխելու համար: Վարչապետի ընդդիմախոսների կարծիքով, դա անսկզբունք մարդու պահվածք է:
    20:03
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Արևմուտքի մեսիջը Մոսկվային՝ «ղազախական» ձևով
    Քաղաքագետներին ղազախական բախումները հիշեցրել են գունավոր հեղափոխությունները, որոնք եղել են հետխորհրդային բոլոր երկրներում, որոշ տեղերում ավարտվել իշխանափոխությամբ: Ռուս քաղաքագետ Կոնստանտին Զատուլինի կարծիքով, Ղազախստանում հեղաշրջում չի լինի։
    19:57
    06.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում
    «Shamshyan.com»–ը հայտնում է, որ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, կա 4 վիրավոր: Նշվում է, որ այսօր` ժամը 16:20-ի սահմաններում, Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են ռուսական պետհամարանիշով Mercedes Brabus և Mercedes C-180 մակնիշի ավտոմեքենաները: 4 վիրավորները տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
    19:26
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ռուսական առաջին ստորաբաժանումները ժամանել են Ղազախստան
    ՀԱՊԿ խաղաղապահ ուժերից ռուսական առաջին ստորաբաժանումները ժամանել են Ղազախստան։ Հաղորդվում է, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորախմբի կազմում Ղազախստան են ուղարկվել ՌԴ օդադեսանտային հատուկ նշանակության ուժերի 45-րդ առանձին բրիգադի ստորաբաժանումները, օդադեսանտային ուժերի Իվանովո և Ուլյանովսկի կազմավորումները։
    18:51
    06.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայլուր 18:30 Տասնյակ զոհեր, մարտադաշտ հիշեցնող փողոցներ Ղազախստանում | 06.01.2022
    Հայլուր 18:30 Տասնյակ զոհեր, մարտադաշտ հիշեցնող փողոցներ Ղազախստանում | 06.01.2022
    18:30
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Եղբորը գլխի վրա է տանում. 100 աստիճան՝ 53 վրկ-ում
    Վիետնամցի եղբայրները Ժիրոնայի տաճարի 100 աստիճանը բարձրացել են 53 վայրկյանում ու հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում:
    18:04
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ղազախստանի ԱԳՆ-ն հերքել է օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր կասեցնելու մասին տեղեկությունը
    «Sputnik Ղազախստան»-ը հայտնում է, որ Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր կասեցնելու մասին տեղեկությունը։ «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադյարովը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղազախստանը կասեցրել է օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր՝ սահմանված արտակարգ դրության հետ կապված:
    17:58
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Մեքսիկական ռիթմեր՝ սթրեսի դեմ հրեշտակների քաղաքում
    Մեքսիկացիները նորից ցնցել են Լոս Անջելեսում հիմնադրված հին պարասրահի հատակը: Նրանք հին ավանդական պարեր են պարել, ժպտացել, հիշել նախնիներին:
    17:55
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է
    Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է չգնալ մարդաշատ վայրեր։ Դեսպանությունից հիշեցնում են, որ Ղազախստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված սահմանվել է արտակարգ դրություն և պարետային ժամ (23:00-ից մինչև 07:00): «Խորհուրդ ենք տալիս Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին պահպանել անվտանգության կանոնները, զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց, մնալ հյուրանոցներում (կացության վայրերում)»,- նշվում է հաղորդագրության մեջ:
    17:50
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ղրղզստանը Ղազախստանից տարհանել է իր քաղաքացիներին
    Ղրղզստանի ԱԳՆ հայտարարել է, որ սկսել է տարհանել Ղազախստանի տարածքում գտնվող իր քաղաքացիներին։ «Հաշվի առնելով Ղազախստանում վերջին իրադարձությունները՝ Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը հյուպատոսական-իրավական օգնության շրջանակներում աշխատանք է կատարում պետական սահմանի անցակետերով Ղրղզստանի քաղաքացիներին տարհանելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Տարհանելու նպատակով տրամադրվել են տրանսպորտի միջոցներ, որոնց շահագործման ծախսը պետությունն է հոգում: Ղրղզստանի ԱԳՆ–ն Ղազախստանի տարածքում գտնվող իր քաղաքացիներին կոչ է անում չենթարկվել սադրանքների, խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից և մարդաշատ վայրերից և մնալ բնակության վայրում:
    17:37
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ալմաթի քաղաքում հրաձգություն է սկսվել
    Ղազախստանի Ալմաթի քաղաքում, որտեղ արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են իրականացվում, հունվարի 6-ին կրակոցներ են հնչել։ «ՏԱՍՍ» գործակալությունը տեղեկացնում է, որ ականատեսները պատմում են՝ Ալմաթիի հրապարակի կողմից ուժեղ պայթյուններ են լսվում։
    17:35
    06.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Արմենիա» ավիաընկերությունը հերքում է, թե Եգիպտոսում մնացած 152 հայերը բաց երկնքի տակ են
    «Արմենիա» ավիաընկերության ինքնաթիռն այսօր չի կարողացել Զվարթնոցից ժամանակին Շարմ Էլ Շեյխ տեղափոխել ուղևորների, ըստ պաշտոնական վարկածի՝ Իրանի օդային տարածքի փակ լինելու պատճառով: Թռիչքը հետաձգվել է:
    17:24
    06.01.22
    Ավելին