Լրահոս
Միջազգային
12:38
07.01.22
74

Ալմաթիի կենտրոնում շարունակվում Է հրաձգությունը

Հրաձգությունը չի դադարում Ալմաթի քաղաքի Հանրապետության հրակարակի շրջանում: Ինչպես հաղորդում Է «ՏԱՍՍ»-ը, կան զոհեր: Նրանք ընկած են ուղղակի ճանապարհին: Երևում են մի քանի գնդակոծված ավտոմեքենաներ, առնվազն դրանցից երկուսում կան մարդկանց մարմիններ:

Իրադարձությունների կենտրոնն առավոտյան ժամերին Հանրապետության հրապարակն Է: Քաղաքի մյուս վայրերում հարաբերականորեն հանգիստ Է. կրակոցներ լսվում են ժամանակ առ ժամանակ: 

«ՏԱՍՍ»-ը տեղեկացնում Է, որ անկարգությունների շատ հրահրողներ Ալմաթիում երթևեկում են առանց համարանիշիերի մեքենաներով: