Լրահոս
Միջազգային
12:06
07.01.22
71

ՌԴ Դաշնային խորհուրդը հայտարարել է Ղազախստանում անկարգություններին աֆղան զինյալների մասնակցության մասին

ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը, «NTV»-ով հայտնել է, որ Ղազախստանի անկարգություններին մասնակցում են մի քանի երկրներում պատրաստված զինյալներ։ 

«Ցուցարարների շարքերում հայտնվել են լավ կազմակերպված զինյալներ ինչպես հարևան երկրներից, այնպես էլ Մերձավոր Արևելքից և, առաջին հերթին, Աֆղանստանից»,- ասել է նա:

Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն օգնության խնդրանքով դիմել էր ՀԱՊԿ-ին՝ երկրում ծայր առած անկարգությունների պատճառով:

Կազմակերպության գլխավոր քարտուղարը խոստացել է, որ խաղաղապահները չեն մասնակցի Ղազախստանում ցույցերը ցրելուն։ Նրանք իրավունք ունեն զենք գործածել միայն զինված խմբավորումների կողմից իրենց վրա հարձակման դեպքում։