Լրահոս

2022-06-19
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԻՊ-ի ավելի քան 30 զինյալ փախել է սիրիական բանտից
    Al-Watan թերթը հայտնում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 30 գրոհայիններ փախել են Ռաքքա քաղաքի բանտից, որը վերահսկվում է Դամասկոսի ընդդիմադիր «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» կողմից։ Ենթադրվում է, որ  մարտիկները բանտի տարածքում արդեն տեղադրել են դիպուկահարներ և արգելապատնեշներ, խուզարկություններ են իրականացնում մոտակա տներում։
    23:50
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թուրքին չեն դիմադրում, չեն պատասխանում, իսկ ներսում հայրենակցի վրա կրակում ու սպանում. Վարդևանյան
    Տեխնոլոգիաներով մեր ժողովրդին պառակտեցին, իրենց հանրային խոսքով` սև ու սպիտակով ատելություն բերեցին: Բերեցին պատերազմ, աղետ ու հազարավոր զոհեր: Խաղաղության տեղը առավոտյան թուրքը սպանում է լուսավոր, պայծառ մեր երիտասարդ ԶԻՆՎՈՐԻՆ, երեկոյան օրվա իշխանությունների աջակիցները սպանում են իրենց առաջնորդին վիրավորելու համար: Թուրքին չեն դիմադրում, չեն պատասխանում, իսկ ներսում հայրենակցի վրա կրակում ու սպանում: Ոստիկաններին օգտագործում են ընդդիմության դեմ, քննչականին ընդդիմության դեմ, իսկ իրական հանցագործներին թողում ու չեն էլ կանխում: Ձեր ստեղծած ներքին ատելությանը ուզեք, չուզեք վերջ ենք տալու, օրինականությունը վերականգնելու ենք:
    23:40
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 6 վիրավոր. վերջիններս տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ
    Այսօր կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:  Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի:  Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներից մեկը՝ գիտակցության չգալով, մահացել է, իսկ 6 հոգի տեղափոխվել են. մի մասը՝ Երևանի «Արմենիա», մի մասը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոններ:  Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ միջադեպը, որն այնուհետև զուգորդվել է կրակոցներով, տեղի է ունեցել Նիգավան գյուղի վարչական տարածքում գտնվող՝ ժողովրդին հայտնի աղբանոցների հարևանությամբ:  Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի և վիրավորների ինքնությունը: 
    23:25
    19.06.22
    Ավելին
  • Հայաստան
    Ինքնասպանություններ՝ հարսի շորով, կապույտ կետի հրահանգով. 86 ինքնասպանություն՝ կես տարում
    Այս տարվա 5 ու կես ամիսների ընթացքում 86 մարդ է ինքնասպանություն գործել, 3-ը անչափահաս՝ 2 տղա և 1 աղջիկ: Միայն այս շաբաթ 3 մարդ կամրջից է ցած նետվել ու մահացել: Սարսափելի վիճակագրության հետքերով է գնացել «Հայլուր‎»-ի թղթակից Գայանե Մովսիսյանը: Եղել է սպիտակ շորով կախված անչափահաս աղջկա տանը, Կիևյան կամրջից նետված ու հրաշքով փրկված 17-ամյա տիկտոկերի մոր հետ է զրուցել: Մեր տեսախցիկի առաջ կամրջից շաբաթներ առաջ նետված տղամարդը խոստացել է՝ դուրս գրվելուց հետո պինդ գրկելու է որդուն ու մտածելու է միայն ապրելու մասին: Կապույտ կետից մինչև աղանդավորական շարժումներ ու հարսի սինդրոմ... ինչո՞ւ է ավելանում ամենածանր մեղքը գործողների թիվը: Առաքելական եկեղեցին պնդում է, որ չեն ներվում ինքնասպանները, որովհետև ոչ միայն մարդ են սպանում, այլև զրկում են նրան զղջալու հնարավորությունից:
    23:15
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Չինացի աստղագետները հաղորդել են «այլմոլորակայինների» հնարավոր ազդանշանների մասին
    Pengpai-ի չինական հրատարակությունը հայտնում է, որ աշխարհի ամենամեծ չինական FAST ռադիոաստղադիտակը նախկինում ազդանշաններ է գրանցել, որոնք, ըստ աստղագետների, կարող են գալ այլմոլորակային քաղաքակրթություններից: Ավելի վաղ այս հոդվածը հրապարակվել էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գիտության և տեխնոլոգիայի նախարարության «Keji ribao» պաշտոնական հրապարակման մեջ, սակայն այնուհետ թերթը նյութը հեռացրել է իր կայքից։
    23:00
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ական պատգամավորի և փոխմարզպետի հարազատներն ավտոմատով կրակել են Փաշինյանին հայհոյող երիտասարդների վրա․ կա մեկ զոհ և մի քանի վիրավոր
    ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետեւանքով վերոնշյալ մարդիկ (Մաթոսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները) կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա, այս պահին կա մեկ զոհ և մի քանի վիրավորներ տարբեր բարդության։ Դեպքը տեղի է ունեցել Ապարանի Նիգավան միջնահատվածում։ Մեր տեղեկություններով ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայոհյել են Նիկոլ Փաշինյանին։ Մենք փորձեցինք կապ հաստատել ոստիկանության մամուլի ծառայության հետ, բայց մեր զանգերն անպատասխան մանցին։ Արագածոտնի մարզպետարանի հետ ևս կապ հաստատել չհաջողվեց։ Իշխանությունները անհապաղ պետք է հրապարակային ներկայացնեն դեպքի մանրամասները։
    22:50
    19.06.22
    Ավելին
  • Արցախ
    «Խանգարված կյանքով» ապրող մարդիկ՝ Չարեքտարում, Արցախ-Ադրբեջան նոր շփման գծի մոտ
    Կյանքից ամուր կառչելու դաս են տալիս «Հայլուր‎»-ի թղթակիցներ Ծովինար Բարխուդարյանի ու Տիգրան Գասպարյանի հերոսները: Նրանք հիմա մեզ կուղեկցեն Չարեկտար՝ Արցախ-Ադրբեջան նոր շփման գծի մոտ: Շահումյանի շրջանի վերջին գյուղերը թշնամուն հանձնելուց հետո է Չարեքտարը առաջնագիծ դարձել: Գյուղից ամենաշատը 300 մետր է հեռու բարձունքը, որի վրա տեղակայված է թշնամու առաջին դիրքը: Այնտեղից կրակում են ամեն անգամ, երբ հողի մշակ կամ հովիվ են տեսնում: Բայց Չարեկտարում արդեն երկու բազմազավակ ընտանիք կա, իսկ տիկին Ռոզան տունն է կարգի բերում: 26 թոռ, 12 ծոռ ունեցող կինը լավ գիտի՝ եթե անգամ 5 օր պիտի ապրի գյուղում, դրա համար պիտի տուն դնի:
    22:40
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ն ու 07-ը, վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
    Երեկ՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժին՝ «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «դեմքի նախնական վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է ավտովթարի հետևանքով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/19/1216050/
    22:25
    19.06.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ռուսաստանին ջախջախելու՝ Արևմուտքի փորձերը տապալվում են ուկրաինական ճակատում
    «Խաղաղություն՝ տարածքների դիմաց»․ այս շաբաթ պատերազմում արյունաքամ լինող Ուկրաինային Արևմուտքը ցույց տվեց խաղաքարտերը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից հետո եվրոպացի տարբեր պաշտոնյաների շուրթերով Կիև մեսիջ ուղարկեցին, որ եղել է, կա ու լինելու է Ռուսաստանը, դրա հետ պետք է հաշվի նստել, զիջումների գնալ ու վերսկսել բանակցությունները: Արևմուտքից փչած քամիներին անվերապահ հավատացած Զելենսկին, փորձագետների խոսքով, լսածին չի հավատում: Նա դեռ առաջվա համառությամբ զենք է խնդրում, պահանջում Եվրոպայից: Իսկ հին աշխարհամասում արդեն հասկանում են, որ պատերազմի 116 օրերի ընթացքում ոչնչացել է Ուրկաինայի զինանոցի 80 տոկոսը, արևելյան Ուկրաինան փաստացի ռուսական վերահսկողության տակ է և հիմա պետք է փորձել բանակցություններով փրկել գոնե Արևմտյան Ուկրաինան:
    22:15
    19.06.22
    Ավելին
  • Հայաստան
    Զինվորի 140 մասունք՝ դիահերձարանի սառնարաններում. հարազատների ցավի և իշխանության պոպուլիզմի արանքում
    44-օրյա պատերազմից 1 տարի 8 ամիս անց Մեծամորի դիահերձարանում 140 անթաղ մարմին ու մասունք կա: Գրեթե բոլորը արդեն մեկ տարի է՝ նույնականացված են, բայց ծնողները հրաժարվում են հուղարկավորել մասունքները՝ հավատալով, որ կարող է սխալ լինել փորձաքննությունը ու պարզվել, որ ողջ են իրենց որդիները: Մեծամորի դիահերձարանում «‎Հայլուր»-ին պատմել են, որ համաճարակային վիճակը ճնշելու համար արդեն շատ ուժեղ քիմիական նութեր են ստիպված օգտագործում, բայց իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Անհրաժեշտ է, որ առողջապահության, պաշտպանության նախարարությունները մի բան մտածեն կամ համոզեն ծնողներին հուղարկավորել մասունքները, կամ եղբայրական գերեզման կառուցեն: Եղբայրական գերեզմանի մասին մի անգամ միայն ակնարկեց կառավարությունը, բայց հետ քաշվեց՝ տեսնելով մարդկանց ընդվզումը: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ աննախադեպ է այս իրավիճակը, ու, հոգեբանների պնդմամբ, հետևանքն է իշխանության պոպուլիզմի: Պետությունը, ըստ էության, վախենում է պատասխանատվություն ստանձնել ու որոշում կայացնել:
    22:00
    19.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Իշխանության դեմ պայքարի հրապարակը ընդլայնվում է. շարժումը՝ նոր մարտավարության և առաջնորդի մասին
    Սա առաջին մեծ հանրահավաքն էր այն բանից հետո, երբ դիմադրության շարժումը 44 օր Ֆրանսիայի հրապարակը փակ պահելուց հետո բացեց այն ու հավաքեց վրանները՝ հայտարարելով շարժման մարտավարական վերափոխման մասին: «Վրանը ընդամենը գործիք է, ինչպես պիկ-ապը»,- հայտարարեցին շարժման կազմակերպիչները՝ խնդրելով աջակիցներին չտրվել, իրենց խոսքով, իշխանական այն մանիպուլյացիային, թե Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելով՝ դադարում է շարժումը: Ասացին՝ հեշտ չի լինելու իշխանափոխությունը, որովհետև դրա համար ընտրվել է խաղաղ, անարյուն ճանապարհը: Մարտավարական փոփոխությունների ենթարկվող շարժման հնարավորություններից մեկը կարող է լինել Փաշինյանի իմպիչմենթի՝ պաշտոնանկության գործընթացը։
    21:45
    19.06.22
    Ավելին
  • Հայաստան
    Թշնամու կրակոցից 19-ամյա զինվոր է զոհվել Վարդենիսում. հակասական վարկածներ և ոչ մի պաշտոնական արձագանք
    Վարդենիսի դիրքերից մեկում թշնամու կրակոցից ժամկետային զինծառայողի զոհվելու մասին առաջին լուրերից մոտ 24 ժամ անց էլ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Լրատվամիջոցների հետ զրույցներում է միայն նախարարության ներկայացուցիչը հաստատել տեղեկությունը: Զոհված զինծառայողը Հրաչ Փիլիպոսյանն է՝ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքից: Նա մեկ տարի առաջ էր բանակ գնացել։ Ընտանիքի ավագ զավակն էր, ունի երկու փոքր եղբայր։ Վարդենիսի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանին է Գեղամասարում հանդիպել «Հայլուրի» նկարահանող խումբը: Նրա խոսքով՝ Հրաչին անգամ չեն հասցրել հոսպիտալ տանել՝ դիրքերից իջնելու ճանապարհին նա մահացել է: Զոհված ժամկետային զինծառայողի ծննդավայրում լուրեր կան, թե շաբաթ ուշ երեկոյան դիվերսիա է արել Ադրբեջանի զինուժը:
    21:30
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    «Եվրատեսիլում» հաղթած «Քալուշ» նվագախմբի անդամները դեմ են հաջորդ տարի մրցույթն անցկացնել այլ երկրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    «Եվրատեսիլում» այս տարվա հաղթող «Քալուշ» նվագախմբի անդամները դեմ են արտահայտվել այն հանգամանքին, որ երգի մրցույթը հաջորդ տարի չի կայանալու Ուկրաինայում։
    21:15
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ձկնորսական նավակով Սևանա լիճ դուրս եկած քաղաքացիները ուժեղ քամու հետևանքով չեն կարողանում վերադառնալ
    Հունիսի 19-ին, ժամը 18:07-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի «Ասա» լողափից քաղաքացիները ձկնորսական նավակով դուրս են եկել Սևանա լիճ և, մոտ 6 կմ հեռանալով ափից, ուժեղ քամու հետևանքով չեն կարողանում վերադառնալ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարները նավակը, որում գտնվել է 5 անձ, մոտեցրել են ափին։
    21:05
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երեք երեխայի մայրը փորձել է ինքնասպանութուն գործել սոցիալական խնդիրների պատճառով
    Երևանում 33–ամյա կինը փորձել է ինքնասպանություն գործել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայողներին քաղաքացին հայտնել է, որ մի կին անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել: Ծառայողներին հաջողվել է կնոջը մեծ դժվարությամբ վտանգավոր եզրագծից տեղափոխել անվտանգ վայր: Լրատվամիջոցին կնոջ ազգականները հայտնել են, որ նա 33 տարեկան է, երեք երեխայի մայր,և սոցիալական խնդիրներից դրդված, փորձել է ինքնասպան լինել։
    20:55
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    77 տարեկանում մահացել է ՌԽՖՍՀ նախկին պետքարտուղար, Ելցինի մերձավոր զինակից Գենադի Բուրբուլիսը
    77 տարեկանում մահացել է ՌԽՖՍՀ նախկին պետքարտուղար, Ելցինի մերձավոր զինակից Գենադի Բուրբուլիսը: Տեղեկությունը հայտնում է RT-ն ՝ վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները։ Բուրբուլիսը մահացել է Ադրբեջանի մայրաքաղաքում, որտեղ մասնակցում էր Բաքվի 9-րդ գլոբալ ֆորումին։ Նշվում է, որ քաղաքական գործչի մահն անսպասելի էր, քանի որ նա վատառողջ չէր։
    20:45
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հունաստանն ու Կիպրոսը 21 տարի անց վերսկսել են ծովային ուղևորափոխադրումները
    Sigma հեռուստաալիքը հայտտնել է, որ Հունաստանը և Կիպրոսը 21 տարվա ընդմիջումից հետո վերսկսել են ծովային ուղևորափոխադրումները։ Daleela մարդատար լաստանավը Լիմասոլի նավահանգստից Պիրեուս է մեկնել: «Մենք գիտենք, որ սա ոչ շահավետ նավագնացության բիզնես է, ուստի պետությունը պետք է օգնի: Եվ այս ուղղությամբ ԵՄ-ում ջանքեր են գործադրվել, որպեսզի պետության ֆինանսական հնարավորությունների սահմաններում թույլ տա անհրաժեշտ սուբսիդիաներ հատկացնել»,- ասել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը: Առաջին չվերթով մեկնել է 173 ուղևոր, այդ թվում՝ նավատորմի և զբոսաշրջության նախարարները, Լիմասոլի քաղաքապետը, պատգամավորներ, լրագրողներ։
    20:20
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    «Ազոտ» քիմիական գործարանում ուկրաինացի զինյալները բանակցությունների գնալու ազդանշան են հայտնել
    Ռուսաստանում ԼԺՀ-ի դեսպան Ռոդիոն Միրոշնիկը հայտնել է, որ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանում ուկրաինացի զինյալներն ազդարարում են բանակցությունների պատրաստակամության մասին: ««Ազոտ»-ում արգելափակված զինյալները ազդանշան են տալիս, որ պատրաստ են շարունակել բանակցությունները։ Դրանք կշարունակվեն, սակայն զինյալների համար զենքերը վայր դնելու պայմաններն ակնհայտորեն չեն բարելավվի»,- ասել է դիվանագետը։ Հունիսի 18-ին Միրոշնիկը ասել է, որ դեռևս համաձայնություն չկա «Ազոտ»-ից մարդասիրական միջանցք բացելու մասին՝ Ուկրաինայի կողմից կրակը դադարեցնելուց հրաժարվելու պատճառով։
    20:10
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Տվերի մարզում թեթևշարժիչավոր ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ Է տուժել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Տվերի մարզում թեթևշարժիչավոր ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ Է տուժել։ Օդաչուն և ուղևորը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են, հայտնում է ՌԴ ՔԿ տրանսպորտի արևմտյան միջտարածաշրջանային քննչական վարչությունը:
    19:55
    19.06.22
    Ավելին