Լրահոս

2022-06-20
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստվել է 2 միլիոն 210 հազար 776 քաղաքացի
    Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։ Հունիսի 12-ի դրությամբ Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստվել է 2 միլիոն 210 հազար 776 քաղաքացի։ Առաջին դեղաչափով պատվաստվել է 1 միլիոն 137 հազար 428 քաղաքացի, երկրորդով՝ 1 միլիոն 11 հազար 387 քաղաքացի։ Երրորդ՝ բուստեր դեղաչափով պատվաստվել է 57 հազար 520 քաղաքացի։
    10:42
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանության այս խայտառակ հաղորդագրությունը լիովին բավարար է քննության ողջ ընթացքը կասկածի տակ դնելու համար․ իրավապաշտպան
    Ոստիկանության այս խայտառակ հաղորդագրությունը լիովին բավարար է քննության ողջ ընթացքը կասկածի տակ դնելու համար, քանի որ (1) նախապես հերքվում են «անցանկալի» վարկածներ (կենցաղային է, քաղաքական չի…), (2) նախապես հաստատվում են «ցանկալի» փաստեր (որսորդական հրացան, այլ ոչ թե ինքնաձիգ, քպ-ականներն էլ իբր չեն մասնակցել միջադեպին):
    10:39
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալիևի հայհոյանքն առ Նիկոլ, Հայաստան, Արցախ օրհնանք է, իսկ Նիկոլին չընդունող ՀՀ քաղաքացին` թշնամի․ Թևանյան
    Երբ Ալիևը հայհոյում ու նվաստացնում է Նիկոլ Փաշինյանին ու սպառնում գրավել Սյունիքը, Սևանը և Երևանը, ոչ մի պատասխան չի հնչում։ Մամուլից տեղեկանում ենք, որ Արագածոտնի մարզում ՔՊ֊ական պաշտոնյաների հարազատները ավտոմատով մարդ են սպանել ու վիրավորել` Նիկոլին բան ասելու համար։ Փաստորեն, տնաբույծ թրքաբոլշևիկների համար Ալիևի հայհոյանքն առ Նիկոլ, Հայաստան, Արցախ օրհնանք է, իսկ Նիկոլին չընդունող ՀՀ քաղաքացին` թշնամի։ Ընդդիմությանը քննադատում են Նիկոլին չգյուլլելու համար։ Այդ քննադատները ժամեր առաջ լրացուցիչ հիմնավորում ստացան։
    10:36
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սա ոչ թե պարզապես մարդասպանություն է, այլ նաև զինված ԲԱՆԴԻՏԻԶՄ․ Ռուբեն Մելիքյան
    Սա ոչ թե պարզապես մարդասպանություն է, այլ նաև զինված ԲԱՆԴԻՏԻԶՄ: Իրավապահների համար սա հերթական «ճշմարտության պահն է». կվերցնե՞ն արյունը իրենց ձեռքերին, թե՞ վերջապես կընտրեն օրենքի կողմը։ ՀԳ. Կրկնում եմ նեռին ուղղված բոլոր հայհոյանքները։ ՀԳ-2. Պրիվե՛տ քեզ, Կայեն։ Պրիվե՛տ ձեզ, Կայենի փալասներ։ ԼՐԱՑՈՒՄ. Չճշտված տեղեկություններով՝ մահացել է նաև քպ-ական զինված բանդայի 2-րդ զոհը։
    10:33
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սահմանից դուրս թուրքն է կրակում, սահմանից ներս՝ Նիկոլենք․ Ագնեսա Խամոյան
    Մամուլը հեղեղված է ՔՊ-ական պաշտոնյաների հարազատների կողմից արձակված կրակոցների հետեւանքով զոհի եւ վիրավորների մասին տեղեկություններով։ Քիչ առաջ Հանրապետական հիվանդանոցից ինձ հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխված վիրավորներից 2 -ը ծայրահեղ ծանր վիճակում են, 3-րդի կյանքին վտանգ չի սպառնում(վնասվել է թոքը), ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորներից մեկին արդեն տեղափոխում են Աստղիկ ԲԿ(բժիշկները, ցավոք, հույս չեն տալիս)։ Սահմանից դուրս թուրքն է կրակում, սահմանից ներս՝ նիկոլենք։
    10:30
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրականում ոստիկանությունը ոչինչ չի հերքել. Արսեն Բաբայան
    Իրականում ոստիկանությունը ոչինչ չի հերքել: Հայհոյելու պատճառով վեճը հենց կենցաղային է և որևէ քաղաքական իմաստով որևէ քաղաքական ենթատեքստ չի պարունակում, գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը: ««Հերքելով» հաստատեցին։ Ոստիկանությունը շտապեց արձագանքել ՔՊ-ականների բարեկամների կողմից Ապարանում կատարած սպանությանը:  Այս իշխանության որակը տեսնո՞ւմ եք: Ուրեմն ադրբեջանի փոխարտգործնախարարը մեկ ամիս է արդեն հայտարարել է, որ Նիկոլն ու Ալիևը պայմանավորվել են հայկական 8 գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին, բայց պաշտոնական որևէ հերքում մինչ այս պահը չի հնչել: Իսկ այս դեպքը գիշերվա 12:30-ին փորձեցին հերքել: Իրականում ոստիկանությունը ոչինչ չի հերքել: Հայհոյելու պատճառով վեճը հենց կենցաղային է և որևէ քաղաքական իմաստով որևէ քաղաքական ենթատեքստ չի պարունակում: Քաղաքական կլիներ, եթե ԱԺ-ում հայտնի քաղաքական հարցի շուրջ առաջացած վեճի ընթացքում Էդմոն Մարուքյանը սպաներ Ալեն Սիմոնյանին, երբ նա Էդմոնին անբարոյականի զավակ անվանեց»:
    10:27
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գործադրված հրազենը ոչ թե որսորդական է, այլ ապօրինի՝ մարտական. փաստաբան
    Ոստիկանությունը Արագածոտնի սպանության դեպքով հայտարարություն է տարածել, որ այն կատարվել է կենցաղային շարժառիթով և գործադրվել է որսորդական հրացան։ Ընդամենը ասեմ, որ քրեական գործը հարուցվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ինչը նշանակում է, որ գործադրված հրազենը ոչ թե որսորդական է, այլ ապօրինի՝ մարտական։ Դե, շարժառիթի մասին տեղեկատվության իսկությունն էլ թողնում եմ յուրաքանչյուրի դատողությանը…։ Այս համատեքստում մի հարց էլ ունեմ՝ 6 վիրավորների առկայության պայմաններում քրեական գործն ի՞նչու եք հարուցել ընդամենը հասարակ սպանության համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածով։
    10:23
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ պատգամավորներն ու նրանց սպասարկող լրատվականները լծվում են հանցագործության «մաքրման» գործին․ Անժելա Նալբանդյան
    Առավոտից լրատվական դաշտը հեղեղված է Վարդենիսի ուղղությամբ թշնամու արձակած կրակոցից ժամկետային 19-ամյա զինծառայողի զոհվելու մասին լուրերով: Լուրը հաստատել են Վարդենիսի համայնքապետը, ավագանու անդամը... ՊՆ-ից, ՔՊ-ից ձեն-ծպտուն չկա մինչ էս պահը: Սրան զուհագեռ` երեկոյան նույն լրատվական դաշտը հեղեղվում է Ապարանում տեղի ունեցած վիճաբանության մասին լուրերով, որի ընթացքում, ըստ լրատվականների աղբյուրների, ՔՊ-ական պատգամավորի և ՔՊ-ական փոխմարզպետի բարեկամները Նիկոլին հայհոյելու համար ավտոմատներով կրակել են մի խումբ երիտասարդների վրա, որի արդյունքում կա զոհ (ըստ որոշ աղբյուրների` զոհեր) ու վիրավորներ` կյանքին սպառնալիքով: Մեկ էլ, հոպ, ՔՊ պատգամավորներն ու նրանց սպասարկող լրատվականները, որոնք առավոտից կարծես չեն էլ լսել սահմանային զոհի մասին, վայրկյանական լծվում են Ապարանի հանցագործության «մաքրման» գործին, թե բա սուտ լուրեր են տարածվում... Ինչքա՞ն եք դեռ անմեղ մարդկանց արյունն արյամբ մաքրելու: Վերջը բումերանգի օրենքից դեռ ոչ ոքի չի հաջողվել խուսափել:
    10:18
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
    10:15
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանում և ևս յոթ մարզում լույս չի լինի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-16:00 Նոր Արեշ 15փ. 1-43; 69-100 սեփական տներ և 1, 3, 5, 7, 9 շենքեր, 11:00-17:00 Տիմիրյազևի և Պոպովի փողոցների սեփական տներ, Տիմիրյազևի փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ծ․ Իսակովի պող. 5/1, 9 շենքեր, Նորագյուղ թաղ. 37-337 սեփական տներ, Թաիրով փ. 46, 46/81 սեփական տներ, Խանջյան փ. 29, 31, 31ա շենքեր, Տպագրիչների փ. 13-17 շենքեր, Դեմիրճյան փ. 23, 25 շենքեր, Արգիշտի փ. 11/3 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թբիլիսյան խճ. 9/16–21/9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թբիլիսյան խճ. 9/6–19/6 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գյուլբենկյան փ. 31, 33, Կասյան փ. 12 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաղրամյան պող. 4-րդ նրբ․ 16-36 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ահարոնյան փ. 18, 20 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ահարոնյան փ. 1-69 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դալլաքյան 1-ին նրբ․ 1-67 սեփական տներ, Հովսեփ Էմինի փ. 13-49 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզում՝ 11:00-17:00 Գետափ, Թլիկ և Արագածավան գյուղեր, Արարատի մարզում՝ 10:00-13:00 Մասիս քաղաք` Նոր, 3-րդ թաղամասեր մասնակի, Քաղաքապետարան, «Տելեկոմ Արմենիա» ընկերություն, թիվ 2 դպրոց, Հիվանդանոց և ոչ բնակիչ-բաժանորդներ, Շաղափ և Այգավան գյուղեր մասնակի, 10:00-16:00 Արգավանդ, Գեղանիստ, Գետափ, Վարդաշատ և Ուրցալանջ գյուղեր մասնակի, Զանգակատուն, Լանջանիստ և Լուսաշող գյուղեր, «Վիվասել-ՄՏՍ», «Տելեկոմ Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ, զորամասեր, «Հայէրոնավիգացիա» ՓԲԸ, «Զովաշեն» հեռուստակայան, «Հիդրոմետ կայան» ոչ բնակիչ-բաժանորդ, 10:30-16:00 Արաքսավան գյուղ մասնակի, 13:00-14:00 Նորամարգ գյուղ, Ռանչպար գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10:00-16:00 Սարավան, Սարալանջ և Ուղեձոր գյուղեր, 11:00-15:00 Շատին գյուղ մասնակի, Կոտայքի մարզում՝ 10:00-16:00 Ձորաղբյուր գյուղ մասնակի և զինմաս, 11։00-16։00 Արամուս գյուղ և հարակից տարածքներ, Քասախ համայնք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդեր, «Լուսին» ՍՊԸ, Հին գոմեր թաղամաս, Գարաժներ և Վյուրտ թաղամասեր, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, Լոռու մարզում՝ 11:00-17:00 Սպիտակ քաղաք՝ Կենտրոն 1 և 2 թաղամասեր, Լիֆտի թաղամաս, Շահումյան, Թորոսյան, Մյասնիկյան, Շիրակի, Ս.Ավետիսյան փողոցներ, Այգեստան 1-ին նրբանցք և թիվ 1 դպրոց, Տավուշի մարզում՝ 10:00-11:00 Իջևան քաղաք՝ Երևանյան խճուղի և ռեստորանային համալիրներ, Մեհրաբյան, Բլբուլյան, Օհանյան, Մյասնիկյան, Սարալանջի փողոցներ, Գինու գործարան, Գազի լցակայաններ, բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 13:00-14:00 Իջևան քաղաք՝ Սպանդարյան և Ուսանողական փողոցներ, Շիրակի մարզում՝ 11:00-16:00 Արթիկ քաղաք՝ Լմբատ թաղամաս և հարակից ջերմոցային տնտեսություն: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:14
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Վաշինգտոնում տոնակատարության ժամանակ հրաձգություն է եղել․ զոհվել է 15-ամյա դեռահաս
    Վաշինգտոնի կենտրոնում տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել։ Հրաձգության հետևանքով սպանվել է 15-ամյա դեռահաս, 3 հոգի էլ վիրավորվել է։ Նրանցից մեկը ոստիկան է։ Իշխանությունների հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում ստրկատիրության վերացման առիթով անցկացվող տոնակատարությունն ըստ պատշաճի համաձայնեցված չի եղել քաղաքապետարանի հետ։
    10:10
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նիգավանում տեղի ունեցած միջադեպի և կրակոցների հետևանքով մահացած քաղաքացիների թիվը հասավ 3-ի
    Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի վարչական տարածքում վիճաբանության եւ կրակոցների հետեւանքով մահացած քաղաքացիների թիվը հասել է 3-ի։ Այդ մասին տեղեկացնում է 24news.am-ը։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, հողաթափեր, բոթաս, ակնոց, փայտ, որսորդական կրակված պարկուճներ:
    10:00
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նիգավանի միջադեպի պատճառը կենցաղային է, քաղաքական ենթատեքստ չի պարունակում․ ոստիկանություն
    Նիգավանում տեղի ունեցած միջադեպի պատճառը կենցաղային է։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ «Հունիսի 19-ին` ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել է կրակոց, նախնական տվյալներով` գործադրվել է որսորդական հրացան: Տուժած վեց տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ: Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին` պատճառը կենցաղային է: Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում», - ասել են ոստիկանույունից:
    09:50
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ապարանում սպանված Հմայակ Միքայելյանը 27 տարեկան էր
    Ապարանում սպանված Հմայակ Միքայելյանը ՊՆ զորամասերից մեկի զինծառայող էր։ Այս մասին հայտնում է irakanum.am-ը: Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի։ Այս պահին տեղեկությունների համաձայն նրանցից երկուսը մահացել են։ Վիրավորներից մեկն էլ ՀՀ ԱԱԾ ՍԶ աշխատակից է: ՀՀԿ անդամ Տիգրան Վարդանյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արդեն բոլորդ էլ գիտեք, որ Ապարանում ՔՊ-ականները ավտոմատներով «հարց» են լուծել, իսկ իրականում իրենց համար մեծ հարցականներ են առաջանալու: Սպանվածներից մեկը` Համիկ Միքայելյանն է: Համոյին ճանաչում եմ 2010թ.-ից: Հոյակապ տղա էր: Համիկը ԱԱԾ աշխատակից էր: Իր հայրենիքին ու պետությանը նվիրված տղա էր, ում սպանեցին Նիկոլի ուսապարկերը: Թուրքը սահմանին է սպանում, իսկ ներքին թուրքերը` «նիկոլները» սահմանից ներս: Չորս տարի շարունակ, ինչ էս վիժվածքն է իշխանության հազարավոր բարեկամներ ու հարազատներ են մեկը մյուսին օտար դարձել, հազարավոր ընտանիքներ են սգավոր դարձել: Հանուն ինչի՞: Այս սպանության մեղավորը Նիկոլ Փաշինյանն ա: Էդ չաթլախն է արյունոտ հետքեր ու գերեզմաններ թողնում Հայաստանով ու Արցախով մեկ: Հ.Գ. Ցավակցում եմ Համիկի ընտանիքի անդամներին ու հարազատներին»:
    09:40
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վիրավորներից մեկն ԱԱԾ աշխատակից է․ Արթուր Վանեցյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտնել է, որ վիրավորներից մեկը ԱԱԾ ծառայող է։ «Քիչ առաջ տեղեկացա Ապարանում տեղի ունեցած զարհուրելի դեպքի մասին: Այս պահին կա մեկ զոհված և վեց վիրավոր, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Վիրավորներից մեկը ՀՀ ԱԱԾ ՍԶ աշխատակից է: Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին, ցավակցությունս զոհվածի ընտանիքին: Սպասում եմ իրավապահների գործողություններին և արձագանքին: Հ.Գ. Ժողովրդին սև ու սպիտակի բաժանողներ, գո՞հ եք», - գրել է Վանեցյանը:
    09:30
    20.06.22
    Ավելին
2022-06-19
  • Img default alt hy
    Սպորտ
    Արթուր Քարտաշյանը տեղափոխվում է Նիկոսիայի «Օլիմպիակոս»
    Արթուր Քարտաշյանը կարիերան կշարունակի Նիկոսիայի «Օլիմպիակոսում»: Այս մասին հայտնել է ակումբի պաշտոնական կայքը:  Հայ ֆուտբոլիստի հետ կնքվել է 1 տարվա պայմանագիր՝ ևս 2 տարով երկարաձգելու հնարավորությամբ: Հայաստանի հավաքականում Քարտաշյանն անցկացրած 1 խաղում 1 գոլ է խփել:
    23:59
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԻՊ-ի ավելի քան 30 զինյալ փախել է սիրիական բանտից
    Al-Watan թերթը հայտնում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 30 գրոհայիններ փախել են Ռաքքա քաղաքի բանտից, որը վերահսկվում է Դամասկոսի ընդդիմադիր «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» կողմից։ Ենթադրվում է, որ  մարտիկները բանտի տարածքում արդեն տեղադրել են դիպուկահարներ և արգելապատնեշներ, խուզարկություններ են իրականացնում մոտակա տներում։
    23:50
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թուրքին չեն դիմադրում, չեն պատասխանում, իսկ ներսում հայրենակցի վրա կրակում ու սպանում. Վարդևանյան
    Տեխնոլոգիաներով մեր ժողովրդին պառակտեցին, իրենց հանրային խոսքով` սև ու սպիտակով ատելություն բերեցին: Բերեցին պատերազմ, աղետ ու հազարավոր զոհեր: Խաղաղության տեղը առավոտյան թուրքը սպանում է լուսավոր, պայծառ մեր երիտասարդ ԶԻՆՎՈՐԻՆ, երեկոյան օրվա իշխանությունների աջակիցները սպանում են իրենց առաջնորդին վիրավորելու համար: Թուրքին չեն դիմադրում, չեն պատասխանում, իսկ ներսում հայրենակցի վրա կրակում ու սպանում: Ոստիկաններին օգտագործում են ընդդիմության դեմ, քննչականին ընդդիմության դեմ, իսկ իրական հանցագործներին թողում ու չեն էլ կանխում: Ձեր ստեղծած ներքին ատելությանը ուզեք, չուզեք վերջ ենք տալու, օրինականությունը վերականգնելու ենք:
    23:40
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 6 վիրավոր. վերջիններս տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ
    Այսօր կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:  Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի:  Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներից մեկը՝ գիտակցության չգալով, մահացել է, իսկ 6 հոգի տեղափոխվել են. մի մասը՝ Երևանի «Արմենիա», մի մասը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոններ:  Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ միջադեպը, որն այնուհետև զուգորդվել է կրակոցներով, տեղի է ունեցել Նիգավան գյուղի վարչական տարածքում գտնվող՝ ժողովրդին հայտնի աղբանոցների հարևանությամբ:  Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի և վիրավորների ինքնությունը: 
    23:25
    19.06.22
    Ավելին
  • Հայաստան
    Ինքնասպանություններ՝ հարսի շորով, կապույտ կետի հրահանգով. 86 ինքնասպանություն՝ կես տարում
    Այս տարվա 5 ու կես ամիսների ընթացքում 86 մարդ է ինքնասպանություն գործել, 3-ը անչափահաս՝ 2 տղա և 1 աղջիկ: Միայն այս շաբաթ 3 մարդ կամրջից է ցած նետվել ու մահացել: Սարսափելի վիճակագրության հետքերով է գնացել «Հայլուր‎»-ի թղթակից Գայանե Մովսիսյանը: Եղել է սպիտակ շորով կախված անչափահաս աղջկա տանը, Կիևյան կամրջից նետված ու հրաշքով փրկված 17-ամյա տիկտոկերի մոր հետ է զրուցել: Մեր տեսախցիկի առաջ կամրջից շաբաթներ առաջ նետված տղամարդը խոստացել է՝ դուրս գրվելուց հետո պինդ գրկելու է որդուն ու մտածելու է միայն ապրելու մասին: Կապույտ կետից մինչև աղանդավորական շարժումներ ու հարսի սինդրոմ... ինչո՞ւ է ավելանում ամենածանր մեղքը գործողների թիվը: Առաքելական եկեղեցին պնդում է, որ չեն ներվում ինքնասպանները, որովհետև ոչ միայն մարդ են սպանում, այլև զրկում են նրան զղջալու հնարավորությունից:
    23:15
    19.06.22
    Ավելին