Լրահոս

2022-06-19
  • Img default alt hy
    Աշխարհ
    Տվերի մարզում թեթևշարժիչավոր ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ Է տուժել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Տվերի մարզում թեթևշարժիչավոր ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ Է տուժել։ Օդաչուն և ուղևորը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են, հայտնում է ՌԴ ՔԿ տրանսպորտի արևմտյան միջտարածաշրջանային քննչական վարչությունը:
    19:55
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գործարկվելու է Կայք բնակավայրի շչակը
    Հունիսի 20-ին՝ ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզի Կայք բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը:
    19:40
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ղազախստանն ու Իրանը համատեղ առևտրային պալատ են ստեղծում
    Ղազախստանի և Իրանի նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Իբրահիմ Ռաիսին պայմանավորվել են ամրապնդել երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունը, այդ թվում՝ ստեղծել համատեղ առևտրային պալատ, հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Տոկաևը, ով կիրակի պաշտոնական այցով ժամանել Է Թեհրան, Ռաիսիի հետ բանակցություններ է վարել երկու պետությունների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: Մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը հանգամանալից քննարկել են ղազախա-իրանական հարաբերությունների վիճակն ու զարգացման հեռանկարները: Հատուկ ուշադրություն է դարձվել տրանսպորտի և լոգիստիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում առևտրատնտեսական համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև մշակութային-հումանիտար կապերի ընդլայնմանը:
    19:25
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Քայլի Ջենները կրկին Ամերիկայի ամենաերիտասարդ կին միլիարդատերն է
    Արդեն հինգերորդ տարին անընդմեջ Քայլի Ջենները ճանաչվում է Forbes-ի ամենաերիտասարդ անդամը Ամերիկայի «Ամենահարուստ կանանց» ցանկում, որտեղ ներկայացվում են բիզնեսում 100 ամենահարուստ և հաջողակ կանանց կարողությունները:
    19:10
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հունիսի 3-ի դեպքերի քրգործերով քննչական խմբերի ղեկավարները սկսել են ստանալ իրենց աշխատավարձի չափով պարգևավճարներ
    Հունիսի 13-ից համացանցում տարածում է ստացել տեղեկատվությունն առ այն, որ ՀՀ քննչական կոմիտեում այսպես ասած՝ մայիսի 30-ի և հունիսի 3-ի զանգվածային անկարգությունների դեպքերով քննվող քրեական գործերով քննչական խմբերի ղեկավարները սկսել են ստանալ իրենց ամբողջական ամսական աշխատավարձի չափով պարգևավճարներ, ինչը մեղմ ասած չլսված բան է ոչ միայն քննչական կոմիտեում, այլև ողջ իրավապահ համակարգում նույնիսկ այս իշխանությունների օրոք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը: «Հունիսի 13-ից համացանցում տարածում է ստացել տեղեկատվությունն առ այն, որ ՀՀ քննչական կոմիտեում այսպես ասած՝ մայիսի 30-ի և հունիսի 3-ի զանգվածային անկարգությունների դեպքերով քննվող քրեական գործերով քննչական խմբերի ղեկավարները սկսել են ստանալ իրենց ամբողջական ամսական աշխատավարձի չափով պարգևավճարներ, ինչը մեղմ ասած չլսված բան է ոչ միայն քննչական կոմիտեում, այլև ողջ իրավապահ համակարգում նույնիսկ այս իշխանությունների օրոք։ Այդ կապակցությամբ հարցում եմ ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահին, որի պատճենն ի գիտություն ուղարկել եմ նաև ՀՀ գլխավոր դատախազին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին։ Ներկայացնում եմ այդ հարցման ամբողջական տեքստը»,- գրել է նա։
    18:55
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քանի կա Նիկոլը, նա խժռելու է հային, իսկ նրա կինը խրախճանքներ է կազմակերպելու հայի արյան վրա. Քրիստինե Նազարյան
    Քրիստինե Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այսօր նորից զինվոր զոհվեց: Կզած Նիկոլի ու իր կիրթ ու դրական ընկերոջ «խաղաղության» հերթական զոհը: Հերթական հայ օջախը ու բոլոր իրենց հայ համարողների տունը սուգ մտավ: Հերթական զոհը, որ էրատոյի համար հանուն ոչնչի է, բայց իրականում հանուն ՔՊ-ականների իշխանատենչության ու օր օրի հարստանալու ու կայֆերի: Շատերն են գրում, որ ցավում են ու վշտացած են: Մի մասը անկեղծ, իսկ մյուս մասը հետ չմնալու համար (վերջիններս մի րոպե հետո լայքերը ու լացող սմայլիկները ստանալուց հետո, արծրունավարի գնալու են իրենց հերթական փիառ ակցիային): Իսկ, եթե զինվորի հայրը վաղը որոշի իշխող ստահակախմբից արդարացիորեն հարցնել. «անասուններ, ինչու զոհեցիք որդուս» , ստահակի պաշտպան ոստիկանները նրան ծեծելու են այդ հարցի համար, պատռելու են նրա վրայի` զոհված որդուն պտկերող, վերնաշապիկը: Չե՞ք հավատում, մոռացե՞լ եք, դե վերհիշեք , գուցե ոմանք նաև առաջին անգամ կյանքում մտածեն: Քանի կա նիկոլը, նա խժռելու է հային, իսկ նրա կինը խրախճանքներ է կազմակերպելու հայի արյան վրա, իսկ, եթե զինվորի ծնողը ըմբոստանա` նրան ծեծելու են: Հավերժ հիշատակ հանուն Հայրենիքի զոհվածներին ??????
    18:40
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    ԱՄՆ դեսպանատունը 400 000 դոլար կհատկացնի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ժողովուրդների միջև խաղաղության ծրագրին
    ԱՄՆ դեսպանությունը հայտարարում է Ժողովրդական դիվանագիտության՝ հարթակի 2-ի ծրագրային առաջարկների բաց մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր հետաքրքրված կազմակերպությունները։ Այս նախաձեռնության նպատակը Հայաստանի և Ադրբեջանի ու Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդների միջև խաղաղության համար անհրաժեշտ պայմանների ապահովումն է։ Առաջարկվող ծրագրերը կարող են միտված լինել հետազոտական, կրթական, իրազեկման, վստահության ձևավորման միջոցներին ուղղված նախաձեռնություններին։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ դեսպանատունը: Ծրագրի խնդիրները • Ամուր հիմքերի վրա դնել և ընդլայնել Հայաստանի և Ադրբեջանի ու Հայաստանի և Թուրքիայի հարցերում ժողովրդական դիվանագիտության առաջնորդող անձանց ցանցը, • Ավելին իմանալ ու ավելի լավ պատկերացնել ընթացիկ պատկերը և առկա ներուժը՝ հակամարտությանը հաջորդած ժամանակահատվածում, • Նպաստել հանրային ընկալումների փոփոխմանը Հայաստանի և Ադրբեջանի ու Հայաստանի և Թուրքիայի հարցերում, • Դիտարկել տարածաշրջանային խաղաղության առաջ մղմանը նպաստող շփումների նոր մոդելների ներուժը, • Խթանել այնպիսի միջավայրի ձևավորումը, որտեղ ավելի մեծ տեղ են գրավում հանդուրժողականությունն ու փոխըմբռնումը, իրականացվում են շփումներ ժողովուրդների մակարդակով, կան ոչ պաշտոնական ցանցեր և մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս այս համայնքներից յուրաքանչյուրում կրթել ու ներգրավել հասարակության ավելի լայն օղակներին։ Մասնակիցներ և թիրախ Ծրագրերը կարող են ներառել երիտասարդներին, լրագրողներին, ակադեմիական օղակների ներկայացուցիչների և/կամ կարծիք ձևավորող անձանց ու գործիչների՝ օգնելու հակամարտ կողմերի ժողովուրդների կապին ու շփումներին։ Բ. ԴԱՇՆԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈւԹՅՈւՆՆԵՐ Կատարման ժամկետը/տևողությունը՝ առավելագույնը 12 ամիս Ֆինանսավորվելիք նախագծերի քանակը՝ մինչև 5 Ընդհանուր ֆինանսավորման չափը՝ մինչև 400.000 ԱՄՆ դոլար:
    18:25
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մակրոնը քվեարկել Է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր կնոջ՝ Բրիջիթի հետ քվեարկել է երկրի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրությունների երկրորդ փուլում, հաղորդում Է BFMTV հեռուստաալիքը: Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլում քվեարկության համար ընտրական տեղամասերը բացվել են կիրակի տեղական ժամանակով առավոտյան 8-ին (Երևանի ժամանակով 10:00-ին): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Հանրապետության ՆԳՆ-ի տվյալներով ' խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում մասնակցությունը տեղական ժամանակով ժամը 12:00-ի դրությամբ (Երևանի ժամանակով 14:00-ի դրությամբ) կազմել է 18,99 տոկոս, ինչը բարձր է 2017 թվականի ընտրությունների ցուցանիշից՝ 17,75 տոկոս: Ընտրություններին մասնակցում է «Միասի՛ն» (Ensemble!) դաշինքը, որը միավորում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հիմնադրած «Վերածնունդ» կուսակցությունը (նախկինում կոչվում էր «Առա՛ջ, Հանրապետություն»), «Ժողովրդավարական շարժում» կենտրոնամետ կուսակցությունը և «Հորիզոններ» ու «Գործել» աջ կենտրոնամետ կուսակցությունները: Ընտրություններին մասնակցում է նաև «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միություն» (Nupes) ձախ կոալիցիան, որի մեջ մտնում են Ժան Լյուկ Մելանշոնի «Չնվաճված Ֆրանսիան», «Սոցիալիստական կուսակցությունը», «Կոմունիստական կուսակցությունը» և «Եվրոպա-Էկոլոգիա-Կանաչներ» կուսակցությունը: Քվեարկությանը մասնակցում են նաև ծայրահեղ աջ՝ Մարին Լե Պենի «Ազգային միավորում» և Էրիկ Զեմուրի «Վերագրավում» կուսակցությունները։
    18:15
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ուկրաինայից Ռուսաստան է տարհանվել գրեթե 2 միլիոն մարդ
    ՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը հայտնել է, որ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստան է տեղափոխվել 1 936 911 մարդ, այդ թվում՝ 307 423 երեխա։ Նրա խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում տարհանվել է 29733 մարդ, այդ թվում՝ 3502 երեխա։
    18:00
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Խե՜ղճ տղա, նա պետք է զղջա. «Ռեալի» նախագահը՝ Մբապեի մասին
    Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարծում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ափսոսում է, որ չի տեղափոխվել մադրիդյան ակումբ։ Երկրպագուների հետ հանդիպման ժամանակ Պերեսին խնդրել են այևս Մբապեին ակումբ չհրավիրել։ Սրան նա ժպտալով պատասխանել է. «Խե՜ղճ տղա, նա պետք է իսկապես զղջա»։ Հիշեցնենք, որ Մբապպեն երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ:
    17:45
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Էմբեր Հերդը մտավախություն ունի, որ Ջոնի Դեփը նոր հայց կներկայացնի իր դեմ
    Էմբեր Հերդն ասել է, որ վախենում է Ջոնի Դեփի հերթական հայցից։ Նա մտավախություն ունի, որ նախկին ամուսինը կարող է կրկին մեղադրել իրեն զրպարտության մեջ։ Այս մասին նա խոսել է NBC-ին տված հարցազրույցում։ «Ես սովորական էի համարում, որ պետք է իրավունք ունենամ խոսել ոչ միայն իմ ապրածի, այլեւ այն մասին, ինչը լավ գիտեմ»,- նշել է դերասանուհին։ Հարցին, թե նա վախենում է, որ Դեփը կարող է կրկին դիմել դատարան, Հերդը խոստովանել է. «Ես սարսափում եմ [այդ մտքից]»։ Չնայած իր պարտությանն ու երդվյալ ատենակալների որոշմանը, Էմբերը պնդում է, որ ինքը վստահ է իր ցուցմունքներում: Ավելի վաղ Ջոնի Դեփի փաստաբանները հայտնել են, որ դերասանը մտադիր է ներել պարտքը, որը Հերդը, դատարանի վճռով, պարտավոր է վճարել նախկին ամուսնուն։
    17:30
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ֆինլանդիան և Շվեդիան կշարունակեն բանակցությունները Թուրքիայի հետ
    Ֆինլանդիան և Շվեդիան կշարունակեն բանակցությունները Թուրքիայի հետ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնում է Ֆինլանդիայի նախագահի գրասենյակը: Նշվում է, որ Ֆինլանդիայի, Շվեդիայի և Թուրքիայի միջև պաշտոնական մակարդակով քննարկումները կշարունակվեն վաղը՝ երկուշաբթի օրը, Բրյուսելում․ հյուրընկալող կողմը կլինի ՆԱՏՕ-ի քարտուղարությունը։ 📌 Թուրքիայի նախագահ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան չի կարող «այո» ասել դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը:
    17:20
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են Hayasa մոտոցիկլետն ու Opel-ը. 2 ծանր վիրավորների կյանքը հնարավոր է եղել փրկել
    Այսօր՝ հունիսի 19-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:40–ի սահմաններում Արցախի փողոցի 24/54 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 27-ամյա Արթուր Ջ.-ի վարած Hayasa մակնիշի մոտոցիկլետը և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 33-ամյա Դավիթ Պ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենան: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/19/1216017/
    17:10
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հաստատվել են ՉԼ որակավորման փուլի «Փյունիկ»-«Կլուժ» հանդիպման օրն ու ժամը
    Հաստատվել են Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի «Փյունիկ» – «Կլուժ» զույգի հանդիպումների օրը և ժամը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։ Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 13-ին՝ Կլուժ-Նապոկա քաղաքի մարզադաշտում: Խաղը կսկսվի Հայաստանի ժամանակով ժամը 22:30-ին:
    17:00
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Մայր Աթոռում նշվել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը
    Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հունիսի 19-ին նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը. բերկրաշատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Պատարագի սրբազան արարողության է մասնակցե Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Սուրբ Պատարագին ներկա են եղել Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայաստանյան թեմերի առաջնորդներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։ «Սրբազան Հայրը, անդրադառնալով տոնի խորհրդին, ընդգծել է, որ այս սուրբ եկեղեցու կամարների ներքո մեկտեղված հավատավոր ժողովուրդն այստեղ է, որպեսզի Սուրբ Էջմիածնով զորանա, վկայի իր հավատքի զորության մասին, վերանորոգի իր սուրբ հայրերի կապած ուխտը Քրիստոսի հետ ու հաստատի հավատարմությունն առ Միածնաէջ Սուրբ Աթոռն Ամենայն Հայոց»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Մեր ազգն իր հայացքն ուղղեց դեպի Միածինը, և Միածինն իջավ և ուռամբ նշեց վայրը, որտեղ պետք է վեր խոյանա Իր աղոթքի տունը, ուր, հաստատվեց քահանայապետական աթոռը, որտեղից դարեր շարունակ հավատացյալ հայի սիրտը, հայի ստեղծագործ միտքը, հայի ազնիվ եւ զորավոր կամքը սնվում և ամրանում է: Տեսիլքով ծնունդ առավ 1719-ամյա Սուրբ Էջմիածինը և առաքելապատիվ հայրապետի ու բարեպաշտ արքայի ջանքերով քարեղեն մարմին զգեցավ: Պատկառելի հնությամբ, տեսլական սկզբնավորությամբ, հայ ժողովրդի կյանքում ունեցած ազգային-եկեղեցական և մշակութային պատմական դերով հայ ժողովրդի ամենանվիրական համազգային ուխտավայրն է Մայր Տաճարը: Նրա յուրաքանչյուր քարը մեր սուրբ հավատքի վկան է, որով հյուսվել է մեր պատմությունը, որի վրա հաստատվել է մեր ազգը: Լուռ թվացող քարերը կենդանի են ու խոսում են մեզ հետ դարերի խորքից, իսկ մեր աղոթքներն էլ լսում են, որպեսզի գալիք դարերին պատմեն: Սրբավայրերի, պատմական խաչքարերի մի աշխարհ է մեր հայրենիքը, որտեղ յուրաքանչյուր կտոր հողի, քարի, ժայռի վրա հեղված արյամբ հավերժացել է հայ ժողովրդի մտքի, հոգու, սրտի, ձեռքի շնորհների գեղեցկությունն ու քաղցրությունը: Մեր նախնիներն ի գին իրենց կյանքի ազգային հպարտության ամենամաքուր զգացմունքներով աչքի լույսի պես պահել ու պահպանել են Սուրբ Էջմիածինը՝ որպես նշխար, որպես նվիրական մասունք, որպես աղբյուր լույսի և հույսի, որպես տեսիլք լուսավոր գալիքի»,- ասել է Մուշեղ եպիսկոպոսը՝ հորդորելով հավատացյալ հայորդիներին աներկյուղ ու զորավոր կամքով պահել մեզ հանձնված այս սրբազան ավանդը և ուխտել հավատարիմ մնալ նրա պատգամին՝ սիրել զԱստված, սիրել մայր եկեղեցին ու հայրենիքը, կյանք տալ վասն հավատո և հայրենյաց: Նշվում է, որ Մայր Աթոռի լուսարարապետն իր քարոզում նաև հաստատել է․ «Էջմիածնին ու Լուսավորչի Սուրբ Աջին կապվելով է, որ հայը մնաց հայ, շարունակեց արարել, և բիբլիական Արարատի ստորոտին հաղթանակ տոնելով՝ վերստեղծեց իր առաջին հանրապետությունը, որի հետնորդներն ենք մենք: Աներկբա է, որ այսօր կանք Սուրբ Էջմիածնով: Անսասան է Էջմիածինը, անսասան է ազգը հայոց: Արդ, ազգովի գլուխ խոնարհենք այս միակ, համազգային, հավիտենական և հավերժական սուրբ հաստատության վեհության առաջ: Փառք տանք Աստծուն, որ այսօր էլ Հայ Եկեղեցին շարունակում է դեպի հավիտենականություն ուղղորդող իր Աստվածահիմն առաքելությունը ճիշտ նույն կերպ և նույն վայրում, ինչպիսին էր չորրորդ դարում»։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հաղորդմամբ՝ վերջում Մուշեղ Սրբազանը մաղթել է, որ հավատավոր ժողովրդի սրտից բխած աղոթքը լսելի լինի Աստծուն՝ երկար կյանք պարգևելով Հայոց Հայրապետին, և Քրիստոս անսասանության մեջ պահի Իր իսկ հիմնած Մայր Աթոռը, որպեսզի խաղաղության ու բյուր օրհնությունների ներքո շարունակի ապրել հայոց ազգը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Սուրբ Պատարագի ավարտին, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, կատարվել է Սուրբ Էջմիածնի մաղթանք: Ներկա հավատացյալ ժողովուրդը և եկեղեցականաց դասն աղոթք է բարձրացրել առ Աստված՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շենացման, պայծառության, անսասանության և իր սրբազան առաքելության հարատևության համար:
    16:45
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Նարեկ Նիկողոսյանը 3-րդ բրոնզե մեդալն է նվաճել ՀՀ հավաքականի համար
    Բուխարեստում ավարտին մոտեցող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն երեք բրոնզե մեդալ են նվաճել։ 65 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 9:3 հաշվով հաղթել է մոլդովացի ըմբիշին:
    16:35
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    16:25
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հիշեք այն դահիճներին, ովքեր Ձեզ քնեցնելով` տարան մատաղի, գոնե դա մի մոռացեք. Գրիգորյան
    «Հուսով եմ` հիշում եք, թե 2020թ պատերազմից առաջ, երբ ամեն օր հայտնում էինք, որ շատ շուտով կլինի պատերազմ, բազմաթիվ իշխանական պատգամավորներ ու տարատեսակ չինովնիկներ տարբեր ԶԼՄ-ներով հայտարարում էին, որ պատերազմը բացառված է և բացի դա էլ բացառված է թուրքիայի ներգրավումը Հայաստանի (այդ թվում`Արցախի) դեմ պատերազմին: Հիշեք այն դահիճներին, ովքեր Ձեզ քնեցնելով տարան մատաղի, գոնե դա մի' մոռացեք. չէ որ մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիմա էլ այդ դահիճները հայտարարում են, թե խաղաղություն է լինելու. հետևությունները թողնում եմ Ձեզ: Ցտեսություն»,- գրել է Գրիգորյանը։
    16:15
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Վենեսուելայում ռազմական ինքնաթիռ է կործանվել
    Nacional թերթը հայտնում է, որ Լա Չինիտա միջազգային օդանավակայանի մոտ Վենեսուելայի զինված ուժերին պատկանող ինքնաթիռ է կործանվել, անձնակազմը ողջ է մնացել։ Ինքնաթիռում եղել է անձնակազմի երկու անդամ։ Նրանք տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են։
    16:05
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    3.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վրաստանում
    Այսօր՝ հունիսի 19-ին, ժամը 12:43-ին Սամեբա գյուղի մոտակայքում 3.0 (ML) մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Հաղորդում է aliq.ge-ն։ Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։ Հիշեցնենք, երկու օր առաջ ևս՝ հունիսի 17-ին, ժամը 05:09-ին Սամեբա գյուղի մոտակայքում 4,0 (ML) մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։
    15:56
    19.06.22
    Ավելին