Լրահոս
2022-06-19
-
Տարածաշրջան3.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ՎրաստանումԱյսօր՝ հունիսի 19-ին, ժամը 12:43-ին Սամեբա գյուղի մոտակայքում 3.0 (ML) մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Հաղորդում է aliq.ge-ն։ Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։ Հիշեցնենք, երկու օր առաջ ևս՝ հունիսի 17-ին, ժամը 05:09-ին Սամեբա գյուղի մոտակայքում 4,0 (ML) մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։Ավելին15:5619.06.22 -
ՔաղաքականՓաշինյանին ճանապարհին դիմավորում են ազդանշաններով և դավաճան վանկարկումներով. ՏԵՍԱՆՅՈՒԹՓաշինյանին ճանապարհին դիմավորում են ազդանշաններով և դավաճան վանկարկումներովԱվելին15:4619.06.22 -
ՔաղաքականՔանի-քանիսները պետք է զոհվեն, որ տխմարները հասկանան վերջապես` Նիկոլը չարիք ու փորձանք է այս երկրի համար. ԶաքարյանՔանի-քանիսները պետք է զոհվեն, որպեսզի տխմարները հասկանան վերջապես, որ Նիկոլը չարիք ու փորձանք է այս երկրի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: «Խորը և անդառնալի ցավ ես ապրում յուրաքանչյուր զինծառայողի կորստով: Էլի մեկ բոթ, պատերազմի էլի մեկ ազդանշան, էլի մեկ տան հանգած ճրագ… Քանի-քանիսները պետք է զոհվեն, որպեսզի տխմարները հասկանան վերջապես, որ Նիկոլը չարիք ու փորձանք է այս երկրի համար: Մեր դավաճանն ու թշնամին «Շուշի» համատեղ օպերացիան ավարտելուց հետո, պատրաստվում են սկսել իրենց երկրորդ` «Սյունիք» համատեղ օպերացիան: Հասարակության մի մասը կազմող անգրագետների բանակը դեռ շարունակում է էշ-էշ դուրս տալ, իբր` «Հողերը տանք հանգիստ ապրենք» կամ «նախկիններն են տվել հողերը» և այլն: Իրենց ընդդիմադիր «հռչակած» բայց նիկոլից թուրքական փող ստացող բոսյակների փոքրիկ խմբերը, ամենօրյա ռեժիմով քննադատում են ոչ թե պետություն կործանողներին, այլ այդ կործանման դեմ պայքարողներին: Իրական ընդդումությանը Նիկոլից ու իր գրպանի առարկա դարձած (լյով, ստյոպիկ, սուրո և այլն) մանր ֆեյսբուքային ընդդիմադիրներից բացի քննադատում են նաև Ալիևն ու Թուրքիան: Սա Սոդոմ-Գոմոր է, որտեղ մարդիկ մեռնում են, որովհետև իրենք իրենց ձեռքով ստեղծել են քաոս: Նիկոլից ազատվել է պետք և վերելքը կսկսվի: Գուցե դրանից հետո Աստված ների բոլորի մեղքերը»:Ավելին15:3619.06.22 -
ԱշխարհՀնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 60 մարդ է մահացելԱյսօր NDTV պորտալը հայտնում է, որ Հնդկաստանի Ասամ և Մեղալայա նահանգները տուժել են ավերիչ ջրհեղեղից, որի հետևանքով զոհվել է առնվազն 62 մարդ։ «Իրավիճակը շատ վատ է. Մենք ամեն կերպ փորձում ենք օգնել մարդկանց։ Ժամանակավոր կամուրջներ են կառուցվում ջրհեղեղից տուժած շրջաններում՝ մարդկանց օգնելու համար», – ասել է Ասամի ջրային պաշարներիի նախարարը։ Ընդամենը մեկ օր առաջ Ասամում անդադար անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհվել է ութ մարդ, այդ թվում՝ չորս երեխա։ Առնվազն ութ մարդ համարվում է անհետ կորած։Ավելին15:2619.06.22 -
ՍպորտԱրտավազդ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիրԲուխարեստում ավարտին մոտեցող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 55 կգ քաշային Արտավազդ Հարությունյանը ժամանակից շուտ 10:0 հաշվով հաղթել է իտալացի Պասկուալե Լիուզիին ու դարձել է բրոնզե մեդալակիր:Ավելին15:1619.06.22 -
ԱռողջապահականՌևմատոլոգ նշել է նստակյաց աշխատանքի վտանգավոր հետևանքներըՄոսկվայի մարզի Առողջապահության նախարարության գլխավոր ռևմատոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Դմիտրի Կարատեևը URA.RU-ին տված հարցազրույցում թվարկել է նստակյաց աշխատանքի վտանգավոր հետևանքները: «Նստակյաց աշխատանքը ստատիկ բեռ է ողնաշարի վրա: Առաջին հերթին տուժում է ողնաշարը: Կարող է առաջանալ ողնաշարի մկանների մշտական լարվածություն: Սա հանգեցնում է ցավի և տեսականորեն՝ ողնաշարի բորբոքային փոփոխությունների, որոնք հանգեցնում են օստեոխոնդրոզի զարգացմանը»,- ասել է Կարատեևը։ Բժիշկը պարզաբանել է, որ օստեոխոնդրոզը կոլեկտիվ հասկացություն է. «Երբ ախտորոշվում է օստեոխոնդրոզ, սա նախնական ախտորոշում է, որը կարող է ներառել տարբեր վիճակներ, օրինակ՝ ողնաշարային դիսկերի վնաս: Եթե մարդը ութ ժամ նստի, հնարավոր է նման ելք»,- ասել է նա։ Կարատեևն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ գրասենյակային աշխատողներին բնորոշ է կռանալը, կուզիկանալը, որը մկանների ստատիկ լարվածության, ողերի սխալ դիրքի, ինչպես սպոնդիլոզ և դիսկոպաթիա հիվանդությունների համակցության հետևանք են: Տհաճ հետևանքներից խուսափելու համար ռևմատոլոգը գրասենյակային աշխատողներին խորհուրդ է տվել պարբերաբար կտրվել համակարգչից և կատարել մարմնամարզական վարժություններ։ Օրինակ՝ կարելի է ժամը մեկ անգամ վեր կենալ ու վարժություններ անել։ «Եթե դա հնարավոր չէ, դուք պետք է ֆիզիկական վարժություններ կատարեք ողնաշարի համար», - ասել է Կարատեևը:Ավելին15:0619.06.22 -
ՔաղաքականԻ՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի գլխավոր դատախազի թեկնածու Աննա ՎարդապետյանըArmDaily.am-ը «Հայտարարագիր» շարքում այս անգամ կներկայացնի վարչապետի օգնական, ԱԺ ՔՊ խմբակցության գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանի ունեցվածքը։ Ով է Աննա Վարդապետյանը Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1986 թ., 18 փետրվարի, ք․ Երևան Կրթություն 2002 - 2006 թթ. – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ 2006 - 2008 թթ․ – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա 2008 - 2012 թթ․ – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, ասպիրանտուրա, 2012 թ․ հոկտեմբերի 5-ին պաշտպանել է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու քրեաիրավական հիմնախնդիրները» վերտառությամբ թեկնածուական ատենախոսություն Աշխատանքային գործունեություն 09.2003 - 05.2005 թթ․ – Ավան համայնքի ղեկավարի խորհրդական 04.2007 - 10.2008 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ 10.2008 - 12.2008 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ 12.2008 - 03.2009 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ 03.2009 - 03.2013 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ավագ օգնական 03.2013 - 07.2014 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական 07.2014 - 04.2018 թթ․ – ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար 04.2018 - 04.2019 թթ․ – ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական 04.2019 թ․ - 11.2019 թ․ – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ 15.02.2020 թ․ - 29.02.2020 թ․ – «Դար» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի համայնքային զարգացման ծրագրի ղեկավար 2010 թ․-ից առ այսօր – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, 2017 թ․-ից՝ նույն ամբիոնի դոցենտ 02.03.2020 թ․ նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական Այլ տվյալներ 2015 թ․-ից առ այսօր – Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ է: 2016-2021թթ․ – Երևանի պետական համալսարանի Իրավագիտություն – 001 մասնագիտական խորհրդի (ԺԲ․00.05) անդամ: Ավելի քան 20 գիտական հոդվածների, գիտագործնական ձեռնարկների, վերլուծությունների և գրքերի հեղինակ ու համահեղինակ է: Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների: Կուսակցական պատկանելություն Անկուսակցական Անձնական տվյալներ Ամուսնացած է: Ունեցվածքը Աննա Վարդապետյանը հայտարարագիրը ներկայացրել է 2022-ի մայիսի 30-ին։ Նա հայտարարագրել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, որը ձեռք է բերել 2014 թվականին։ 2021-ի սկզբում Վարդապետյանը բանկային հաշիվներին ունեցել է 41,073 և 620,792 ՀՀ դրամ, 15 եվրո գումար, որը տարվա վերջում դարձել է 54,534 և 160,919 ՀՀ դրամ, 15 եվրո։ Նա հայտարարագրել է 1,500,000 ՀՀ դրամ կանխիկ գումար, որը 2021-ի վերջում դարձել է 4,500,000 ՀՀ դրամ։ 2021 թվականի ընթացքում Աննա Վարդապետյանի եկամուտները կազմել են 14,084,066 ՀՀ դրամ, որից 10,459,611 ՀՀ դրամ աշխատավարձ վարչապետի աշխատակազմից, 624,455 ՀՀ դրամ աշխատավարձ ԵՊՀ-ից և 3,000,000 ՀՀ դրամ վարկ՝ HSBC բանկից։Ավելին14:5619.06.22 -
Հասարակական«Կովկաս» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենան շրջվել է ու բռնկվելՃգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hունիսի 19-ին, ժամը 12։08-ին ահազանգ է ստացել, որ Աշտարակի խճուղում՝ «Կովկաս» ռեստորանային համալիրի մոտակայքում, ավտոմեքենան շրջվել է ու բռնկվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբըԱվելին14:4619.06.22 -
ՀայաստանԿայք և Վարդենիս բնակավայրերում շչակ է գործարկվելուՀունիսի 20-ին՝ ժամը 10:00-ին` Արագածոտնի մարզի Կայք, իսկ 11:00-ին` Վարդենիս բնակավայրերում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով ուսումնավարժանք: ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ գործարկվելու է բնակավայրի շչակը:Ավելին14:3619.06.22 -
ԱշխարհԼեռներում հայտնաբերված կոշիկը օգնել է բացահայտել լեռնագնացի մահվան գործըԻտալական Corriere della Sera թերթը հայտնում է՝ պատահաբար գտնված կոշիկի շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել մահվան պատճառը։ Պակիստանում տեղի բնակիչները Նանգա Պարբաթի ստորոտում գտել են հայտնի իտալացի ճանապարհորդ Ռեյնհոլդ Մեսների եղբոր՝ Գյունտեր Մեսների կոշիկը։ Նշվում է, որ այս գտածոն հաստատում է այն վարկածը, որ լեռնագնացի ազգականը մահացել է ձնահյուսի ժամանակ։ Գյունթեր Մեսները մահացել է 1970 թվականին Նանգա Պարբատ լեռան ձնահյուսի հետևանքով։ Ավելի ուշ նրա եղբայրը խոստովանել էր, որ ինքն էլ համարյա մահվան շեմին էր. նրա ոտքի մատնեը ցրտահարվել էին և անդամահատվել: Դրանից անմիջապես հետո լեռնագնացին կասկածում էին եղբոր մահվան մեջ ներգրավվածության համար: «Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ ես կապ չունեմ Գյունտերի մահվան հետ։ Այս կոշիկը հայտնաբերվել է հենց այն վայրում, որտեղ անհետացել է եղբայրս»,- ասել է Մեսները։Ավելին14:2619.06.22 -
ԱռողջապահականՍննդաբանը նշել է շոգին թունդ թեյ խմելու վտանգավոր հետևանքներըՇոգին թունդ թեյ խմելու հետևանքով կարող են զարգանալ թրոմբներ, ինսուլտ, կամ սրտի կաթված։ Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում ասել է սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Ելենա Սոլոմատինան։ Մասնագետն ասել է, որ թունդ թեյն ամենամեծ վտանգն է ներկայացնում նյարդային և սրտանոթային համակարգերի խանգարումներ ունեցող մարդկանց համար։ Նրանց համար, ովքեր հազվադեպ են ըմպում թեյ և սուրճ, կոֆեինի նկատմամբ զգայունությունը մեծանում է, և մեկ բաժակ թունդ թեյը կարող է առաջացնել տախիկարդիա, զարկերակային ճնշման բարձրացում, սրտխառնոց և այլ տհաճ ախտանիշներ: «Շոգին, որքան շատ է կոֆեինը, այնքան ավելի շատ հեղուկ ենք կորցնում: Այսպիսով, կոֆեինը նման է միզամուղի: Նրանք, ովքեր ունեն զարկերակային բարձր ճնշում, թվում է, թե ինչ-որ պահի դա նույնիսկ լավ է. նրանք հեղուկ են կորցրել, զարկերակային ճնշումն իջել է: Բայց արյան ֆրակցիաները մնում են, ինչը նշանակում է, որ արյունը խտանում է։ Համապատասխանաբար, դա կարող է հանգեցնել թրոմբների զարգացմանը: Երկրորդ՝ թանձր արյունը սովորաբար չի հասնում ուղեղ և սիրտ, և կարող է ինֆարկտ կամ ինսուլտ առաջացնել»,- բացատրել է բժիշկը։ Ավելին, եթե մարդը սովոր է կոֆեինին, ապա դրա օգտագործումից ոչ մի վնաս չի լինի։ Իսկ հատուկ հիվանդություններ չունեցող մարդկանց համար թունդ թեյը կօգնի կենտրոնանալ և բարձրացնել արդյունավետությունը, եզրափակել է Սոլոմատինան։Ավելին14:1619.06.22 -
ՀասարակականԴեռ աշխատում եմ․ Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակելԵրգչուհի Սիրուշոն թեպետ շուտով մայրանալու է, սակայն շարունակում է աշխատել։ Նա սոցցանցերում նոր լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում երգչուհին մեքենայի ղեկին է։ «Դեռ աշխատում եմ և դեռ գործնական հանդիպումների գնալիս ինքս եմ մեքենան վարում»,- լուսանկարին կից գրել է Սիրուշոն։Ավելին14:0619.06.22 -
ԻրավականՔննիչի որոշումը բացահայտ ծաղրանք է քրեական իրավունքի նկատմամբ․ Արսեն ԲաբայանԿարդում եմ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի և MediaHub.am-ի լրագրողի և օպերատորի միջև Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում կատարված դեպքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչը որոշումը և շատ տարօրինակ հանգամանքներ բացահայտում: Այս մասին Տելեգրամում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ «Պարզվում է, որ ՊՊԾ բոլոր այն ծառայողները, որոնք եղել են դեպքի ականատեսներ, իրենց բացատրություններում հստակ նշել են, որ կատարվել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հանցագործություն: Առանց որևէ բացառության բոլորը ՊՊԾ ծառայողներն իրենց բացատրություններում պնդում են, որ կոնկրետ ծառայակիցը փակել է տեսախցիկի օբյեկտիվը, որպեսզի հնարավոր չլինի նկարահանել և լուսաբանել իրադարձությունը (ՊՊԾ պետի գործունեությունը): Բացի դրանից նրանք պնդում են, որ փորձել են հեռացնել լրագրողին դեպքի վայրից, սակայն լրագրողը և օպերատորն այդպես էլ չեն հեռացել: Կարդում ես ու մտածում, թե լավ, բա էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ արարքը դառնա լրագրողի մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտում: Այս ամենից հետո քննիչը եզրահանգել է, թե հանցագործություն տեղի չի ունեցել: Շուտով բողոքը պատրաստ կլինի և կտեսնենք, թե դատախազությունում մնացե՞լ է արդյոք մասնագիտական արժանապատվությունը: Քննիչի որոշումը բացահայտ ծաղրանք է քրեական իրավունքի նկատմամբ»,- գրել է Բաբայանը:Ավելին13:5619.06.22 -
ԱշխարհՀեծանիվից ընկելուց հետո Բայդենը ցատկոտել է եկեղեցու շեմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ«Vesti.ru»-ն հայտնում է, որ Ջո Բայդենը փորձել է ամերիկացի լրագրողներին ցույց տալ, որ իրեն լավ է զգում։ Որպես ապացույց՝ ԱՄՆ նախագահը նույնիսկ ցատկոտել է եկեղեցու շեմին: Բայդենի առողջական վիճակի վերաբերյալ անհանգստությունն առաջացել է այն բանից հետո, երբ ամերիկացի առաջնորդը չի կարողացել դուրս հանել ոտքը հեծանիվի ոտնակից և տասնյակ մարդկանց աչքի առաջ ընկել է մայթի վրա։Ավելին13:4619.06.22 -
ԱշխարհԻսպանիայում մոլեգնում են խոշոր անտառային հրդեհներըԻսպանիայի Սիերա դե լա Կուլեբրա լեռնաշղթայում այրվում է գրեթե 20 000 հեկտար անտառ, հայտնում է Reuters-ը։ Հաղորդվում է, որ այրվող անտառների վտանգավոր մոտիկության պատճառով 11 գյուղ է տարհանվել։ Առայժմ զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։Ավելին13:3619.06.22 -
Շոու բիզնեսՋենիֆեր Լոպեսը զուգերգով հանդես է եկել 14-ամյա դստեր հետ«Daily Mail»-ը հայտնում է, որ հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը զուգերգով է հանդես եկել իր դեռահաս դստեր՝ Էմմայի հետ: 52-ամյա աստղն ու 14-ամյա աղջիկը ելույթ են ունեցել Լոս Անջելեսի Dodgers մարզադաշտում՝ Dodgers Foundation Blue Diamond Gala երեկոյի շրջանակում: Դեռահասը ելույթ է ունեցել ծիածանի գույներով ներկված բարձրախոսով:Ավելին13:2619.06.22 -
Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել. ՊՆՎարդենիսի ուղղությամբ հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել: Այս մասին լուրը Tert.am֊ի հետ զրույցում հաստատել են Պաշտպանության նախարարությունից։ Սահմանային իրավիճակի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ մանրամասները կտրամադրվեն ավելի ուշ։ Նշենք, որ ավելի վաղ Tert.am֊ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետը հայտնել էր, որ երեկ Վերին Շորժայի հատվածում սահմանային լարվածություն է եղել։Ավելին13:2019.06.22 -
ԱշխարհՉինաստանն առաջին անգամ փորձարկել է բեռնատար անօդաչու ինքնաթիռ«Սինհուա» գործակալությունը հայտնում է, որ Չինաստանը հաջողությամբ իրականացրել է TP500 տրանսպորտային անօդաչու թռչող սարքի առաջին թռիչքային փորձարկումները։ TP500-ը մեծ բեռնունակության ընդհանուր նշանակության անօդաչու տրանսպորտային հարթակ է, իսկ դրա թռիչքի առավելագույն հեռահարությունը 1800 կիլոմետր է։ Ինքնաթիռը կարող է բեռ տեղափոխել մինչև 500 կիլոմետր հեռավորության վրա՝ կրելով 500 կիլոգրամ ստանդարտ բեռ։ Առաջին ավիացիոն ինստիտուտի կողմից մշակված սարքը երկնքում մնացել է 27 րոպե։Ավելին13:1619.06.22 -
ԱրցախԱդրբեջանի ՊՆ ղեկավարն այցելել է Քարվաճառ և ՔաշաթաղԱդրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Արցախի օկուպացված շրջաններ՝ Քարվաճառ և Քաշաթաղ, որտեղ ծանոթացել է նոր ռազմական օբյեկտների կառուցման ընթացքին, հայտնում է minval.az-ը:Ավելին13:0619.06.22 -
Արտաքին քաղաքականությունՆԱՏՕ-ն հայտարարելու է, որ Ռուսաստանն այլևս գործընկեր չէ, այլ սպառնալիք մեր անվտանգությանը. ՍտոլտենբերգBild am Sonntag տաբլոիդին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Մադրիդում կայանալիք դաշինքի գագաթնաժողովի մասնակիցները Ռուսաստանը կհայտարարեն անվտանգության սպառնալիք։ «Մենք կհայտարարենք, որ Ռուսաստանն այլևս գործընկեր չէ, այլ սպառնալիք է մեր անվտանգությանը, ինչպես նաև խաղաղությանն ու կայունությանը»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։Ավելին12:5619.06.22