Լրահոս
2022-08-08
-
Արտաքին քաղաքականությունՀնդկաստանն Ուկրաինա կուղարկի մարդասիրական օգնության նոր խմբաքանակՀնդկաստանը շուտով Ուկրաինային կապահովի մարդասիրական օգնության նոր խմբաքանակով: Օգոստոսի 8-ին այդ մասին հայտնել Է հանրապետության արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանքարն՝ ամփոփելով ուկրաինացի պաշտոնակից Դմիտրի Կուլեբայի հետ կայացած զրույցի արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Բարձր գնահատեցի այսօրվա զրույցն Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ: Քննարկեցինք վերջին իրադարձությունները հակամարտությունում եւ դրա շարունակվող գլոբալ հետեւանքները»,- գրել Է Ջայշանքարն իր Twitter-ում: «Հավաստիացրեցի, որ (Ուկրաինային) Հնդկաստանի հումանիտար օգնության հաջորդ խմբաքանակը տեղ կհասնի շատ շուտով»,- նշել Է Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարը: Ավելի վաղ Նյու Դելին Կիեւին Է մատակարարել մարդասիրական օգնություն՝ ինչպես կառավարության, այնպես Էլ մասնավոր ընկերությունների կողմից. ընդհանուր ծավալով շուրջ 230 տոննա: Հնդկաստանը չեզոք դիրք Է բռնել Ուկրաինայի իրադրության շուրջ: Ինչպես հայտարարել Է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Նյու Դելին սերտ հարաբերություններ Է պահպանում Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ տնտեսության, անվտանգության, կրթության եւ քաղաքականության ոլորտներում, ուստի չեզոք դիրքորոշում ունի եւ հաշտության ու երկխոսության կոչ Է անում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին16:5008.08.22 -
Հայաստան«Վեոլիա ջուր»-ը ցանկանում է բարձրացնել ջրի սակագինը«Վեոլիա ջուր» ընկերությունը մտադիր է ջրի սակագնի վերանայման հայտով դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Նախապատրաստվող հայտի մասին հայտարարությունն ընկերությունն արդեն հրապարակել է տպագիր մամուլում։ Հայտարարության համաձայն` ընկերությունն առաջիկա օրերին հանդես կգա պաշտոնական առաջարկով` ջրի մատակարարման ու ջրահեռացման սակագինը գործող 200 դրամի փոխարեն սահմանել 209 դրամ յուրաքանչյուր 1 խմ–ի համար։ Հայտը հիմնավորվել է այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված 8.3% սղաճով։ Սղաճի հետևանքով փոփոխված գնային հաշվարկի համաձայն, ըստ ջրամատակարար ընկերության, խմելու ջրի մատակարարման սակագինը քաղաքացիների համար յուրաքանչյուր 1 խմ–ի դիմաց կկազմի 177,6 դրամ , ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) սակագինը յուրաքանչյուր 1 խմ–ի դիմաց` 31,3 դրամ։ Արդյունքում գումարային սակագինը կկազմի 1 խմ–ը` 209 դրամ։ Մեծածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խմ–ի դիմաց կկազմի՝ 41,8 դրամ, ջրահեռացման սակագինը 1 խմ–ի դիմաց՝ 20,9 դրամ, գումարայինը` 62,7 դրամ։ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը վերահաշվարկված արժեքով կկազմի 1 խմ–ի դիմաց՝ 12,2 դրամ:Ավելին16:4008.08.22 -
ՀայաստանԱրտակարգ դեպք՝ Երևանում. ահազանգ է ստացվել, որ բարձրահարկ շենքի ավտոկայանատեղիում կասկածելի ճամպրուկ կաԱյսօր՝ օգոստոսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։05-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օրբելի Եղբայրների փողոցի թիվ 67/2 շենքի 2-րդ հարկի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է կասկածելի ճամպրուկ։ Ըստ shamshyan.com-ի՝ տեխզննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։ Գտնվել է ճամպրուկ, որի մեջ եղել են ոսկեջրած իրեր, և չի բացառվում, որ այն քաղաքացիներից մեկինն է, ով այցելել է նշված շենք և այն մոռացել ավտոկայանատեղիում։ Փրկարարներն այն հանձնել են շենքի անվտանգության աշխատակցին։Ավելին16:3908.08.22 -
ՏարածաշրջանՎրաստանի օդերևութաբանները գալիք տապ են կանխատեսելՎրաստանում առանց տեղումների շոգ եղանակը կպահպանվի մինչեւ օգոստոսի 12-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը: Օդերեւութաբանները նաեւ ուժեղ քամի են կանխատեսում արեւելյան ուղղությամբ: Արեւելյան Վրաստանի մի քանի վայրերում սպասվում Է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանն Արեւմտյան Վրաստանում ցերեկը կբարձրանա մինչեւ պլյուս 32-37 աստիճան: Արեւելյան Վրաստանում օդը կտաքանա մինչեւ պլյուս 29-34 աստիճան: Թբիլիսիում գիշերն սպասվում Է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը կկազմի պլյուս 32-34 աստիճան, հաղորդել Է Sputnik-ը:Ավելին16:3008.08.22 -
Իրավական42-ամյա տղամարդու՝ Սևանա լճում ջրահեղձ լինելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 42-ամյա տղամարդու ջրահեղձ լինելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունից 2022թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 14։40-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Նորաշեն բնակավայրի մոտակայքում գտնվող լողափում քաղաքացին մտել է Սևանա լիճը լողալու և անհետացել է։ Ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը և պարզել, որ, նախնական տվյալներով, նշված օրը՝ ժամը 14։00-ի սահմաններում, Երևան քաղաքի՝ 1980թ. ծնված բնակիչը Սևանա լճում լողալիս ջրահեղձ է եղել։ Ջրափրկարարների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում տղամարդու դին նույն օրը դուրս է բերվել լճից: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն:Ավելին16:2408.08.22 -
Հայաստան«Ժողովուրդ է ցեղասպանվում». Արցախից տեղահանվածները «ամոթ» են վանկարկել ՄԱԿ-ի գրասենյակի դիմացԱրցախից տեղահանվածներն այսօր բողոքի ակցիա են արել Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, ներկայացուցիչների հետ հանդիպում պահանջել: Հավաքվածներին ասել են, որ շենքում մարդ չկա, իրենց չեն կարող ընդունել, բոլորը արձակուրդ են գնացել: Արցախից տեղահանվածների խոսքով՝ ՄԱԿ-ի վերաբերմունքը Արցախի և մարդկանց իրավունքների հարցերում խիստ խտրական է, քաղաքականացված:Ավելին16:2008.08.22 -
ՔաղաքականՀամախմբվել է պետք հանուն ամենակարևորի, այլապես կորցնելու ենք ամեն ինչ. Արտակ ԶաքարյանՑանկացած մարդ, ով իրեն հայ է համարում, պետք է իր բողոքի ձայնը բարձրացնի ահագնացող վտանգի դեմ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկիրն փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը։ Նա նաև համախմբվելու կոչ է ուղղել։ «Համախմբում`ընդդեմ կործանման և հանուն դիմակայուն, անվտանգ ու խելացի պետության: Հայ քաղաքական, գիտական, մշակութային, զինվորական, հոգևոր և բիզնես էլիտաներ. հորդորն առաջին հերթին ձեզ է վերաբերում: Ցանկացած պատճառաբանություն այլևս հավասարազոր է լինելու պետության դեմ ոտնձգության: Ցանկացած մարդ, ով ապրում է երկրագնդի վրա և իրեն հայ է համարում, պետք է իր բողոքի ձայնը բարձրացնի ահագնացող վտանգի դեմ: Ժամանակը մեր ժողովրդի օգտին չի աշխատում: Մի կողմ դրեք ձեր անիմաստ դարձող սկզբունքներն ու նախասիրությունները: Ինչ-որ մեկից նեղացել եք, թե ոչ, գաղափարական եք, թե անգաղափար, ռուսամետ եք, թե արևմտամետ, քաղաքականությամբ հետաքրքրված եք, թե ոչ, հայրենասեր եք, թե կոսմոպոլիտ, քյավառցի եք, մշեցի, թե սյունեցի... Այդ և նմանատիպ տարբերակումներն այսուհետ միայն վնաս են բերելու: Համախմբվել է պետք հանուն անանց արժեքների, հանուն ամենակարևորի: Այլապես կորցնելու ենք ամեն ինչ. պատիվ, գործ, բիզնես, անվտանգություն, ինքնություն, կրթվելու, ստեղծագործելու, ազատ ապրելու և ինքնակազմակերպվելու հնարավորություն... Աշխարհում շուտով կրկին գործելու է միակ բիրտ կանոնը. «ուժն է ծնում իրավունք» (արդեն սկսել է գործել): Թույլ ու անկազմակերպ ազգերը (նրանց պետությունները) դառնում են անպաշտպան և վերածվում են թիրախի: Ցավոք, մենք դարձանք առաջիններից մեկը, որովհետև ունենք օտարների կողմից զանգերով կառավարվող և սեփական կաշվի մասին մտածող դավադիր իշխանություններ: Որովհետև չկարողացանք բոլորին բացատրել, որ քվեն ուժ է, և չի կարելի քվեարկել թշնամու շահերի օգտին: Չի կարելի քվեն նվիրել նրան, ով խաբել, սպանության ու հայրենազրկման է ենթարկել: Արդյոք պե՞տք է հաշտվենք կործանարար իրականության հետ: Արդյոք պե՞տք է մեզ համարենք անկարող և հետևենք, թե ինչպես են մեզ խաբելով ու մանր հարցերի վրա ուշադրություն շեղելով` հանձնում թշնամու «բարեհաճությանը»: Աշխարհում տեղի են ունենում գլոբալ գործընթացներ և ակամայից թվում է, թե մենք, որպես ազգ, անզոր ենք դրա դեմ: Այո´, մեր դեմ կազմակերպվել է անարդար պատերազմ և դավադիր պարտություն ենք կրել: Այո´, քաղաքական ուժերից շատերը չունեն լայն հեղինակություն և ի զորու չեն միայնակ առաջնորդել: Այո´, բոլորս մտածում ենք խաղաղության մասին և ստիպված համակերպվում ենք կատարվողի հետ: Բայց դա չի նշանակում, որ միմյանց մեղադրելով` պետք է համակերպվենք Արցախի հայաթափման ու հայկական պետականության կորստի հետ, քայքայենք մեր պաշտպանունակությունը, թուլացնենք մեր դիմադրողականությունը, դառնանք անկազմակերպ հանրույթ և կրկին հայտնվենք ցեղասպանության վտանգի տակ: Սա ենթադրություն չէ, այլ դաժան իրականություն: Ելքը մեկն է. համախմբում` ընդդեմ կործանման և հանուն դիմակայուն, անվտանգ ու խելացի պետության»,- գրել է Արտակ Զաքարյանը:Ավելին16:1208.08.22 -
ՍպորտՀայ աթլետների արդյունքները աշխարհի երիտասարդական առաջնությունումԿոլումբիայի Կալի քաղաքում ավարտվել է աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Ստուգատեսին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները՝ ի դեմս եռացատկորդ Գոռ Հովակիմյանի և հեռացատկորդ Գոռ Բեգլարյանի: Նրանք նախապատրաստվել էին Ֆրանսիայում ՝ տեղի ֆեդերացիայի հովանավորությամբ և մրցավայր էին մեկնել մարզիչ Արտյոմ Պողոսյանի գլխավորությամբ: Գոռ Բեգլարյանը 7,46 մետր արդյունքով գրավել է 17-րդ տեղը, իսկ Գոռ Հովակիմյանը եռացատկել 15,20 մետր և զբաղեցրել 9-րդ հորիզոնականը։Ավելին16:1008.08.22 -
ՔաղաքականՏարածաշրջանում վերջին օրերին նկատված լարվածությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան փխրուն է գործող հրադադարի ռեժիմը. ՉավուշօղլուԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի Անկարայում Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովի բացմանը հայտարարել է, որ «իրենք անկեղծ են Հարավային Կովկասում բարիդրացիական հարաբերությունների հաստատման գործընթացում»։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները: Նա նշել է, որ այն պայմանները, որոնք ձևավորվել են 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո, օգտագործվում են տարածաշրջանում «կայուն խաղաղություն» (չակերները՝ Tert.am) հաստատելու համար: «Մեր և Հայաստանի կողմից նշանակված հատուկ ներկայացուցիչները շարունակում են հանդիպումները։ Մենք դա առանձին չենք ներկայացնում Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող գործընթացներից և տարածաշրջանում կարգավորման և համագործակցության ջանքերից, ինչը մեր հիմնական նպատակն է։ Տարածաշրջանում վերջին օրերին նկատված լարվածությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան փխրուն է գործող հրադադարի ռեժիմը։ Այս ընթացքում կամրապնդվի մեր համերաշխությունը Ադրբեջանի հետ», - ասել է Չավուշօղլուն։Ավելին16:0008.08.22 -
Արտաքին քաղաքականությունԼեհաստանը մտադիր Է հսկողություն սահմանել Ուկրաինայի գյուղատնտեսության նկատմամբԼեհաստանը պլանավորում Է հսկողություն սահմանել առաջին հերթին Ուկրաինայի գյուղատնտեսության նկատմամբ, կազմակերպվել Է արտադրանքի գնում վնասաբեր գներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է CSP կայքում: «Առաջին հերթին դա վերաբերում Է գյուղատնտեսական արտադրությանը: Տակտիկան այստեղ դյուրին Է ընտրված, բայց շատ արդյունավետ Է: Օգտագործելով Ուկրաինայի գյուղատնտեսության ներկա դժվարին վիճակը, այդ թվում՝ հավաքած բերքի պահպանման առումով, լեհական ընկերությունները կազմակերպել են նվազեցված գներով նրանց արտադրանքի գնում՝ մի շարք դեպքերում ուկրաինական ձեռնարկություններին մատնելով սնանկության: Այնուհետեւ ենթադրվում Է դրանց ակտիվները եւ հողատարածությունները գնել «վնասաբեր» գներով: Դա կարելի Է պարզաբանել, օրինակ, մեկ տոննայի դիմաց 30 դոլար գնով գարու նոր բերքի ձեռքբերման փաստերով, ինչը գրեթե հինգ անգամ ավելի Էժան Է այդ արտադրանքի իրական արժեքից»,-ասվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին15:5008.08.22 -
ԱրցախԼրագրող Անի Գևորգյանին թույլ չեն տվել մուտք գործել Արցախի ՀանրապետությունԼրագրող Անի Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ռուս խաղաղապահները թույլ չեն տալիս` մտնեմ Արցախ, մոտ մեկ ժամ է սպասում ենք կամ թույլ տան , կամ հիմնավորեն` ինչու չեմ կարող Աղավնո, Բերձոր գնալ : Ասում են` մի քանի լրագրող կա, որ թույլ չեն տալիս, ինչու եմ այդ ցուցակում պարզ չէ: Հուսամ` շփոթմունք է...»:Ավելին15:4308.08.22 -
ՏարածաշրջանԻնչպես են Զապորոժիեի բնակիչները համաձայնում հանրաքվե անցկացնել` ՌԴ-ին միանալու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹԶապորոժիեի շրջանի ղեկավարը Մելիտոպոլում անցկացվող «Մենք Ռուսաստանի հետ ենք» ֆորումում հրաման է ստորագրել հանրաքվեի նախապատրաստման մասին։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվականները: Հարցին` ցանկանում են մարդիկ արդյոք, որ հանրահավաք անցկացվի, մարդիկ միաձայն ձեռք են բարձրացրել:Ավելին15:4008.08.22 -
ՔաղաքականՀայաստանի կառավարությունը թաքցնում է, որ համաձայնել է ժամկետից շուտ հանձնել ԼաչինըCivilnet.am-ը գրում է. Ներքևի լուսանկարներում Լաչին քաղաքը շրջանցող ճանապարհի հատվածն է Արցախի Բերդաձորի շրջանում։ Առաջին լուսանկարն արել եմ հուլիսի 24-ին՝ Ղարաբաղ գնալիս, երկրորդը՝ հուլիսի 30-ին՝ Ղարաբաղից վերադառնալիս։ Երկրորդ լուսանկարում արդեն երևում է, որ ճանապարհն ասֆալտապատված է և պատրաստ օգտագործման։ Օգոստոսի 1-ին Ադրբեջանը խախտեց շփման գիծը Մարտակերտի շրջանի հյուսիսարևմտյան հատվածում և հարավում՝ Լաչինի միջանցքի ուղղությամբ։ Երեք օր տևած բախումների արդյունքում հայկական կողմն ունի առնվազն երկու զոհ, երկու տասնյակ վիրավոր։ Օգոստոսի 2-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքով երթևեկությունը նոր ճանապարհով կազմակերպելու պահանջ է ներկայացրել։ Ավելի վաղ՝ հունիսի 30-ին, Արցախի նախագահը հայտարարել էր, որ «Բերձորից [Լաչին] պետք է դուրս գանք, իսկ Աղավնոյի մասով շարունակելու ենք բանակցությունները, պայքարը»։ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրով «Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»: Այսինքն՝ խոսքը ոչ թե եռամյա ժամկետում նոր ճանապարհ կառուցելու մասին էր, այլ ընդամենը նոր երթուղին որոշելու։ Օգոստոսի 4-ի կառավարության նիստին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատեց Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմին՝ նշելով, որ «Լեռնային Ղարաբաղի հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են»։ Նա նաև ասաց, թե ներկայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից եռակողմ ֆորմատով ճանապարհի կառուցման հաստատված որևէ պլան գոյություն չունի, և Հայաստանը մի քանի անգամ առաջարկել և հիմա էլ առաջարկում է դա անել: Փաշինյանը նշեց, որ հայկական կողմը [նոր ճանապարհի] որևէ պլանի համաձայնություն չի տվել, սակայն սկսել է Տեղ գյուղից մինչև Կոռնիձոր (Ադրբեջանի սահման) ավտոճանապարհի վերակառուցումը, որը, նրա խոսքով, ենթադրաբար պիտի միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն: Հարցեր Ես արդեն իսկ մի շարք հարցեր եմ ուղղել Հայաստանի կառավարությանը նախորդ սյունակումս (Եղե՞լ է արդյոք Բերձորը ավելի շուտ հանձնելու պայմանավորվածություն․ հարցեր Հայաստանի կառավարությանը)։ Կրկնեմ այդ հարցերից մի քանիսը․ Եթե չի եղել Լաչին քաղաքը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված եռամյա ժամկետից ավելի շուտ հանձնելու պայմանավորվածություն, ինչո՞ւ է Ադրբեջանն իր տարածքում կառուցել շրջանցիկ մոտ 30 կմ-ոց ճանապարհը, որը պետք է հանձնվի հայերի օգտագործմանը։ Ինչո՞ւ և ի՞նչ պայմանավորվածության հիման վրա է Ադրբեջանը կառուցել ճանապարհը ոչ միայն իր վերահսկողության տակ գտնվող հատվածում, այլև հայկական տարածքում՝ Շուշիի շրջանի Հին Շեն և Մեծ Շեն գյուղերի հատվածում։ Ինչո՞ւ Ադրբեջանը Լաչինը պահանջեց անմիջապես ճանապարհի կառուցումից հետո և ինչո՞ւ հայկական կողմն անմիջապես համաձայնեց Ադրբեջանի պահանջին՝ մինչև օգոստոսի 25-ը հանձնել Լաչին քաղաքը և Լաչինի գործող միջանցքի վրա գտնվող Աղավնո և Սուս գյուղերը։ Եթե պայմանավորվածություն չի եղել Բերձոր քաղաքն ավելի վաղ (կարդացեք 2022-ի հուլիսին) հանձնելու մասին, ինչո՞ւ է Հայաստանի կառավարությունը տեղի տալիս Ադրբեջանի պահանջին և հայտարարում, որ Կոռնիձորի հատվածում 8 կմ-ոց ճանապարհը կկառուցի մինչև 2023-ի գարուն։ Ճի՞շտ է արդյոք տեղեկությունը, որ Հայաստանը նախքան Տեղ-Կոռնիձոր ճանապարհահատվածի կառուցումը կառուցելու է 3 կմ-ոց ճանապարհ, որը Լաչինի գործող միջանցքի սկզբնամասից միանալու է Ադրբեջանի կառուցած 30 կմ-ոց ճանապարհին, որը շրջանցում է Բերձոր քաղաքը։ Հնարավո՞ր է, արդյոք, որ այս ճանապարհը հետագայում ևս հանձնվի Ադրբեջանին։ Հայաստանի կառավարության հայտարարությունները հակասում են նրա գործողությունների և իրավիճակի տրամաբանությանը։ Հաստատապես կարելի է պնդել, որ Փաշինյանի կառավարությունը որոշակի համաձայնություն տված է եղել Ադրբեջանին եռամյա ժամկետից շուտ Լաչին քաղաքը հանձնելուն կամ առնվազն դեպի Արցախ նոր երթուղու ճանապարհին։ Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը ՍիվիլՆեթում հրապարակած հոդվածում անդրադարձել է Փաշինյանի՝ ռուսական կողմին ուղղված քննադատությանը՝ տարակուսելի համարելով, որ Հայաստանի իշխանությունները Ադրբեջանին նորանոր զիջումների մեղքը փորձում են բարդել ռուսների վրա։ Եզրակացություններ Իրադարձությունների վերլուծությունը հիմք է տալիս անելու հետևյալ եզրահանգումները․ Հայաստանի իշխանությունները անկարող են եղել մնալ նոյեմբերի 9-ի համաձայնագրի շրջանակում, բանակցություններում տեղի են տվել Ադրբեջանի պահանջներին և համաձայնել են ինչպես Լաչինը շրջանցող նոր երթուղուն, այնպես էլ դրա կառուցումից հետո Լաչին քաղաքը, Աղավնոն և Սուս գյուղերը հանձնելուն։ Այստեղ հատկապես կարևոր է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կարողացել հասնել այն բանին, որ Հայաստանն ու Արցախն իրար կապող ճանապարհը կառուցվեր դրանով անցնող ենթակառուցվածքների տեղափոխմանը զուգահեռ՝ էլեկրահաղորդման գծեր, գազատար և ինտերնետ։ Այժմ երթևեկությունը կկազմակերպվի նոր երթուղով, իսկ ենթակառուցվածքները կմնան Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Համաձայնած լինելով նոր ճանապարհի երթուղուն, ինչպես նաև դրա կառուցման ավարտից հետո Լաչինը, Աղավնոն և Սուսը հանձնելուն՝ Հայաստանը ոչինչ չի արել այս ընթացքում ճանապարհի իր հատվածը կառուցելու ուղղությամբ, որը կմիանար Ադրբեջանի արդեն իսկ կառուցած ճանապարհին։ Այժմ հապճեպ և տարերային գործողություններ է անում, որոնք ավելի են խորացնում անորոշությունը Արցախում բնակվող ժողովրդի համար։ Ամենակարևորը, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, գործնական քայլեր չանելով իր ստանձնած տխրահչռակ խոստումը (բանավոր, թե գրավոր՝ էական չէ) կատարելու ուղղությամբ՝ առիթ է տվել սահմանային նոր սրացման, որի արդյունքում ունենք առնվազն ԵՐԿՈՒ ԶՈՀ և ԵՐԿՈՒ ՏԱՍՆՅԱԿ ՎԻՐԱՎՈՐ։ Կարելի է անվերջ մեղադրել Ադրբեջանին, որի միջազգային նշանակությունը, ի դեպ, թե՛ ռուսների, թե՛ Արևմուտքի համար էապես մեծացել է ուկրաինական պատերազմից հետո։ Կարելի է մեղադրել Ռուսաստանին, որը, ըստ Հայաստանի պնդումների, լավ չի կատարում Արցախի հայերի անվտանգության պահպանության գործառույթը։ Փաստը, սակայն, այն է, որ Հայաստանի կառավարությունը խուսափել է իրավիճակի սթափ գնահատումից, ինչը հանգեցրել այն վիճակին, որ հիմա կա։Ավելին15:3408.08.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Ռուս խաղաղապահներն ստուգում են մարդկանց Հայաստան-Իրան ճանապարհին | 08.08.2022Ավելին15:3008.08.22 -
ՄիջազգայինՓոխադարձ հրթիռակոծությունից հետո Իսրայելն ու Պաղեստինը պայմանավորվել են դադարեցնել կրակըԳրեթե երեք օր փոխադարձ հրթիռակոծությունից հետո Իսրայելն ու Պաղեստինը երեկ երեկոյան կրակը դադարեցնելու պայմանավորվածություն են ձեռք բերել: Եգիպտոսն է միջնորդել, որ հրադադարի համաձայնություն կնքվի: Մինչև հրադադարի հաստատումը՝ միայն կիրակի առավոտյան Գազայում 5 մարդ է զոհվել իսրայելական բանակի հրթիռային հարվածներից, այդ թվում՝ երեք երեխա:Ավելին15:2508.08.22 -
ՀասարակականԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառինԱյսօր՝ օգոստոսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/08/08/1219634/Ավելին15:1708.08.22 -
ԱռողջապահականՌուսաստանում կորոնավիրուսով վարակման 17 862 դեպք են հայտնաբերել մեկ օրումՌուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 17 862-ով, քովիդի պատճաով մահվան դեպքերինը՝ 45-ով: Օգոստոսի 8-ին այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մեկ օր առաջ երկրում արձանագրել Էին վարակման 20 303 եւ մահվան 44 դեպք, ընդամենը համավարակի սկզբից՝ համապատասխանաբար 18 730 561 եւ 382 786: Ապաքինման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 8 721-ով՝ մեկ օր առաջվա 8 729-ի դիմաց՝ մինչեւ 18 048 076: Մեկ օրում հոսպիտալացրել են 1 252 քովիդով հիվանդ՝ մեկ օր առաջվա 1 505-ի դիմաց (նվազումը 16,8 տոկոս): Հոսպիտալացումների թիվն ավելացել Է 25 տարածաշրջաններում եւ նվազել 47-ում, եւս 13-ում իրադրությունը չի փոխվել: Օպերատիվ շտաբի տվյալներով՝ անցած շաբաթ քովիդով հիվանդացությունն ավելացել Է 59,7 տոկոսով, իսկ հոսպիտալացումների թիվը 100 հազար բնակչի հաշվով աճել Է 27,7 տոկոսով: Հոսպիտալացումների թվի ավելացում Է տեղի ունեցել 68 տարածաշրջաններում, հիվանդացությունն աճել Է 85-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին15:1408.08.22 -
ՀասարակականՀայտնի է, թե ով է հանկարծամահ եղած պայմանագրային զինծառայողըՕգոստոսի 7-ին հանկարծամահ եղած ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից էր։ Նա ամուսնացած էր, ուներ մեկ անչափահաս տղա։ NEWS.am-ի հետ զրույցում Արշալույս Հովհաննիսյանի ազգականը պատմեց, որ Արշալույսն ավելի քան 15 տարի ծառայության մեջ էր, մասնակցել էր նաեւ 44-օրյա պատերազմին։ «Մի քանի օր առաջ էր հերթապահության գնացել, նախքան գնալը ճնշում ուներ, սրտի զարկերը շատ էին, բայց կարգավորվեց վիճակն ու գնաց, բայց թե ինչ է եղել այնտեղ չգիտենք։ Արշալույսը գիշերն արթնացել է, հետո նորից քնել, ինքը խոհարար էր, պետք է վաղ արթնանար, բայց իրեն արթնացրել են ու հասկացել, որ մահացած է»,– ասաց Արշալույսի ազգականը։Ավելին15:1308.08.22 -
ԻրավականՎահագն Վերմիշյանին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿԱռողջական վիճակի սրացումից շուրջ մեկ ամիս անց, Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը։ Նա նշել է, որ մանրամասները կլինեն հետազոտություններից հետո: Հիշեցնենք, որ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել էր դատական նիստերի դահլիճում: Նա հիվանդանոց տեղափոխվելու դիմում էր ներկայացրել ՔԿՀ, սակայն դիմումի ընթացքը չէև ապահովվում։Ավելին15:0408.08.22 -
ՔաղաքականՆիկոլի թիմում շատ լավ հասկանում են, որ իրենց քարոզած «խաղաղության օրակարգը» ֆեյք է. Կարեն ՎարթանեսյանՌազմական փորձագետ Կարեն Վարթանեսյանը գրում է. Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանի 2014 թվականի օգոստոսի գրառումները, որոնց սքրինշոթերը գիշերը հրապարակեցի, միանշանակ վկայում են. Նիկոլի թիմում շատ լավ հասկանում են, որ խաղաղությունն անհնարին է թշնամու առաջ կզելով, անընդհատ զիջելով, բանակը զինաթափելով, շատ լավ գիտեն, որ իրենց քարոզած «խաղաղության օրակարգը» ֆեյք է։ Սա ևս մեկ ապացույց է, որ Նիկոլն ու իր խմբակը բնավ էլ ապուշների և ապիկարների, ուտոպիստական ձախական գաղափարախոսությունների տակ մնացած հարիֆների կույտ չէ։ Շատ լավ հասկանում են, թե ինչ են անում և ինչու են անում։ Բայց մենք (ճնշող մեծամասնությունը) շարունակում ենք անվանել նրան վարչապետ, իսկ պետությունը զավթած իր բանդան էլ՝ ՀՀ իշխանություն։ Շարունակում ենք ակնկալել Հայաստանի շահերից բխող ինչ-ինչ քայլեր։Ավելին15:0008.08.22