Լրահոս
Տարածաշրջան
16:30
08.08.22
104

Վրաստանի օդերևութաբանները գալիք տապ են կանխատեսել

Img default alt hy

Վրաստանում առանց տեղումների շոգ եղանակը կպահպանվի մինչև օգոստոսի 12-ը: Այս մասին հաղորդում Է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը: Օդերևութաբանները նաև ուժեղ քամի են կանխատեսում արևելյան ուղղությամբ: Արևելյան Վրաստանի մի քանի վայրերում սպասվում Է անձրև և ամպրոպ:

Օդի ջերմաստիճանն Արևմտյան Վրաստանում ցերեկը կբարձրանա մինչև պլյուս 32-37 աստիճան: Արևելյան Վրաստանում օդը կտաքանա մինչև պլյուս 29-34 աստիճան: Թբիլիսիում գիշերն սպասվում Է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը կկազմի պլյուս 32-34 աստիճան, հաղորդել Է «Sputnik»-ը: