Լրահոս
Հասարակական
15:13
08.08.22
135

Հայտնի է, թե ով է հանկարծամահ եղած պայմանագրային զինծառայողը

Img default alt hy

Օգոստոսի 7-ին հանկարծամահ եղած ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից էր։ Նա ամուսնացած էր, ուներ մեկ անչափահաս տղա։

«News.am»-ի հետ զրույցում Արշալույս Հովհաննիսյանի ազգականը պատմեց, որ Արշալույսն ավելի քան 15 տարի ծառայության մեջ էր, մասնակցել էր նաև 44-օրյա պատերազմին։

«Մի քանի օր առաջ էր հերթապահության գնացել, նախքան գնալը ճնշում ուներ, սրտի զարկերը շատ էին, բայց կարգավորվեց վիճակն ու գնաց, բայց թե ինչ է եղել այնտեղ չգիտենք։ Արշալույսը գիշերն արթնացել է, հետո նորից քնել, ինքը խոհարար էր, պետք է վաղ արթնանար, բայց իրեն արթնացրել են ու հասկացել, որ մահացած է»,- ասաց Արշալույսի ազգականը։