Լրահոս
2022-08-08
-
Արտաքին քաղաքականություն«Չավարտված պատերազմ». ռուս-վրացական հակամարտությունը մնում է պայթյունավտանգ14 տարի է անցել ռուս-վրացական պատերազմից: Հնգօրյա մարտերից հետո Հարավային Օսիան իրեն հռչակեց անկախ պետություն, իսկ Վրաստանը հայտարարեց, որ Ռուսաստանը օկուպացրել է իր տարածքները: Փորձագետները արձանագրում են, որ ռուս-վրացական պատերազմը դեռ չի ավարտվել, հակամարտությունը շարունակում է մնալ պայթյունավտանգ: ժնևյան բանակցությունները ձգձգելու համար Մոսկվան Արևմուտքին է մեղադրում, որը, ըստ փորձագետների, ամեն ինչ անում է Հարավային Կովկասում ամրանալու համար:Ավելին21:2008.08.22 -
ՏարածաշրջանՌԴ նախագահը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնելու Նյու Յորք՝ սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասնակցելու և չի նախատեսում ելույթ ունենալ անգամ տեսակապով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ոչ, ուղևորություն և ելույթ չի նախատեսվում»,-ասել է նա: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը կանցկացվի Նյու Յորքում, որտեղ գտնվում է կազմակերպության կենտրոնակայանը, սեպտեմբերի 20-ից 26-ը։ Ավանդաբար մասնակցում են նախագահներ, վարչապետներ, նախարարներ: Ռուսական պատվիրակությունն այս տարի կգլխավորի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։Ավելին21:1008.08.22 -
ՔաղաքականՊուտինի և Զելենսկու հանդիպման համար նախադրյալներ չկան. ՊեսկովՄոսկվայի և Կիևի միջև այժմ բանակցային որևէ գործընթաց չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Eeuronews»-ը տեղեկացնում է, որ նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա տեղեկացրել է, որ հատուկ ռազմական օպերացիան շարունակվում է: «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ բանակցողները կավարտեն իրենց «տնային աշխատանքը», ուստի այս առայժմ նման հանդիպման համար նախադրյալներ չկան»,-ասել է Պեսկովը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Պուտինին առաջարկել է Զելենսկու հետ հանդիպում կազմակերպել:Ավելին21:0008.08.22 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ նախագահն ապաքինվել է և իրեն լավ է զգումԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կորոնավիրուսային հիվանդությունը տանելուց հետո արդեն իրեն լավ է զգում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ամեն ինչ կարգին է»,-ասել է Բայդենը՝ պատասխանելով լրագրողների՝ իր առողջության մասին հարցին: Բայդենը կորոնավիրուսով վարակվել էր երկու շաբաթ առաջ, ապաքինվել էր, սակայն կարճ ժամանակ անց նորից իր մոտ կորոնավիրուսային թեստը դրական պատասխան էր ունեցել: Նա շարունակել էր մնալ ինքնամեկուսացման պայմաններում: Օգոստոսի 7-ին ԱՄՆ նախագահի կորոնավիրուսի թեստը բացասական պատասխան էր ունեցել: Բժիշկը թույլատրել է նրան վերադառնալ անմիջական շփման, աշխատանքի:Ավելին20:5008.08.22 -
ՍպորտՀայտնի է Հայաստանի Ֆուտզալի ազգային հավաքականի խաղացանկն Աշխարհի առաջնությունումՀաստատվել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի խաղացանկը ՖԻՖԱ Ֆուտզալի Աշխարհի 2024թ․ առաջնության հիմնական փուլում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Խաղացանկին կարող եք ծանոթանալ ստորև՝ 17․09․2022 - Բոսնիա և Հերցեգովինա – Հայաստան 08․10․2022 - Հայաստան – Չեխիա 12․10․2022 - Չեխիա – Հայաստան 03․03․2023 - Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա։ Արդեն հայտնի է, որ սեպտեմբերի 17-ին նախատեսված Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը կկայանա Զենիցա քաղաքում։Ավելին20:4008.08.22 -
Քննարկվել են ԼՂ-ի շուրջ իրավիճակին վերաբերյալ հարցեր. ՀՀ կառավարությունը՝ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մասինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում են ՀՀ կառավարությունից։ Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում վերահաստատվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բոլոր պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարևորությունը:Ավելին20:3508.08.22 -
ՄիջազգայինԱվերված տներ, կտոր-կտոր եղած նահատակներ. Իսրայելն ու Պաղեստինը պայմանավորվել են չկրակելԵրեք օր փոխադարձ հրթիռակոծությունից հետո Իսրայելն ու Պաղեստինը երեկ պայմանավորվել են դադարեցնել կրակը: Իսրայելի արձակած հրթիռները Գազայում 30 մարդու կյանք են խլել, այդ թվում՝ երեխաների: Պատասխան հրետակոծությունից իսրայելցիներ չեն տուժել: «Իսլամական ջիհադ» խմբավորման արձակած 600 հրթիռների 97 տոկոսը վնասազերծել են «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգերը:Ավելին20:3008.08.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Փաշինյանը զանգել է Պուտինին. հայ-ադրբեջանական սահմանին լարված է | 08.08.2022Ավելին20:3008.08.22 -
ԱռողջապահականԻնչպե՞ս հասկանալ՝ իմունիտետը բա՞րձր է, թե՞ ցածր և ինչպե՞ս այն վերականգնելԺամանակակից մարդն ավելի շատ է սկսել հասկանալ, թե որքան կարևոր է առողջության պահպանումը։ Օբյեկտիվ հանգամանքները շատ են՝ շրջակա միջավայրի աղտոտում, համավարակ․․․ Շատերն են հասկացել, որ դեղամիջոց՝ համատարած բոլոր հիվանդությունների դեմ, հատկապես, եթե դրանք նորահայտ են, գոյություն չունի, ուստի հարկավոր է ավելի շատ հոգ տանել իմունիտետի մասին՝ վարակներից ու տարբեր հիվանդություններից զերծ մնալու համար։Ավելին20:2008.08.22 -
ՔաղաքականԺողովրդի զայրույթը հիմնականում ուղղված է դեպի ում ասես, բայց ոչ դեպի Նիկոլը․ ՎրթանեսյանՏեղեկատվական անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրումէ․ «Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրել է Նիկոլը, մենակով՝ համարյա մինչև վերջին պահն այն գաղտնի պահելով նույնիսկ իր արտգործնախարարից: Այդ հայտարարության կետերից մեկով հաստատվել է, որ ՀՀ-ն Արցախի հետ կապող նոր ճանապարհ է կառուցվելու: Դրանից ամիսներ անց Նիկոլի վերջնական ու որոշիչ «դոբռոյով» է հաստատվել այն երթուղին, որը շրջանցում է Բերձորն ու Աղավնոն (այն դեպքում, որ նոյեմբերի 9-ի տեքստում այդ բնակավայրերից հրաժարվելու պահանջ չկար), հակառակ դեպքում Ադրբեջանը չէր սկսի մի քանի տասնյակ միլիոն դոլարանոց ճանապարհը կառուցել։ Այդ բոլոր համաձայնեցումները նույնպես արվել են հանրությունից գաղտնի ու ծայրահեղ շտապողականությամբ։ Ասենք՝ ԱԽՔ-ը դեռ հունիսի 30-ին ասում էր, թե 1,5 տարի առաջներս կա, խնդրին կտանք լուծում, իսկ մեկ ամիս անց պարզվում է, որ մարդիկ պիտի հիմա դուրս գան իրենց տներից: Իսկ հիմա, երբ Աղավնոն ու Բերձորը դատարկում են, բոլորը բոլորին մեղադրում են, վիրավորում են, իրար վրա գոռում, գլխավոր հանձնողին՝ Նիկոլին, համարյա չեն հիշում: Ժողովրդի զայրույթը հիմնականում ուղղված է դեպի ում ասես, բայց ոչ դեպի Նիկոլը»։Ավելին20:1308.08.22 -
ՀայաստանԵռամսյա հավաքների 2-րդ մասնակիցն է մահացել՝ մեկ շաբաթում. «պատժիչ բնույթո՞վ» զորահավաքԵրկրորդ մահը՝ 5 օրում: Եռամսյա զորահավաքի ևս մեկ մասնակից է մահացել: Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ Սևանա լճում լողալիս շնչահեղձ է եղել Ազատ Մ.-ն, որ Շիրակի մարզից էր զորակոչվել: Եվս մեկ զորակոչիկ հանկարծամահ էր եղել օգոստոսի 4-ին: Ընդդիմությունը կասկածում է, որ զինկոմիսարիատներում պատշաճ բուժզննում է իրականացվել: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով՝ առողջական խնդիրներ ունեցող մարդուն զորակոչել են քաղաքական հայացքների համար:Ավելին20:1008.08.22 -
ԱրցախԱդրբեջանցիները զանգահարում են հայկական տուրիստական ընկերություններին` խնդրելով իրենց տանել ԲերձորYerkir.am-ը գրում է․ Օրերս վերջնականապես հայտնի դարձավ, որ Հայաստանին ու Արցախին կապիտուլացիայի հասցրած, Արցախի մեծ մասը թշնամուն նվիրած փաշինյանական դավաճանական խունտան պատրաստվում է օգոստոսի 25-ին թշնամուն հանձնել Բերձորը, Աղավնոն և Լաչինի ամբողջ միջանցքը: Այսօր Yerkir.am-ին ահազանգեցին, որ ադրբեջանցիները զանգահարում են հայակական տուրիստական մի քանի ընկերություններին, աղճատված ռուսերենով նշելով, որ իրենք Լաչինից են, լսել են, որ Փաշինյանը հանձնում է քաղաքն ու հարակից շրջանը և ցանկանում են մինչ այդ այցելել այնտեղ: Ինստագրամյան Armenian Tours Guide էջից մեզ փոխանցեցին իրենց զանգահարած հեռախոսահամարները: Պարզվում է, ադրբեջանցիները չեն էլ փորձել զանգահարել ռուսական կամ մեկ այլ երկրի համարից, այլ լկտիաբար, հույսը դնելով հայերի միամտության վրա, զանգահարում են հենց ադրբեջանական համարներից` +994 կոդով համարներից: ՀՀ ներկա դավաճանական իշխանությունների պատճառով առանց այդ էլ Հայաստանը լցվել է իրենց լտիաբար պահող թուրք-ադրբեջանցիներով, որոնք, առանց երկմտելու, արդեն փորձում են Արցախ այցելել հենց Հայաստանի տարածքով: Պետք է միայն հույս ունենալ, որ տուրիստական կազմակերպություններից կամ դրանով զբաղվող անհատներից ոչ մեկ կուլ չի տա այդ խայծը:Ավելին20:0808.08.22 -
ԱրցախՊուտինն ու Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները. ԿրեմլՎլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին, ինչպես հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն, տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Քննարկվել են 2020թ.նոյեմբերի 9-ին, 2021թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացման առանձին գործնական ասպեկտները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։Ավելին20:0108.08.22 -
Պարեկների ծառայության անցած շաբաթվա արդյունքները Երևանում, Շիրակում և ԼոռիումՊարեկների ծառայության անցած շաբաթվա արդյունքները Երևանում, Շիրակում և ԼոռիումԱվելին20:0008.08.22 -
ԱռողջապահականՄարշալի համախտանիշ. ախտանշանները, բուժումըՄարշալի համախտանիշն աուտոիմուն հիվանդություն է, ախտանշանները՝ · կրկնվող տենդ · դող, սարսուռ · ավշային հանգույցների բորբոքում · բերանի խոռոչում խոցերի ատկայություն Համախտանիշը ենթադրում է, որ ախտանշանները կարող են կամ միասնաբար դրսևորվել կամ հնարավոր է որ օրինակ միայն բարձր ջերմությամբ դրսևորվի. պարզապես, ախտորոշման համար կարևոր է, որ այն պերերոդիկ բնույթ ունենա։ Մարշալի համախտանիշի հիմնական ախտանշանը տենդն է, որ որպես կանոն տևում է 2-7 օր։ Աուտոբորբոքային հիվանդությունը ենթադրում է՝ մեծ է ժառանգականության գործոնը՝ համախտանիշը կարող է պայմանավորվել մի քանի գեների մուտացիոն համադրությամբ։ Արտաքին գործոնները՝ վիրուսներ, ջերմաստիճան, միջավայր ևս կարող են նպաստել, բայց դրանք հիմնականում կենսունակ են ժառանգական նախատրամադրվածություն ունեցողների դեպքում։ Ի տարբերություն պարբերական հիվանդության, որի գենային մուտացիաներն ավելի հեշտ է բացահայտել՝ այս համախտանիշի դեպքում բազմաթիվ գեներ կարող են մուտացիայի ենթարկվել։ Համախտանիշն ախտորոշվում է ժխտման, բացառման մեխանիզմով։ Հաճախ համախտանիշի ախտանշանները պատճառ են դառնում սխալ բուժման. Երեխան կարող է ունենալ քմային նշիկների բորբոքում, էպիզոդիկ տենդ և սա գնահատվի որպես վիրուսային ծագման հիվանդություն, նշանակվեն հակաբորբոքային դեղամիջոցներ։ Որպես կանոն մինչև 5-10 տարեկանը հիվանդությունն ինքնուրույն անցնում է, բայց բարդությունների պատճառ կարող է դառնալ սխալ բուժումը՝ հակաբորբոքային պրեպարատների անհիմն օգտագործումը։ Որոշ դեպքերում, եթե համախտանիշն արտահայտվում է միայն բարձր ջերմությամբ, քմային նշիկների հեռացումը բերում է կլինիկական լավացման։ Մարշալի համախտանիշի դեպքում որպես բուժման միջոց կիրառվում է հորմոնալ թերապիան։Ավելին19:5008.08.22 -
Կրթություն և գիտություն6 մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայիցՄաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային ՀՀ թիմի մասնակիցները նվաճել են 3 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալներ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, օգոստոսի 1-7-ը հիբրիդային (առկա և առցանց) տարբերակով տեղի է ունեցել 29-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել են աշխարհի ավելի քան 100 համալսարանի թիմեր (667 ուսանողներ, որից 168-ը՝ առկա, 499-ը՝ առցանց): Երևանի պետական համալսարանից Վահան Մարտիրոսյանը, Վահե Կարագուլյանը և Տիգրան Չթչյանն արժանացել են ոսկե մեդալների, Գագիկ Մելքումյանը՝ արծաթե մեդալի, իսկ Վաչագան Դիլանյանը՝ բրոնզե մեդալի: Հայ-ռուսական համալսարանից Արման Ֆահրադյանն արժանացել է արծաթե մեդալի։ Ուսանողական միջազգային օլիմպիադայի հայաստանյան թիմը ղեկավարել է ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանը, մարզել են Կարեն Քեռյանը, Վազգեն Միքայելյանը, Ալբերտ Գևորգյանը, Արման Բայրամյանը և Տիգրան Հակոբյանը:Ավելին19:4008.08.22 -
Իրավական78-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած78-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորածԱվելին19:3008.08.22 -
Արտաքին քաղաքականությունՖինլանդիան մասնագետներ կուղարկի Մեծ Բրիտանիա Ուկրաինայի զինված ուժերի պատրաստման համարՖինլանդիայի պաշտպանության նախարարությունն իր մասնագետներին կուղարկի Մեծ Բրիտանիա՝ Ուկրաինայի զինված ուժերի պատրաստման ծրագրին մասնակցելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ֆիննական պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը: «Ֆինլանդիան շուրջ 20 զինծառայողներ կուղարկի Մեծ Բրիտանիա՝ Ուկրաինայի զինված ուժերի պատրաստման ծրագրին մասնակցելու համար: Ուսուցման ծրագիրը կղեկավարի Մեծ Բրիտանիան, որն աջակցության համար դիմել Է գործընկեր երկրներին: Մեծ Բրիտանիայի տվյալներով, ծրագրի նպատակն Է՝ ապահովել մինչեւ 10 հազար ուկրաինացի կամավորների բազային զինվորական պատրաստությունը: Ծրագիրն անցկացվելու Է այս տարվա ընթացքում»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Ֆինլանդիան Ուկրաինա Էր ուղարկել շուրջ 10 փաթեթ ռազմական օգնություն, որի կազմը չի բացահայտվել:Ավելին19:2008.08.22 -
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ հայտնաբերվել է 3593 խախտումՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ հայտնաբերվել է 3593 խախտումԱվելին19:1008.08.22 -
Արտաքին քաղաքականությունԼիտվայում տարեկան գնաճը հասել Է ռեկորդային ցուցանիշներիԼիտվայում տարեկան գնաճը հուլիսին կազմել Է ռեկորդային 21,6 տոկոս. ցուցանիշի վրա զգալի ազդեցություն են ունեցել մթերքների, վառելիքի, Էներգիայի եւ ծառայությունների գների աճը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է Լիտվայի վիճակգրության դեպարտամենտի հաղորդագրությունից: «Տարեկան գնաճը (2022 թվականի հուլիսին 2021 թվականի հուլիսի համեմատությամբ) կազմում Է 21,6 տոկոս: Տարեկան գնաճի վրա առավել մեծ ազդեցություն Է ունեցել վառելիքի, կաթի եւ կաթնամթերքի, պանրի, ձվի, ջերմաԷներգիայի, ԷլեկտրաԷներգիայի, հացի եւ հացահատիկային արտադրանքների, կոշտ վառելիքի, մսի եւ մսամթերքիների, գազի, սրճարանների, ռեստորանների եւ նմանօրինակ հաստատությունների ծառայությունների, անձնական փոխադրամիջոցների վերանորոգման եւ տեխզննման ծառայությունների, յուղի եւ ճարպի, ինչպես նաեւ բանջարեղենի գների աճը»,-ասվում Է դեպարտամենտի կայքում զետեղված հայտարարության մեջ: Նշվում Է, որ սպառման ապրանքների գները տարվա ընթացքում աճել են 25,6 տոկոսով, ծառայություններինը՝ 12,3 տոկոսով: Լիտվայում տարեկան գնաճը հունիսի արդյունքներով հասել Է 20,5 տոկոսի: Ուկրաինայի իրադրության, Ռուսաստան եւ Բելառուս ապրանքների արտահանման դադարեցման եւ մատակարարումների հետ կապված ընդհատումների ֆոնին SEB խմբի տնտեսագետները վատացրել են Բալթիկայի երկրների տնտեսության կանխատեսումները 2022 եւ 2023 թվականներին, նշելով, որ ամբողջ թվարկվածը ժամանակավորապես կխախտի շինարարակրան եւ արդյունաբերական սեկտորների աշխատանքը երկրորդ եւ երրորդ եռամսյակներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին19:0008.08.22