Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:50
08.08.22
100

Լեհաստանը մտադիր Է հսկողություն սահմանել Ուկրաինայի գյուղատնտեսության նկատմամբ

Img default alt hy

Լեհաստանը պլանավորում Է հսկողություն սահմանել առաջին հերթին Ուկրաինայի գյուղատնտեսության նկատմամբ, կազմակերպվել Է արտադրանքի գնում վնասաբեր գներով: Այս մասին հաղորդվում Է CSP կայքում:

«Առաջին հերթին դա վերաբերում Է գյուղատնտեսական արտադրությանը:

Տակտիկան այստեղ դյուրին Է ընտրված, բայց շատ արդյունավետ Է: Օգտագործելով Ուկրաինայի գյուղատնտեսության ներկա դժվարին վիճակը, այդ թվում՝ հավաքած բերքի պահպանման առումով, լեհական ընկերությունները կազմակերպել են նվազեցված գներով նրանց արտադրանքի գնում՝ մի շարք դեպքերում ուկրաինական ձեռնարկություններին մատնելով սնանկության:

Այնուհետև ենթադրվում Է դրանց ակտիվները և հողատարածությունները գնել «վնասաբեր» գներով: Դա կարելի Է պարզաբանել, օրինակ, մեկ տոննայի դիմաց 30 դոլար գնով գարու նոր բերքի ձեռքբերման փաստերով, ինչը գրեթե հինգ անգամ ավելի Էժան Է այդ արտադրանքի իրական արժեքից»,-ասվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: