Լրահոս
2022-08-08
-
Արտաքին քաղաքականությունԱՄՆ-ը ձգձգում Է Բրազիլիային Javelin հակատանկային կառավարվող հրթիռների վաճառքի քննարկումըՎաշինգտոնը մի քանի ամիս շարունակ արգելակում Է հարավամերիկյան հանրապետությանը Javelin հակատանկային կառավարվող հրթիռների վաճառքի վերաբերյալ բրազիլական պահանջի քննարկումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 8-ին այդ մասին հայտնել Է Reuters-ը՝ վկայակոչելով մի շարք աղբյուրներ: «Կապիտոլիումի բլրին չեն շտապում, եւ մոտ ժամանակներս գործը տեղից չի շարժվի»,- մեջբերում Է գործակալությունն իրադրությանը ծանոթ աղբյուրի խոսքը: Reuters-ի տեղեկատվությամբ՝ խոսքը վերաբերում Է շուրջ 100 միլիոն դոլար գումարի գործարքին, որի առարկան 220 միավոր զենքն Է: Ինչպես ճշտվում Է, համապահասխան պահանջը Բրազիլիան ուղակել Է տակավին Սպիտակ տան նախորդ վարչակազմին՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին18:1008.08.22 -
ՍպորտՀայաստանի տղամարդկանց հավաքականը 3։1 հաշվով հաղթել է Ադրբեջանի հավաքականինՀայաստանի հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով հաղթել է Շահրիյար Մամեդյարովին, Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով հաղթել Նիատ Աբասովին, Հրանտ Մելքումյան-Հադիր Հուսեյնով, Մանուել Պետրոսյան-Վասիֆ Դուրաբայլի պարտիաները ոչ-ոքի ավարտվեցին։ Հնդկաստանում անցկացվող մրցաշարը կավարտվի օգոստոսի 10-ին։Ավելին18:1008.08.22 -
ՔաղաքականԱյն, ինչ կատարվել և կատարվում է Արցախում, ինձ համար անսպասելի էր. Ավետիք ԻշխանյանԱյն, ինչ կատարվել և կատարվում է Արցախում, ինձ համար անսպասելի էր. Ավետիք ԻշխանյանԱվելին18:0808.08.22 -
Ադրբեջանական հարձակման հետևանքով վիրավորում ստացած 10 զինծառայող բուժում է ստանում Երևանում․ ՊՆ-ն՝ վիրավորների առողջական վիճակի մասինԱրցախում ադրբեջանական հարձակման հետևանքով վիրավորում ստացած 19 զինծառայողներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից, մյուս զինծառայողները շարունակում են բուժում ստանալ, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ «10 վիրավոր զինծառայող բուժում են ստանում Երևանում, այդ թվում՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը, նրա առողջական վիճակում նկատվում է դրական շարժ: Մյուս 9 զինծառայողներից 1-ի վիճակը գնահատվում է ծանր, 3-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը գնահատվում է թեթև, նրանք ապաքինման փուլում են»,-հայտնել են ՊՆ-ից։Ավելին18:0208.08.22 -
ՀայաստանԿան հարկ վճարողներ, որոնք դեռևս պատշաճ միջոցներ չեն ձեռնարկել անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունն ապահովելու համար. ՊԵԿՀՀ պետական եկամուտների կոմիտեն դեռևս 2022 թվականի հունիսի վերջին, ըստ էության, հայտարարել էր, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանման գծով միառժամանակ վարչարարություն չի իրականացնելու և (կամ) իրականացնելու է պարզեցված վարչարարություն` միաժամանակ հորդորելով հարկ վճարողներին սեղմ ժամկետում ապահովելու օրենքի պահանջների կատարումը: Ընդ որում, ՀԴՄ սարքերում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման գործընթացը դյուրացնելու նպատակով, «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում» դեռևս 2022 թվականի հուլիսի 18-ից հարկ վճարողներին հասանելի է դարձել նաև ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման դիմումը: Կոմիտեի վերլուծությունները ցույց են տալիս, որ կան բազմաթիվ հարկ վճարողներ, որոնք դեռևս պատշաճ միջոցներ չեն ձեռնարկել անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունն ապահովելու համար: Հաշվի առնելով նշվածը, Կոմիտեն հայտարարում է, որ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում սկսում է ակտիվ վարչարարությունը` «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանման նպատակով:Ավելին18:0008.08.22 -
ՄիջազգայինՉինաստանի զինված ուժերը շրջափակել են ԹայվանըՉինաստանի զինված ուժերը 6 կողմից շրջափակել են Թայվանը: Պաշտոնական Թայբեն պնդում է, որ զորավարժությունների անվան տակ Պեկինը բլոկադայի է ենթարկել կղզին: Ի դեպ, Պեկինը վարժանքները երկարաձգել է մինչև օգոստոսի 15-ը: Ռոյթերզը գրում է, որ Չինաստանի նախագահը մտադիր է շրջափակել ամբողջ կղզին, որ կարողանա Թայվանին բանակցային սեղանի շուրջ նստեցնել:Ավելին17:5808.08.22 -
ՀասարակականԱվտովթար՝ Սյունիքի մարզում. 46-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառինԵրեկ՝ օգոստոսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 46-ամյա Հայկ Քոչարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Բաղաբերդ թաղամասի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/08/08/1219648/Ավելին17:5408.08.22 -
ՔաղաքականԵթե Երևանը արձագանքի Անկարայի և Բաքվի կառուցողական նախաձեռնություններին, տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն կհաստատվի. ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երկուշաբթի Անկարայում ելույթ ունենալով Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովում, անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, գրում է Anadolu գործակալությունը: Թուրքիայի ղեկավարն ասել է.«Եթե Երևանը արձագանքի Անկարայի և Բաքվի «կառուցողական» (չակերտները՝ Tert.am) նախաձեռնություններին, ապա տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն կհաստատվի»: Նույն միջոցառման շրջանակում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ Թուրքիայի և Հայաստանի կողմից նշանակված հատուկ ներկայացուցիչները շարունակում են հանդիպումները։ «Մենք դա առանձին չենք ներկայացնում Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող գործընթացներից և տարածաշրջանում կարգավորման և համագործակցության ջանքերից, ինչը մեր հիմնական նպատակն է։ Տարածաշրջանում վերջին օրերին նկատված լարվածությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան փխրուն է գործող հրադադարի ռեժիմը։ Այս ընթացքում կամրապնդվի մեր համերաշխությունը Ադրբեջանի հետ», - ասել էր Չավուշօղլուն։ Մինչև պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորումը տեսնում է Մինսկի խմբի շրջանակում, Լեռնային Ղարաբաղը տարածքային խնդիր չէ, ուստի չի կարող քննարկվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև դեմարկացիայի ու դելիմիտացիայի համատեքստում:Ավելին17:5008.08.22 -
ՏարածաշրջանՎայրէջք կատարելիս ինքնաթիռը վթարվել է և բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹԿոմիում վթարի է ենթարկվել ավիացիոն անտառապահների ինքնաթիռը: Այս մասին գրում են ռուսական լրատվականները: Cessna Aircraft Company-ի մասնավոր թեթեւ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Կոմիում Ուխտա քաղաքի մոտ վայրէջք կատարելիս։ Ինքնաթիռում գտնվող երեք մարդ զոհվել է։ Հայտնի է դարձել, որ Cessna ինքնաթիռը պատկանում է ավիացիոն անտառտնտեսությանը. օդանավին բարեհաջող վայրէջք կատարելու համար չի բավականացրել 400 մետր թռիչքուղի։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել և բռնկվել, այժմ տեղում աշխատում են փորձագետները։Ավելին17:4008.08.22 -
ՔաղաքականՔուրբան Բայրամի առիթով Փաշինյանի կատարած հեռախոսազանգի ժամանակ շատ կառուցողական խոսակցություն անցկացրինք․ ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ելույթ է ունեցել Անկարայում անցկացվող Դեսպանների 13-րդ համաժողովին, որի ընթացքում անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմին ու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, հայտնում է ermenihaber.am-ը։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե ձեռք բերված համաձայնություններով Հարավային Կովկասում նոր ժամանակաշրջան է սկսվել, իրենք էլ մեծ ջանք են գործադրում, որ «այդ պատմական հնարավորությունը չկորսվի»: «Մինչև այսօր Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցություններ անցկացնելով՝ մի շարք քայլեր ենք կատարել: Չնայած հայկական ռադիկալ շրջանակների սադրանքներին՝ կարևոր ճանապարհ ենք անցել Կովկասում տևական խաղաղության գործընթացում: Հատուկ ներկայացուցիչների միջոցով Հայաստանի հետ բանակցությունները շարունակվում են: Վարչապետ Փաշինյանի՝ Քուրբան բայրամի առիթով կատարած հեռախոսազանգի ժամանակ շատ կառուցողական խոսակցություն անցկացրեցինք: Հավատում եմ, որ Հայաստանի կողմից զարգացումները ճիշտ ընկալելու, Ադրբեջանի և Թուրքիայի անկեղծ կոչերին պատասխանելու դեպքում մեր տարածաշրջանը կարճ ժամանակահատվածում կայունության կհասնի»,- ասել է Էրդողանը:Ավելին17:4008.08.22 -
Ռուս խաղաղապահները 5 հենակետ են տեղադրել Մեղրիում և ստուգում են մարդկանց ու մեքենաներըՄեղրի խոշորացված համայնքում ռուս խաղաղապահները մոտ 5 հենակետ են տեղադրել, որոնցում ռուսական սահմանապահ զորքերը սահմանային ծառայություն են իրականացնում, «Հայլուր»-ի հետ զրույցում հայտնել է Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը: Նրա խոսքով՝ Մեղրի-Ագարակ և Մեղրի-Նռնաձոր ճանապարհին դեռ 8-9 ամիս առաջ են ռուս խաղաղապահներ տեղակայվել։Ավելին17:3008.08.22 -
ԱրցախՄիջանցքի տեղափոխությունից հետո նոր միջանցքը կանցնի Աղանուս համայնքի վարչական տարածքով. Հայկ ԽանումյանՄիջանցքի տեղափոխությունից հետո նոր միջանցքը կանցնի Աղանուս համայնքի վարչական տարածքով, Հունանավան-Մեղրաձոր բնակավայրերով, հետևաբար, ինչ-որ ձևով Քաշաթաղից ինչ-որ կտոր կմնա՝ միջանցքի տեսքով։ Այս մասին Արցախի Հանրային ՀԸ եթերում ասել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։ «Ինչ վերաբերում է Աղավնոյին և Բերձորին, ապա գիտեք, որ մեզ հաղորդել են ռուսական զորախմբի՝ միջանցքի գործող տարածքից դուրս գալու և նոր տարածք տեղափոխվելու մասին, հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել քաղպաշտպանության պլանի համաձայն՝ որոշակի գործողություններ անելու համայնքի շրջանի և հանրապետական մարմինների կողմից»,- նշեց Խանումյանը։ Խանումյանը հայտնեց, որ բնակիչների մի մասը կգնան դեպի Արցախ, մի մասը՝ ՀՀ՝ իրենց գույքով»,- ասաց նախարարը։ Իսկ թե ինչով է պայմանավորված վերջնաժամկետը՝ օգոստոսի 25-ը, Հայկ Խանումյանը նշեց․ «Այդ ժամկետը ի սկզբանե օգոստոսի 5-ն էր, որը գրեթե վերջնագրի տարբերակով Ադրբեջանը ներկայացրել է ռուսական զորախմբին, այնուհետև բանակցությունների արդյունքում դա դարձավ օգոստոսի 25-ը։ Կարծում եմ՝ դա կապված էր որոշակի գործողությունների հետ, որոնք ենթադրաբար կապված են տարբեր պայմանավորվածությունների չկատարման հետ»։ Հայկ Խանումյանը ասաց, որ օգոստոսի 25-ից սկսած երթևեկությունը պետք է կազմակերպվի այլ երթուղով։Ավելին17:2908.08.22 -
ՀայաստանԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 683 դեպք, որից 281-ը՝ արտակարգՕգոստոսի 1-7-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 683 դեպք, որից 281-ը արտակարգ, այդ թվում՝ 183 հրդեհի, 5 փլուզման, 9 ինքնասպանության փորձի դեպք, 64 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 204 կենցաղային կանչ. տուժել է 115 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ: Արձանագրվել է թունավորման 2 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 13 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 21 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 13 տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:Ավելին17:2008.08.22 -
Կրթություն և գիտությունԱռաջին դասարանցիների ընդունելության համար բժշկական տեղեկանք չի պահանջվումԱռցանց հայտագրումից հետո առաջին դասարան հաճախող երեխաների՝ դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը ծնողները պետք է ուսումնական հաստատություն ներկայացնեն` համաձայն նախարարի թիվ 1640-Ն հրամանով սահմանված կարգի։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, սովորողին դպրոց ընդունելու համար ծնողը պետք է ներկայացնի դիմում` ուղղված տնօրենին, սովորողի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը, լուսանկար՝ 3x4 չափսի: ԿԳՄՍ նախարարությունը ստացել է ահազանգեր, որ որոշ դպրոցներ պահանջում են բժշկական տեղեկանք։ «Դպրոցը, բացի վերոնշյալ փաստաթղթերից, իրավունք չունի պահանջելու որևէ այլ փաստաթուղթ»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Ծնողները փաստաթղթերը կարող են դպրոց ներկայացնել յուրաքանչյուր աշխատանքային օր:Ավելին17:1008.08.22 -
Հրդեհ՝ բեռնատար ավտոմեքենայումՕգոստոսի 8-ին, ժամը 15։53-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքում՝ «Լիդեր Կոմպլեքս» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է բեռնատար ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։15-ին, մարվել՝ 16։30-ին։ Այրվել են վարորդի խցիկը՝ մասամբ, բեռնախցիկի ծածկը՝ 5 քմ և 3 հատ 20 լիտրանոց ազոտական թթվի տարա։Ավելին17:0808.08.22 -
Փրկարարները Ենոքավան գյուղի հանգստյան գոտու հարակից անտառում հայտնաբերել են մոլորված 19 քաղաքացուՕգոստոսի 8-ին, ժամը 13։08-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստյան գոտու հարակից անտառում ուսուցչուհին իր աշակերտների և մեկ ծնողի հետ մոլորվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները Ենոքավան գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստյան գոտու հարակից անտառում հայտնաբերել են մոլորված 19 քաղաքացու և ուղեկցել Ենոքավան գյուղ:Ավելին17:0608.08.22 -
ՍպորտՀայաստանը 4 մեդալ է նվաճել. ամփոփվեցին «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի արդյունքներըՀայաստանը 4 մեդալ է նվաճել հուլիսի 27-ից օգոստոսի 8-ը ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում անցկացված «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում: ինչպես արդեն տեղեկացրել ենք Խաղերի չեմպիոնի կոչումը նվաճել է սամբիստ Մհեր Օհանյանը՝ 64 կգ քաշայինների պայքարում դառնալով ոսկե մեդալակիր: Մյուս 3 մեդալները նվաճել են հրաձիգները: Հրացան ձևից մարզիկներ Նարե Մելքումյանը նվաճել է արծաթե, իսկ Գագիկ Նիկողոսյանը՝ բրոնզե մեդալ: Գագիկ Նիկողոսյանը և Նարե Մելքումյանը թիմային միքս վարժությունում դարձել են բրոնզե մեդալակիր: «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում Հայաստանի լողափնյա վոլեյբոլի թիմը, որի կազմում ընդգրկված էին Միլենա և Ելիզավետա Տոնոյանները, զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Միջազգային մարզական խաղերում հանդես են եկել նաև սեղանի թենիսի, թաեքվանդոյի, գեղարվեստական մարմնամարզության հայ ներկայացուցիչները, որոնք, սակայն, անմասն են մնացել մեդալներից: Հիշեցնենք՝ մարզական խաղերին 13-16 տարեկան ավելի քան 1300 մարզիկ է մասնակցել Հայաստանից, Աֆղանստանից, Հնդկաստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Մոնղոլիայից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Թաիլանդից, Ղազախստանից, Պակիստանից և Լիբանանից: 19 մարզաձևերում խաղարկվել է 273 մեդալային հավաքածու:Ավելին17:0008.08.22 -
Երդման հանդիսավոր արարողություն ՀՀ ԶՈՒ-ումN զորամասում օգոստոսի 6-ին տեղի է ունեցել երդման հանդիսավոր արարողություն: Հայոց բանակի շարքերը համալրած նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Երդման արարողությանը ներկա էին նաև նորակոչիկների ծնողներն ու հարազատները: «Հպարտ եմ, որ որդիս ծառայում է Հայոց բանակում, և վստահ, որ հայրենի հողի ամուր պաշտպան եմ դաստիարակել»,- նշել է նորակոչիկներից մեկի մայրը:Ավելին16:5908.08.22 -
ՀասարակականԱրմեն Բարսեղյանն է՝ Աղավնոյից, 94 թվից է գյուղում, հիմա ասում են՝ գնա տնիցդ, որ գյուղը տան թշնամուն. Հովհաննես ԻշխանյանՎավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրում է․ «Արմեն Բարսեղյանն է Աղավնաոյից։ 94 թվից է գյուղում։ Դիմակայել էին բոլոր դժվարությունները ու հասել բարվոք կյանքի։ Հիմա ասում են՝ հել գնա տնիցդ, որ գյուղը տան թշնամուն»։Ավելին16:5508.08.22 -
ԱրցախԱրցախի Բերձոր և Աղավնո համայնքների համար կազմակերպվում է ինքնապաշտպանությունԱրցախի Բերձոր և Աղավնո համայնքների համար կազմակերպվում է ինքնապաշտպանությունԱվելին16:5308.08.22