Լրահոս
2022-08-08
-
ԱշխարհՆոր ուսումնասիրության համաձայն դելֆինները էպիզոդիկ հիշողություն ունենՀետազոտողների միջազգային թիմը հայտնաբերել է, որ դելֆիններն ունեն էպիզոդիկ հիշողություն. կարողություն հիշելու ոչ միայն անցյալի իրադարձությունները, այլեւ այդ իրադարձությունների ենթատեքստը։ Երկար տարիներ ենթադրվում էր, որ միայն մարդիկ կարող են անել դա: Գիտնականները փորձի շրջանակում ութ դելֆինների առաջարկել են խաղ. մարդիկ կանգնել են կլոր լողավազանի եզրերին եւ նրանցից միայն մեկի ձեռքում գնդակ է եղել: Կենդանիները պետք է առաջին իսկ փորձից լողալով հասնեն ճիշտ մարդու մոտ եւ նրանից խաղալիք խնդրեն։ Փորձի առաջին մասում փոխվել են գնդակը պահողներն ու նրանց կանգնելու տեղերը։ Իսկ հետո մարդիկ թաքցրել են խաղալիքները մեջքի հետեւում, եւ դելֆինները ստիպված են եղել գուշակել ճիշտ մարդուն՝ առանց գնդակը տեսնելու։ Վարժանքը ճիշտ կատարելու համար կենդանիները պետք է օգտագործեին իրենց հիշողությունը՝ պատասխանելով «Որտե՞ղ» եւ «Ո՞վ» հարցերին: Փորձն իրականացվել է երկու օր։ Բոլոր ութ դելֆինները հաջողությամբ պատասխանել են «Որտե՞ղ» հարցին, եւ նրանցից միայն մեկը չի կարողացել ճիշտ հիշել գնդակը բռնող մարդուն: Այսպիսով, կենդանիները ցույց են տվել, որ ոչ միայն հիշում են իրադարձությունը, այլեւ ուղեկցող ենթատեքստը:Ավելին12:1208.08.22 -
ՏարածաշրջանԲայրամովը մեկնել է Թուրքիա2022 թվականի օգոստոսի 8-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Թուրքիա, հայտնում է minval.az-ը: Հաղորդվում է, որ Բայրամովը մեկնել է Անկարա՝ մասնակցելու դեսպանների 13-րդ համաժողովին։Ավելին12:0508.08.22 -
ՀայաստանԿարմիր գրքում գրանցված տեսակի ոչնչացմանը նպաստող ցանկացած գործողություն ենթակա է վարչական տույժիՇրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ մայրաքաղաքի փողոցներում վաճառվում է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանը, ինչպես նաև, համացանցում են հայտնվում արշավականների և զբոսաշրջիկների կողմից արված լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են խաթարվում էկոլոգիական համակարգեր։ Ջրաշուշանը Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսերից է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: «Հարգելի քաղաքացիներ, հորդորում ենք առավելագույն հոգատարությամբ և պատասխանատվությամբ վերաբերվել բնության այս անզուգական գեղեցկությանը, առավել ևս՝ այն գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և կարգավորվում է նաեւ ՀՀ օրենսդրությամբ»,-հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ ❗ՀԻՇԵՑՈՒՄ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 93-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերը, կամ այդպիսի բույսերի արմատները, ծաղիկները, պտուղները ինքնագլուխ հավաքելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի (80.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով: Լուսանկարում Հայաստանի բնության գոհարներից մեկն է՝ Ուրասարի կամ Ջրաշուշանների լիճըԱվելին11:5808.08.22 -
ՀայաստանԵրկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Գ․ Հովսեփյան փ. 24/30, 24/33 շենքեր, Գ․ Հովսեփյան փ. 26/9, 56/6, 58/6 ոչ բնակիչ-բաժանորդներ, Գ․ Հովսեփյան փ. 26/8 սեփական տուն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Նոր Արեշ 9փ. 27-60; 20փ. 1-53; 26փ. 1-13; 32փ. 1-57, 61-87; 40փ. 32-60; 42փ. 54-68 սեփական տներ, 11։00-17։00 Կոմիտասի պող. 40,42,44, Վրացական փ. 9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սունդուկյան փ. 5-24 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ուլնեցու փ. 58/20 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 38 դպրոց, Մանթաշյան փ․ 4/1, 4/3, 4/4, 4/5, 4/6, 4/7 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարմենի փ. 4-16 սեփական տներ, Անտառային փ. 1-54 սեփական տներ, Մաշտոցի պող. 3 շենք 5-րդ մուտքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզի՝ 11:00-17:00 Գայ գյուղ (մասնակի), Արագածոտնի մարզի՝ 11:00-17:00 Աշտարակ քաղաք` Մուղնի թաղամաս, Արարատի մարզի՝ 10:00-12:00 Նոր Խարբերդ գյուղ (մասնակի), 10:00-16:00 Արաքսավան, Հովտաշեն գյուղեր, Մխչյան, Մրգավետ գյուղեր (մասնակի) և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:30-14:00 Բարձրաշեն գյուղ (մասնակի), 10:30-16:00 Արևշատ գյուղ (մասնակի), Վայոց Ձորի մարզի՝ 10:00-16:00 Կարմրաշեն և Հեր Հեր գյուղեր, 11:00-15:00 Արենի գյուղ (մասնակի), Կոտայքի մարզի՝ 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ (մասնակի), Գեղաշեն և Կոտայք գյուղեր (մասնակի), 11:00-14:00 Եղվարդ քաղաք (մասնակի) և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նաիրիի բժշկական կենտրոն, «Թոմ Շին Բետոն» ՍՊԸ, «Ուռենի» ՍՊԸ, «Եղվարդի ալրաղաց» ՍՊԸ, «Արմբերրի» ՓԲԸ, «Էլիտա» ՍՊԸ, Ասֆալտի գործարան, Շիրակի թաղամաս, Պ․Սևակի թաղամաս, Արայի թաղամաս, սեփականատեր «Մ․Ավետիսյան», սեփականատեր «Ս․Վարդանյան», Նար Դոսի, Կոմիտասի և Աբովյան փողոցներ (մասնակի), Արագյուղ, Բուժական, Զորավան, Սարալանջ համայքներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, սեփականատեր «Մ․Գևորգյան», սեփականատեր «Գ․Պետրոսյան», սեփականատեր «Սամվել Ամիրխանյան», սեփականատեր «Անահիտ Վարդանյան», սեփականատեր «Կ․Փիլոյան», սեփականատեր «Զ․Կարապետյան», սեփականատեր «Մ․Հարությունյան», «Ալխալիյա» ՍՊԸ, «Յուքոմ» և «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունների բջջային կայններ, «Զորավան» ԲԲԸ, սեփականատեր «Ա․Վարդանյան», սեփականատեր «Հ․Բաղդասարյան», «Նաիրյան» ՓԲԸ, Գեղարքունիքի մարզի՝ 10:30-16:30 Գեղամասար, Ավազան, Արփունք, Փոքր Մասրիկ, Նորակերտ, Արեգունի, Դարանակ, Փամբակ, Ծափաթաղ գյուղեր, «Գեղարքունիք» ՋՕԸ, «Շիկավարս» ՍՊԸ, «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, «Տելեկոմ Արմենիա», «Վիվսել-ՄՏՍ» և «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ, Շիրակի մարզի՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջանի Սալուտ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Աշոցքի տարածաշրջանի Բաշգյուղ, Փոք Սարիար, Կաքավասար, Ձորաշեն և Սարապատ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամասիաի տարածաշրջանի Բերդաշեն գյուղ, Անիի տարածաշրջանի Հայկաձոր գյուղի դպրոցի թաղամաս, Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին11:5108.08.22 -
ԻրավականՍպանություն՝ Երևանում. 48-ամյա որդին կասկածվում է 74-ամյա հորը սպանելու մեջSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել օգոստոսի 6-ին Երևանում տեղի ունեցած սպանության հատկանիշներով։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/08/08/1219611/Ավելին11:4808.08.22 -
ՏարածաշրջանՄոսկվայում մի խումբ բանվորներ ընկել են դիտահորը․ նրանցից մի քանիսին գտնել չի հաջողվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹՄոսկվայում աշխատելիս մի քանի բանվոր ընկել է դիտահորը։ Փրկարարները կարողացել են երկուսին դուրս բերել, սակայն անգիտակից վիճակում։ Նախնական տվյալներով էլ ներսում կարող է լինել եւս երեք մարդ։ Տուժածները մաքրման աշխատանքներ են կատարել Կրասնոդարսկայայի կոյուղու կոլեկտորում։ Ականատեսների վկայությամբ՝ անձրեւի ժամանակ լյուկը բացվել է, եւ մարդիկ ընկել են դրա մեջ։ Ընդհանուր առմամբ մաքրման աշխատանքներ են կատարել 12 հոգի։Ավելին11:4408.08.22 -
Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերինOգոստոսի 5-8-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Աբովյան, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 2 տուժած։Ավելին11:3708.08.22 -
ՀայաստանՄեղրիից Ագարակ գնալիս ստիպված եք անցակետով անցնելՀայաստանում այլևս մի համայնքից մյուսը գնալիս ստիպված եք մաքսակետերով կամ անցակետերով անցնել կամ շրջանցել ճանապարհը՝ առանց խոչընդոտ անցնելու համար, գրում է yerevan.today-ը։ Լուսանկարը Մեղրի-Ագարակ ճանապարհից է։ Ռուս խաղաղապահներն արդեն հսկում են ճանապարհը և բոլոր քաղաքացիներին կանգնեցնում, ստուգում, նոր բաց թողնում։ Այս մասին ՀՀ քաղաքացին նախապես չի տեղեկացվել։ Ագարակ այցելելիս քաղաքացիները հանկարծակի բախվել են այս խնդրին։ Ու կառավարությունը դեռ որևէ բացատրություն չի տվել։ Yerevan.Today-ը կփորձի կառավարությունից պարզաբանում ստանալ իրավիճակի վերաբերյալ։ Սա արդեն երրորդ խոչընդոտն է Սյունիքում։ Կապան-Ճակատեն, Գորիս-Կապան ճանապարհից հետո սա արդեն երրորդն է։ Մի տարբերությամբ, որ առաջին երկուսը զավթել են ադրբեջանցիները։ Ավելին, Հայաստանի մայրուղիներում կար հատված, որտեղ ԱԱԾ աշխատողները վարորդներին կանգնեցնում էին ու հորդորում արագ քշել, որպեսզի գերի չընկնեն։ Այսքանով ամենը չի ավարտվում։ ՀՀ կառավարությունը շրջանցիկ ճանապարհ է կառուցում Նոյեմբերյանի մայրուղու հարևանությամբ, քանի որ, ըստ տեղեկությունների, «անկլավների հանձնում» ծրագրի շրջանակներում, որը ստացել է սահմանագծում-սահմանազատում անունը, մայրուղին հանձնելու են ադրբեջանցիներին։Ավելին11:3608.08.22 -
ԱռողջապահականՀայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 232 695 էԱռողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝ օգոստոսի 7-ի դրությամբ հանրապետությունում պատվաստումների ընդհանուր թիվը 2.232.695 է: Առաջին դեղաչափ է ստացել 1 142 970 քաղաքացի, ամբողջական պատվաստվել է 1019611, խթանիչ պատվաստումների թիվը 65202 է:Ավելին11:3008.08.22 -
ՔաղաքականԻ՞նչ է սա, եթե ոչ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում․ Դավիթ ՏոնոյանՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել։ «ՀՀ նախագահի կողմից 01.08.2022թ. ստորագրվեց և 13․08․2022թ. ուժի մեջ կմտնի «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարեու մասին» ՀՀ օրենքը, որում ի թիվս այլնի, որպես նախկինում բացակայող օրենսդրական կարգավորում, սահմանվել է ՀՀ կառավարության կողմից սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման, շահագործման (ծախսերի) նորմաների և շահագործման ժամկետների սահմանման, ինչպես նաև ՀՀ գլխավոր շտաբի պետի առաջարկի հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարի կողմից սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման և շահագործման (ծախսի) նորմաներն ու ժամկետների հաստատման կարգերը: Ինձ և քրեական գործով անցնող մյուս անձանց մեղադրանքներ են առաջադրվել այն բանի համար, որ 2018 թվականի դեկտեմբեր ամսին, տեղյակ լինելով ձեռք բերվող հրթիռների մատակարարման պահին ՌԴ ռազմաօդային ուժերի սպառազինության պետի թիվ 296 առ 06.02.1999 թվականի հրահանգի համաձայն օրացույցային ժամկետներն անցած լինելու մասին․․․․ ձեռնամուխ ենք եղել եղել պահանջվող նորմերին չհամապատասխանող հրթիռների ձեռք բերմանը։ ՀՀ ԱԱԾ-ին, ՀՀ գլխավոր դատախազությանը, մասնավորապես՝ ԱԱԾ պետին և քննչական դեպարտամենտի պետին, քննչական խմբի ղեկավարին, գլխավոր դատախազին և իր տեղակալին անգամ նախաքննության ընթացքում իրենց իսկ կողմից գործընկեր երկրի հատուկ ծառայությանը կատարված հարցման պատասխանից պարզ է եղել, որ 2018 թվականի դրությամբ հրթիռների պահպանման և շահագործման ժամկետների մեջ լինելը, որի վերաբերյալ վստահ եմ, որ տեղեկացրել են նաև ՀՀ վարչապետին: Նշվածի հաշվառմամբ էլ անգամ շարունակեցին իմ նկատմամբ առաջադրված մեղադրանքը պահպանել։ Պարզաբանման կարգով նշեմ, որ ցանկացած պետություն պարտավոր է իրականացնել իր իսկ սպառազինության մեջ գտնվող զինամթերքի պահպանման և շահագործման պայմանների և ժամկետների վերաբերյալ իրավական ակտերի ընդունում։ Վերջիններիս բացակայության դեպքում «սովորույթի ուժով» ընդունված է առաջնորդվել արտադրող երկրում գործող իրավական կարգավորումներով, որոնք պետք է ընդունվեն նորմատիվ ակտով /հրաման/ ՀՀ-ի կողմից, ինչը տվյալ դեպքում կատարված չի էլ եղել: Եթե հարց է առաջանում՝ ինչու վերոհիշյալը չէր արվում 30 տարիների ընթացքում, ապա նշեմ, որ ՀՀ-ում չկան ստանդարտավորման, մետրոլոգիական և արդյունաբերական կարողություններ՝ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով և լրացումներով սահմանված ինքնուրույն որոշելու հրթիռների պահպանման ժամկետները, իսկ նշվածը օրինական կատարելու համար, անգամ վերոհիշյալ կարգավորումների ընդունումից հետո, կրկին հղումներ են արվելու զինամթերքն արտադրող երկրների նորմատիվների վրա կամ դրանք կրկնօրինակվելու են: Օրենսդրական անկատարությունը կամ ոչ լիարժեքությունը ՀՀ պաշտպանության նախարարությունում փորձ է արվել շտկել հանձնաժողովների ձևավորման միջոցով, որոնցից մեկի կողմից կատարված համապատասխան աշխատանքների արդյունքում էլ 2016թվականին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նույն տիպի հրթիռների պահպանման և շահագործման ժամկետը երկարացվել է ևս 10 տարով: Որքանո՞վ են «Պաշտպանության մասին ՀՀ օրենքում տեղ գտած նոր իրավական կարգավորումները և մնացած փաստերը վերաբերում ինձ առաջադրված մեղադրանքին, երբ հրթիռների ձեռք բերման ժամանակահատվածում ՀՀ-ում չի եղել հրթիռների պահպանման ժամկետները սահմանող որևէ իրավական ակտ: Տվյալ դեպքում կիրառվող անալոգիայի հիմք է ընդունվել արտադրող երկրի կողմից սահմանված կարգավորումը՝ հրթիռների պահպանման ժամկետը 30 տարի սահմանված լինելու մասին, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի 2016թ. հրամանով նույն տեսակի հրթիռների ժամկետների երկարացման նախադեպային պրակտիկան: Վերոնշյալին գումարվում է նաև փաստացի նվիրաբերված հրթիռների դիմաց ոչ մի լումա չտրամադրելու փաստը և նման պայմաններում ինձ վատնման մեջ մեղադրելը, ինչպես նաև 10 ամսվա ընթացքում ընդամենը 2․5 ժամանոց 8 դատական նիստ անցկացնելը, ընդ որում վերջին 4 ամվա ընթացքում ընդհանրապես դատական նիստեր չեն կայացել։ Ի՞նչ է սա, եթե ոչ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում․․․ Վերջում ցանկանում եմ նշել, որ, բացի դատարանում գտվող քրեական գործից, իմ իրավունքների պաշտպանության համար մտադիր եմ նաև նոր քրեադատավարական կարգավորումներով քրեական վարույթ նախաձեռնելու համար համապատասխան քայլեր ձեռնարկել», - նշել է Տոնոյանը:Ավելին11:2908.08.22 -
Գործարկվելու է Լճկաձոր բնակավայրի շչակըՕգոստոսի 9-ին՝ ժամը 12:00-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:Ավելին11:2208.08.22 -
Արտաքին քաղաքականությունՊեկինը կոչ է արել ԱՄՆ-ին վերջ տալ Թայվանի օգնությամբ Չինաստանը վերահսկելու պատրանքներինՉինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին հարգել Պեկինի շահերը և հրաժարվել Թայվանի օգնությամբ երկիրը վերահսկելու պատրանքներից և սխալ ուղիով ընթանալուց: Այս մասին հատարարել է Չինաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը: Անցած շաբաթվա սկզբին տեղի ունեցավ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայվան, ինչը հարուցեց Չինաստանի իշխանությունների զայրույթը: Նա վերջին 25 տարում կղզի այցելած ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան է:Ավելին11:1508.08.22 -
ՄիջազգայինՖինլանդիան կարող է մոտ 60 տոննա ելակ կորցնելՖինլանդիան ենթարկված է 50-60 տոննա ելակ կորցնելու ռիսկին՝ աշխատուժի սղության պատճառով: Այս մասին հայտնում է YLE պորտալը: Նշվում է, որ դա կազմում է ելակի ընդհանուր բերքի մոտ 1/4-րդը: Պարբերականի հաղորդմամբ՝ բերքը հավաքողների 70 տոկոսը գալիս էր Ուկրաինայից, սակայն, կապված Դոնբասի պաշտպանության հատուկ օպերացիայի հետ, դիտվում է աշխատուժի սուր պակաս: Ելակը փչանում է թփի վրա՝ ժամանակին չհավաքելու պատճառով:Ավելին11:0808.08.22 -
Արտաքին քաղաքականությունԿոնֆլիկտի սրացումից հետո Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ մոտ 950 հրթիռ է արձակվելԿոնֆլիկտի սրացումից հետո Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ մոտ 950 հրթիռ է արձակվել: Այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը: Դրանցից 750-ը հասել են իսրայելական տարածք: Նշվում է, որ հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգը որսացել է այդ հրթիռների մոտ 96 տոկոսը:Ավելին11:0108.08.22 -
ՔաղաքականՌԴ ՊՆ-ն հաստատել է Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի խախտումըՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ անցած մեկ օրում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում Գեղարքունիքի մարզի Սոթք շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել, որի հետևանքով վիրավորվել է Հայաստանի զինված ուժերի մեկ զինծառայող: «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների հրամանատարության կողմից ադրբեջանական և հայկական կողմերի հետ փոխգործակցությամբ այս միջադեպը կարգավորվել է, կողմերի շփման գծի խախտումներ թույլ չեն տրվել»,- նշված է հաղորդագրության մեջ:Ավելին11:0008.08.22 -
Արտաքին քաղաքականությունԿուբայում շարունակում են պայքարել նավթաբազայի հրդեհի դեմԿուբայի Մատանսաս քաղաքի նավթապահեստում պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով վնասվել են 8 ռեզերվուարներից 3-ը: Այս մասին հայտնում է Granma պարբերականը: Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ: Ուժեղ քամին բորբոքում է կրակը: Իրականացվում է նավթի դուրսբերում դեռևս հրդեհի ճիրաններում չհայտնված ռեզերուարներից: Պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ տեղի ժամանակով 23:30-ին: Քաղաքի բնակիչներին խորհուրդ է տրվել դիմակներ կրել: Կայծակի հարվածի հետևանքների դեմ պայքարի նպատակով հարյուրից ավելի զինծառայողներ և տեխնիկական մասնագետներ են ժամանել Վենեսուելայից և Մեքսիկայից: Ներկայում հայտնի է 1 զոհի և 122 վիրավորի մասին: Տուժածներից 24-ը հոսպիտալացվել են: 17 մարդ համարվում է անհետ կորած:Ավելին10:5408.08.22 -
ՄիջազգայինԻսրայելը հարձակման է ենթարկվել հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց րոպեներ անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹԻսրայելը հարվածների է ենթարկվել հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց րոպեներ անց: Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը: Պարբերականի հաղորդմամբ՝ Գազայի հետ հատվածի իսրայելական բնակավայրերի ուղղությամբ կիրակի երեկոյան հրթիռներ են արձակվել, այսպիսով՝ խախտվել է հրադադարը, որը ձեռք էր բերվել Իսրայելի և պաղեստինյան «Իսլամական ջիհադի» միջև՝ ուժի մեջ մտնելուց ընդամենը 8 րոպե անց: Ավելի վաղ կողմերը հայտարարել էին, որ հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի տեղի ժամանակով 23:30-ին (համընկնում է Մոսկվայի ժամանակին): Նշենք, որ շարժումը ձգտում է բանտից ազատել իր երկու հրամանատարներին՝ Հալիլ ալ-Ավադին և Բասամ ալ-Սաադին: Եգիպտացի միջնորդները խոստացել են հասնել դրան:Ավելին10:4708.08.22 -
ԵրևանՓրկարարները հեռացրել են Սունդուկայն փողոցի շենքի տանիքից պոկված թիթեղըՕգոստոսի 8-ին, ժամը 00։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սունդուկայն փողոցի թիվ 15ա շենքի տանիքից թիթեղը պոկվել և կախվել է պատուհանի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ մոտ 5 քմ մակերեսով թիթեղը ընկել է 9-րդ հարկի լվացքի պարանների վրա․ առկա է ընկնելու վտանգ։ Փրկարարները հեռացրել են պոկված թիթեղը։Ավելին10:4008.08.22 -
ՀայաստանՀՀ տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ 40 ահազանգ է ստացվելՕգոստոսի 6-8-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 40 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Մեծամոր, Արագածոտնի մարզի Թալին, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:Ավելին10:3308.08.22 -
Արտաքին քաղաքականությունՉինաստանի բանակը հայտնել Է Թայվանի շրջանում զինավարժանքները երկարաձգելու մասինՉինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը (ՉԺԱԲ) օգոստոսի 8-ին կշարունակի զինավարժանքները Թայվանի շուրջը ջրային եւ օդային տարածություններում: Այդ մասին ասված Է ՉԺԱԲ-ի մարտական հրամանատարության Արեւելյան գոտու հայտարարության մեջ: «Օգոստոսի 8-ին մարտական հրամանատարության Արեւելյան գոտին կշարունակի համատեղ զինավարժանքները Թայվանի շուրջը ջրային եւ օդային տարածություններում»,- ասված Է հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Փաստաթղթի համաձայն՝ կմշակվեն հակասուզանավային պաշտպանության կազմակերպում եւ ծովում հարձակողական գործողություններ: ՉԺԱԲ-ի մարտական հրամանատարության Առեւելյան գոտին Թավյանի շուրջը զինավարժանքների ժամկետը երկարաձգում Է արդեն երկրորդ օրն անընդմեջ: Չինաստանի զինված ուժերն օգոստոսի 4-ին սկսել են ընդգրկուն զորավարժություններ հրթիռային հրաձգություններով Տայվաի շուրջը վեց ջրատարածքներում: Դրանք պետք Է ավարտվեին օգոտւսի 7-ի կեսօրին (Երեւանի ժամանակով 08:00-ին), սակայն այնուհետեւ դրանք երկարաձգեցին: Զինավարժանքներն սկսվել են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայբեյ այցի ավարտից հետո հաջորդ օրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին10:2608.08.22