Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:50
08.08.22
118

Հնդկաստանն Ուկրաինա կուղարկի մարդասիրական օգնության նոր խմբաքանակ

Img default alt hy

Հնդկաստանը շուտով Ուկրաինային կապահովի մարդասիրական օգնության նոր խմբաքանակով: Օգոստոսի 8-ին այդ մասին հայտնել Է հանրապետության արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանքարն՝ ամփոփելով ուկրաինացի պաշտոնակից Դմիտրի Կուլեբայի հետ կայացած զրույցի արդյունքները:

«Բարձր գնահատեցի այսօրվա զրույցն Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ: Քննարկեցինք վերջին իրադարձությունները հակամարտությունում և դրա շարունակվող գլոբալ հետևանքները»,- գրել Է Ջայշանքարն իր Twitter-ում: «Հավաստիացրեցի, որ (Ուկրաինային) Հնդկաստանի հումանիտար օգնության հաջորդ խմբաքանակը տեղ կհասնի շատ շուտով»,- նշել Է Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարը:

Ավելի վաղ Նյու Դելին Կիևին Է մատակարարել մարդասիրական օգնություն՝ ինչպես կառավարության, այնպես Էլ մասնավոր ընկերությունների կողմից. ընդհանուր ծավալով շուրջ 230 տոննա: Հնդկաստանը չեզոք դիրք Է բռնել Ուկրաինայի իրադրության շուրջ: Ինչպես հայտարարել Է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Նյու Դելին սերտ հարաբերություններ Է պահպանում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ տնտեսության, անվտանգության, կրթության և քաղաքականության ոլորտներում, ուստի չեզոք դիրքորոշում ունի և հաշտության ու երկխոսության կոչ Է անում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: