Լրահոս
Միջազգային
15:25
08.08.22
130

Փոխադարձ հրթիռակոծությունից հետո Իսրայելն ու Պաղեստինը պայմանավորվել են դադարեցնել կրակը

Գրեթե երեք օր փոխադարձ հրթիռակոծությունից հետո Իսրայելն ու Պաղեստինը երեկ երեկոյան կրակը դադարեցնելու պայմանավորվածություն են ձեռք բերել: Եգիպտոսն է միջնորդել, որ հրադադարի համաձայնություն կնքվի: 

Մինչև հրադադարի հաստատումը՝ միայն կիրակի առավոտյան Գազայում 5 մարդ է զոհվել իսրայելական բանակի հրթիռային հարվածներից, այդ թվում՝ երեք երեխա: