Լրահոս
Իրավական
15:04
08.08.22
130

Վահագն Վերմիշյանին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ

Առողջական վիճակի սրացումից շուրջ մեկ ամիս անց, Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ: Այս մասին գրել է Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։

Նա նշել է, որ մանրամասները կլինեն հետազոտություններից հետո:

Հիշեցնենք, որ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել էր դատական նիստերի դահլիճում: Նա հիվանդանոց տեղափոխվելու դիմում էր ներկայացրել ՔԿՀ, սակայն դիմումի ընթացքը չէև ապահովվում։