Լրահոս
Հասարակական
15:17
08.08.22
188

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին

Img default alt hy

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը և արդյո՞ք վթարի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ։