Լրահոս
Սպորտ
16:10
08.08.22
109

Հայ աթլետների արդյունքները աշխարհի երիտասարդական առաջնությունում

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Կոլումբիայի Կալի քաղաքում ավարտվել է աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Ստուգատեսին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները՝ ի դեմս եռացատկորդ Գոռ Հովակիմյանի և հեռացատկորդ Գոռ Բեգլարյանի:

Նրանք նախապատրաստվել էին Ֆրանսիայում ՝ տեղի ֆեդերացիայի հովանավորությամբ և մրցավայր էին մեկնել մարզիչ Արտյոմ Պողոսյանի գլխավորությամբ:

Գոռ Բեգլարյանը 7,46 մետր արդյունքով գրավել է 17-րդ տեղը, իսկ Գոռ Հովակիմյանը եռացատկել 15,20 մետր և զբաղեցրել 9-րդ հորիզոնականը։