Լրահոս

2022-08-08
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ռուսաստանը Սերբիայում ռազմակայան կտեղակայի
    Բելգրադում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոցան Խարչենկոն խոսել է Սերբիայում ռուսական ռազմաբազայի ստեղծման մասին։ Այս մասին նա ասել է SM News-ին։ Դիվանագետն ընդգծել է, որ Սերբիայում ռուսական բազաների տեղակայումն այս երկրի ինքնիշխան գործն է։ Բացի այդ, դա հենց Ռուսաստանի խնդիրն է։ «Ինչ վերաբերում է համատեղ հումանիտար կենտրոնին, ապա այն գոյություն ունի և գործում է հումանիտար աղետի դեպքում ճգնաժամերին արձագանքելու համար»,- հավելել է նա։ Բոտան Խարչենկոն նաև նշել է, որ Սերբիան բարեկամ երկիր է, իսկ Բելգրադը «հիմնովին մերժում է հակառուսական պատժամիջոցները»։
    13:48
    08.08.22
    Ավելին
  • Հայաստան
    Թշնամու կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել Սոթքի շրջանում
    Ըստ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների՝ վերջին 24 ժամում Ադրբեջանն է կրկին խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին, ինչի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել: Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի շրջանում, ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում են կրակել ադրբեջանցիները:
    13:47
    08.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Նախորդ շաբաթ Երևանում ծնվել են 221 տղա և 229 աղջիկ
    Նախորդ շաբաթ Երևանում ծնվել է 450 երեխա: Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում: Ծնված երեխաներից 221-ը տղա են, 229-ը՝ աղջիկ:
    13:40
    08.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Չավուշօղլուն Հայաստանին նախազգուշացրել է հետագա «սադրանքների» անթույլատրելիության մասին
    Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի Անկարայում Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովի բացմանը հայտարարել է, որ «Թուրքիան եղել և մնում է «ճշտի» կողմում, հանդես է գալիս «արդարության» օգտին», «Tert.am»-ի փոխանցմամբ՝ գրում է «Anadolu» գործակալությունը: «Այդպես էր Ղարաբաղի հարցում։ Մենք տասնամյակներ շարունակ հայտարարում էինք «ադրբեջանական հողերի» «օկուպացիայի» անթույլատրելիության մասին»,- ասել է Չավուշօղլուն։ Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո Անկարան շարունակում է ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն ապահովելու, համագործակցության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։ «Մենք կրկին զգուշացնում ենք Հայաստանին հետագա «սադրանքների» (չակերտները` Tert.am) անթույլատրելիության մասին»,- ասել է թուրք նախարարը։ «Մեր երկիրը ոչ մի երկրի թշնամի չէ. բոլոր նրանք, ովքեր հակառակն են պնդում, կողմնակալ են»,- շեշտել է Չավուշօղլուն:
    13:32
    08.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Օգոստոսի 1-7-ը հաստատվել է կորոնավիրուսի 1849 նոր դեպք
    Օգոստոսի 1-7-ը Հայաստանում իրականացվել է 4115 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 1849 նոր դեպք, առողջացել է 1352 քաղաքացի: Արձանագրվել է մահվան 2 դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 428648 դեպք, որոնցից 416161-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2161 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8637 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 165 287 թեստավորում:
    13:25
    08.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել է քաղցրավենիքների խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքը. կա ձերբակալված անձ
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ձեռնարկված վարութային և քննչական անհրաժեշտ գործողությունների արդյունքում բացահայտվել է քաղցրավենիքների խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքը: Դեպքի վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. օգոստոսի 7-ին, ըստ որի՝ նախօրեին անհայտ անձը, թղթե տոպրակ վերցնելու պատրվակով, մուտք է գործել Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գործող քաղցրավենիքների խանութ և աշխատակցուհու նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել դրամարկղում առկա, նախնական տվյալներով, 540.000 ՀՀ դրամ գումարն ու դիմել փախուստի: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են խանութի սրահը տեսանկարահանող սարքի տեսագրությունները: Աշխատակցուհին ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: Վարութային գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է, ով Երևան քաղաքի 34-ամյա բնակիչ է: Վերջինս հայտնաբերվել է, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    13:18
    08.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պատմության մեջ առաջին անգամ «հայկական» իշխանությունը բռնի տեղահանում է հայերին. Դավիթ Շահնազարյան
    Aravot.am-ը արտակարգ լիազոր դեսպան, ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանից ցանկացել է նրա դիրքորոշումը պարզել վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ակտիվորեն զբաղվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Դավիթ Շահնազարյանը, սակայն, սահմանափակվել է մեկ նախադասությամբ՝ նշելով հետեւյալը. «Պատմության մեջ առաջին անգամ «հայկական» իշխանությունը բռնի տեղահանում է հայերին՝ թշնամուն տարածքներ զիջելու համար»:
    13:13
    08.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Փետրվարից ի վեր 3,2 մլն փախստական Է ժամանել ՌԴ Ուկրաինայի և Դոնբասի տարածքից
    Ուկրաինայի եւ Դոնբասի տարածքից փախստականների թիվը, որոնք փտրվարից ի վեր ժամանել են Ռուսաստան, գերազանցել Է 3,2 միլիոնը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ուժային կառույցների մի աղբյուր: «Փետրվարից ի վեր ՌԴ-ի սահմանը հատել Է ավելի քան 3,2 միլիոն մարդ, ներառյալ 507 հազար երեխա: Փասխստականների ընդհանուր թվի կեսը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիներ են»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
    13:10
    08.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Մարիամս ծնվեց»․ 44-օրյա պատերազմում որդուն կորցրած ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը դուստր է ունեցել
    ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը դուստր է ունեցել: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Մարիամս ծնվեց առավոտյան չորսին։ Եկավ ու իր հետ հաստատ շատ դրական փոփոխություններ կբերի։»,- գրել է Նազարյանը: Նշենք, որ Գեղամ Նազարյանի որդին՝ Արգամը զոհվել է 44-օրյա պատերազմում:
    13:05
    08.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Օգոստոսի 5-8-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 102 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 5-8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 102 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 18, թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 12, ընտանեկան բռնության` 7, խարդախության՝ 5, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 4, հարկերից խուսափելու և հոգեկան ներգործության՝ 3-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացնելու կամ վատնելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ֆիզիկական ներգործության ու շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու՝ 2-ական, սպանության, ավազակային հարձակման, բնակարանային գողության, շորթման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենքի-զինամթերքի առգրավման, կաշառակերության, ինքնավնասման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, խոշտանգման, փաստաթղթերի կեղծման, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, պատմության կամ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար. 52 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    13:00
    08.08.22
    Ավելին
  • Իրավական
    ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորում է ժամանակին արձագանքել ծանուցումներին
    Պետական եկամուտների կոմիտեն, հարկային տարվա ավարտից անմիջապես հետո, ամենօրյա ռեժիմով վերլուծության է ենթարկում շահութահարկի տարեկան յուրաքանչյուր հաշվարկ: ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության ուսումնասիրություններից ակնհայտ է դառնում, որ բազմաթիվ են դեպքերը, երբ հարկ վճարողները ներկայացնում են շահութահարկի հաշվարկ առանց որևէ թվային ցուցանիշների, սխալ են հայտարարագրում հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկված շահութահարկի գումարները կամ առհասարակ չեն ներկայացնում հաշվարկ: Հաճախ են նաև դեպքերը, երբ ներկայացված հաշվարկները որևէ աղերս չունեն հարկ վճարողի ամբողջ տարվա ընթացքում հայտարարագրած ցուցանիշների հետ: Հարկ վճարողների կողմից 2021թ.-ի ընթացքում հայտարարագրած խոշոր իրացման շրջանառության և շահութահարկով հարկման բազա համարվող ցուցանիշների պարագայում հարկ վճարողները չեն ներկայացրել հաշվարկներ կամ ներկայացրել են այսպես կոչված 0-ական հաշվարկներ, որպեսզի խուսափեն սահմանված վերջնաժամկետից ուշ ներկայացնելու համար օրենքով նախատեսված տուգանքներից: Հարկ վճարողները շահութահարկի հաշվարկները լրացնելիս հաճախ են թույլ տալիս նաև տեխնիկական վրիպակներ, որոնց արդյունքում նույնպես սխալ են հաշվարկվում շահութահարկի գումարները: Վերլուծությունները ցույց են տալիս, որ տեխնիկական վրիպակներից առավել տարածված են այն դեպքերը, երբ, օրինակ, հարկվող շահույթ հայտարարագրելու պայմաններում տնտեսվարողները չեն հայտարարագրում դրան համապատասխան շահութահարկի գումարը: Նման դեպքերի ծանուցման և ճշտված հաշվարկների ներկայացման արդյունքում հայտարարագրվել է շուրջ 4 մլրդ դրամ շահութահարկ: Շահութահարկի տարեկան հաշվարկներում ցանկացած անհամապատասխանություն կամ շեղում հայտնաբերելու դեպքում կոմիտեն հնարավոր սեղմ ժամկետում՝ առնվազն 1-օրում ծանուցում է հարկ վճարողներին՝ առաջարկելով ինքնուրույն շտկել սխալները: Կոմիտեն հորդորում է ժամանակին արձագանքել ծանուցումներին և ուղղել թերացումները՝ լինեն դրանք ակնհայտ թույլ տրված սխալներ, թե տեխնիկական վրիպակներ: Հակառակ պարագայում՝ պակաս հայտարարագրված հարկերի մասով կկիրառվեն տուգանքներ, իսկ ավելի ուշ ժամկետում ներկայացված ճշտված հաշվարկների արդյունքում կհաշվարկվեն տո
    12:51
    08.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՅԴ ԳՄ անդամներն ու «Հայաստան» դաշինքի պատգամավորները Սյունիք, Վայոց ձոր, Գեղարքունիք են այցելել
    ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը շաբաթներ առաջ հայտնել էր, որ «Դիմադրություն» շարժումը, Երևանում ծավալվող բողոքի ակցիաներին և Նիկոլ Փաշինյանի ազգակործան իշխանությանը հեռացնելու գործողություններին զուգահեռ, ակտիվ աշխատանքներ են տանում շարժումը մարզերում ևս տեղափոխելու ուղղությամբ և արդեն ձևավորվել են մարզային խորհուրդներ։ Օգոստոսի սկզբից ՀՅԴ-ն և «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները սկսել են մարզային այցելություններ իրականացնել և քննարկումներ ունենալ մարզերում համակիրների և պետության առջև ծառացած մարտահրավերներով մտահոգ քաղաքացիների հետ։ Օգոստոսի 4-ին Արարատի մարզում ՀՅԴ Արտաշատի «Նիկոլ Դուման» կենտրոնում մարզի դաշնակցական ընկերների, համակիրների, Դիմադրության շարժման ակտիվ մասնակիցների հետ ծավալուն քննարկում է տեղի ունեցել երկրում ստեղծված իրավիճակի, Արցախում տեղի ունեցող զարգացումների եւ վտանգների շուրջ՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արգիշտի Գևորգյանի, Քրիստինե Վարդանյանի եւ ԳՄ գործիչ Հրաչ Թադեւոսյանի մասնակցությամբ: Քննարկվել են «Դիմադրության» շարժման՝ անցնող ամիսների գործունեությունը եւ առաջիկա ծրագրերը, մարտահրավերներն ու անելիքները։ Շարժման ներկայացուցիչները, ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը և ԳՄ անդամները այնուհետև այցելել և հանդիպումներ են ունեցել համակրների և մտահոգ քաղաքացիների հետ Սյունիք, Վայոց ձորում, Գեղարքունիքում։
    12:48
    08.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Անտոնիու Գուտերիշը ողջունել Է հրադադարի հայտարարումը Գազայում
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ԱնտոնիուԳուտերիշը ողջունում Է հրադադարի ռեժիմի սահմանման հայարարումը Գազայի հատվածում եւ բոլոր կողմերին կոչ Է անում պահպանելու այն, օգոստոսի 8-ին հայտնել Է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Գլխավոր քարտուղարը ողջունում Է Գազայում եւ Իսրայելում հրադադարի հայտարարումը (…), բոլոր կողմերին կոչ Է անում պահպանելու հրադադարի ռեժիմը»,- ասված Է Դյուժարիկի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է համաշխարհային կազմակերպության կայքում: Նշվում Է, որ Գուտերիշը «բարձր Է գնահատում Եգիպտոսին՝ խաղաղության վերականգման ուղղությամբ ՄԱԿ-ի հետ նրա համակարգված ջանքերի համար»: Օգոստոսի 5-ին իսրայելական բանակը հայտարարել Է «Լուսաբաց» գործողությունն սկսելու մասին Գազայում «Իսլամական ջիհադ» ահաբեկչական խմբավորման դեմ: Երեք օրում արմատականները հարյուրավոր հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ, իսկ իսրայելացի զինվորականները հարվածներ են հասցրել տասնյակ թիրախների պաղեստինյան միջատարածքում: Օգոստսի 7-ին Եգիպտոսի միջնորդությամբ կողմերը համաձայնություն են ձեռք բերել հրադադարի շուրջ, որն ուժի մեջ Է մտել 23:30-ին (Երեւանի ժամանակով օգոստոսի 8-ի 00:30-ին), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    12:44
    08.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Շիաների կողմից Լոնդոնում արհեստածին Ադրբեջանի դեսպանատան գրավումը էլ ավելի է բարդացրել Բաքվի բռնապետի վիճակը․ Ոսկանյան
    Ադրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացության ներսում և դրա շուրջ բավական լուրջ զարգացումներ են ընթանում շիայական զարթոնքի համատեքստում, Տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Չնայած Բաքվի բռնապետի քարոզչամեքենան ամեն ջանք գործադրում է, որպեսզի թաքցնի այն զգալի քարոզչական և անվտանգային ռեսուրսի ծախսը, որով այս գոյացության անվտանգության մարմինները փորձում են արգելել կամ ճնշել շիայական սգասացության ամիս Մուհարրամի ընթացքում կրոնական հողի վրա տեղի ունեցող շիա հավատացյալների փաստացի անհնազանդության գործողությունները, այնուամենայնիվ, համացանցում պարբերբար հայտնվում են «անցանկալի» կադրեր շիա հավատացյալների ընդվզումներից։ Հսկայական է Իրանից եկող սոցցանցային «ոչ պաշտոնական» և արդեն իսկ խորհրդարանի պատգամավորների մակարդակով փաստացի պաշտոնական քարոզչական ճնշումը, որի ուժգնության մասին է վկայում Շամխորի շրջանի դպրոցներից մեկի տնօրենի՝ համացանցում հայտնված արհեստածին Ադրբեջանի հատուկ ծառայությունների հանձնարարականով կազմված ձայնային ուղերձը, ինչով վերջինս զգուշացնում է աշակերտների ծնողներին չթույլատրել իրենց երեխաներին մասնակցել շիայական սգասացության արարողություններին, քանի որ դրանից օգտվում է «հայերի կողմից հանդես եկող իրանական քարոզչությունը»։ Այս ամենին զուգահեռ, Լոնդոնում արհեստածին Ադրբեջանի դեսպանատան գրավումը շատ ավելի արմատական շիայական ցանցի կազմակաերպություններց մեկի կողմից էլ ավելի է բարդացրել Բաքվի բռնապետի վիճակը ոչ միայն երկրի ներսում, այլ նաև արտերկրում»։ 0 0
    12:41
    08.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Էրեբունի վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարարումը կդադարեցվի
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 9-ին՝ ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 10-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկի, Ժակ Կուստոյի, Գաջեգործների փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
    12:37
    08.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. 5 վիրավորներից մեկը հղի կին է
    Այսօր խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Թբիլիսյան 19 հասցեում գործող «Անի Պէզիքեան» երիտասարդական կենտրոնի դիմաց բախվել են Lexus, Nissan Tiida, Mercedes, 2 Opel մակնիշի ավտոմեքենաները։   Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ հղի կին, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։   Վթարի փաստով Վ. Բաբաջանյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։   Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։  
    12:32
    08.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վնասազերծվել է 121 պայթուցիչ, 282 արկ և գնդիկաբեկորային 5 ավիառումբ
    ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը: Օգոստոսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 683 ահազանգ, որից 624-ը ճանաչողական բնույթի: Շաբաթվա ընթացքում գրանցվել է բնածին բնույթի 6, տեխնածին՝ 14 և սոցիալ-կենցաղային բնույթի 14 կանչ: Գրանցված 6 հրդեհի դեպքերը արձանագրվել են չոր խոտատարածքներում: Ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումները և հրշեջ հենակետերում տեղակայված մարտական հաշվարկները օպերատիվորեն հակազդել ու անհրաժեշտ մակարդակով իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: ԱԻ պետական ծառայությունը հորդորում է խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, մասնավորապես չոր խոտատարածքներում ու այգիներում. մեր իսկ պատասխանատվությամբ նվազեցնենք հնարավոր արտակարգ պատահարների առաջացման ռիսկերը: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման ծառայողները հանրապետության շրջաններում կազմակերպված ճամբարներում իրականացրել են շուրջoրյա հերթապահություն և ապահովել ճամբարականների անվտանգությունը։ Հաշվետու ժամանակահատվածում փրկարարները կատարել են փակված 5 դռան և 2 վերելակի բացում, փրկարարների օգնությամբ 2 քաղաքացի տեղափոխվել են համապատասխան բժշկական հաստատություններ, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 1 ելք, փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 4 կանչերի: Օձի հայտնաբերման վերաբերյալ շաբաթվա ընթացքում ստացվել է 2 ահազանգ: Հերթապահ օպերատիվ խմբերը բնակչությանը ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն՝ թունավոր սողուններին տեղափոխելով անվտանգ տարածք: Հանրապետության տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու և շրջակա միջավայրն ավելի անվտանգ դարձնելու նպատակով՝ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ իրականացրել են չպայթած զինամթերքի հայտանբերման և վնասազերծման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ վնասազերծվել է 121 պայթուցիչ, 2 հրթիռ, ականանետի 74 ական, 282 արկ և գնդիկաբեկորային 5 ավիառումբ: ԱԻ պետական ծառայությունը բոլոր ստորաբաժանումները ԱՀ ամբողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն: Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911, 101, 112
    12:27
    08.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Թալանի մասին խոսողները թող գան, մեր կողքին լինեն, փորձենք թալան անողի մատները ջարդել, հեռվից խոսելը հեշտ է․ Բերձորի քաղաքապետ
    Մինչև այս պահը Բերձորից դեռ ոչ ոք դուրս չի եկել, բոլորը քաղաքում են։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։ Հարցին՝ ի՞նչ վիճակ է այս պահին Բերձորում, հաշվի առնելով, որ խոսակցություններ կան բնակիչների կողմից իրենց տները հրդեհելու կամ քանդելու հետ կապված, Ալեքսանյանը ասաց․ «Որևէ մեկը պատկերացնո՞ւմ է տները հրդեհելուց հետո ամբողջ հրդեհի ծավալները, այն էլ այս սեզոնին։ Խնդիրը տունը հրդեհելը չէ, որովհետև մեծ հաշվով, եթե դա անում են տունը ադրբեջանցիներին չթողնելու նպատակով, ապա ադրբեջանցիներին այդ տունը պետք չէ, այդ հողն է պետք։ Ամեն դեպքում սա իմ կարծիքն է, հրդեհելու բոլոր հնարավոր հետևանքների մասին ես տեղեկացրել եմ բնակիչներին, մնացածը իրենք թող որոշեն, ես որևէ մեկին դա չեմ արգելու։ Եթե ինչ-որ մեկը Երևանից կոչ է անում վառել տները, իրեն խնդրում եմ հիմա գա Բերձոր, լինի իմ ու մյուս բնակիչների կողքին, ու վերլուծենք հրդեհից հետո առաջացած անվտանգային բոլոր խնդիրները, հասկանանք՝ պատրա՞ստ է այդ հրդեհի դեմն առնել»,- ասաց Նարեկ Ալեքսանյանը։ Ինչ վերաբերում է թալանի հետ կապված խոսակցություններին, քաղաքապետը նշեց, որ այս պահին ո՛չ Բերձորում, ո՛չ էլ Աղավնոյում որևէ մեկը թալանով զբաղված չէ։ «Այդ նույն թալանի մասին խոսացողներին էլ հորդորում եմ՝ եկեք, մեր կողքին եղեք, փորձենք թալան անողի մատները ջարդել։ Հաշվի առնելով տարածքի մեծությունը, մարդկանց թվաքանակը՝ չեմ բացառում, որ ինչ-որ բաներ կարող են դուրս գալ վերահսկողությունից։ Իսկ եթե ինչ-որ մեկը սրտացավ է, թող գա, բնակիչների կողքին լինի, բռնի բազմոցի մի ծայրից ու օգնի դուրս բերել, կամ օգնի մեքենայով կամ վառելիքով, որի կարիքը հիմա կա, բայց հեռավորության վրա թող չխաղան մարդկանց հույզերի ու էմոցիաների հետ։ Հեռվից խոսելը շատ հեշտ է։ Այս պահին, եթե մեր կողքին չեն, չեն կարողանում ինչ-որ կերպ աջակցել, թող նաև չխանգարեն։ Կողքից տները հրդեհելու, քանդելու կոչերն ու հորդորները նույնպես խանգարում են, հնարավոր է՝ բերձորցին չի ուզում քանդել այն տունը, որտեղ մեծացել է իր երեխան, ինչո՞ւ են հեռավորությունից խաղում այդ մարդու էմոցիաների հետ»,- ասաց քաղաքապետը։ Բերձորի քաղաքապետը հերքեց նման խոսակցությունները, թե բերձորցիներին զգուշացրել են, որ տունը հրդեհելու պարագայում փոխահատուցում չեն ստանալու: «Նման բան չկա, բոլորը ստանալու են իրենց փոխհատուցումները։ Դեռ 2021 թ.-ին Բերձորի բնակիչները որպես գույքային փոխհատուցում ստացել են 250․000-ական դրամներ։ Ներկա պահին առաջնային խնդիրը բնակիչների անվտանգ տեղաշարժը ապահովելն է։ Բնակիչներն են որոշելու՝ հետագայում բնակվելու են Արցախի որևէ այլ մասում, թե` Հայաստանում, այնումենայնիվ այս պահին բոլորը դեռ քաղաքում են»,- ասաց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։
    12:24
    08.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Պատանի մարզիկները 4 մեդալ են նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային խաղերում
    Հայաստանը 4 մեդալ է նվաճել հուլիսի 27-ից օգոստոսի 8-ը ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում անցկացված «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, խաղերի չեմպիոնի կոչումը նվաճել է սամբիստ Մհեր Օհանյանը՝ 64 կգ քաշայինների պայքարում դառնալով ոսկե մեդալակիր: Մյուս 3 մեդալները նվաճել են հրաձիգները. հրացան ձևի մարզիկներ Նարե Մելքումյանը նվաճել է արծաթե, իսկ Գագիկ Նիկողոսյանը՝ բրոնզե մեդալ: Գագիկ Նիկողոսյանը և Նարե Մելքումյանը թիմային միքս (1 տղա+1 աղջիկ) վարժությունում էլ 17:13 հաշվով դարձել են բրոնզե մեդալակիր: Հրաձիգները հանդես են եկել նաև ատրճանակ ձևում և գրանցել հետևյալ արդյունքը՝ Ատրճանակ ձև անհատական Արմեն Գևորգյան՝ 6-րդ տեղ, 536, 186.1 միավոր Էդիտա Մանուչարյան՝ 5-րդ տեղ, 534, 137.7 միավոր թիմային Արմեն+Էդիտա՝ 5-րդ տեղ «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքական թիմը, որի կազմում ընդգրկված էին Միլենա և Ելիզավետա Տոնոյանները, զբաղեցրել էր 5-րդ հորիզոնականը: Ընդհանուր առմամբ՝ հայ մարզուհիները 7 հանդիպում էին անցկացրել՝ տանելով 3 հաղթանակ և կրելով 4 պարտություն: Միջազգային մարզական խաղերում հանդես են եկել նաև սեղանի թենիսի, թաեքվանդոյի, գեղարվեստական մարմնամարզության հայ ներկայացուցիչները, որոնք, սակայն, անմասն են մնացել մեդալներից:
    12:20
    08.08.22
    Ավելին