Լրահոս
Հայաստան
16:20
08.08.22
106

«Ժողովուրդ է ցեղասպանվում». Արցախից տեղահանվածները «ամոթ» են վանկարկել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

Արցախից տեղահանվածներն այսօր բողոքի ակցիա են արել Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, ներկայացուցիչների հետ հանդիպում պահանջել: Հավաքվածներին ասել են, որ շենքում մարդ չկա, իրենց չեն կարող ընդունել, բոլորը արձակուրդ են գնացել: 

Արցախից տեղահանվածների խոսքով՝ ՄԱԿ-ի վերաբերմունքը Արցախի և մարդկանց իրավունքների հարցերում խիստ խտրական է, քաղաքականացված: