Լրահոս
Հայաստան
16:39
08.08.22
203

Արտակարգ դեպք՝ Երևանում. ահազանգ է ստացվել, որ բարձրահարկ շենքի ավտոկայանատեղիում կասկածելի ճամպրուկ կա

Img default alt hy

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։05-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օրբելի Եղբայրների փողոցի թիվ 67/2 շենքի 2-րդ հարկի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է կասկածելի ճամպրուկ։

Ըստ «Shamshyan.com»-ի՝ տեխզննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։ Գտնվել է ճամպրուկ, որի մեջ եղել են ոսկեջրած իրեր, և չի բացառվում, որ այն քաղաքացիներից մեկինն է, ով այցելել է նշված շենք և այն մոռացել ավտոկայանատեղիում։ Փրկարարներն այն հանձնել են շենքի անվտանգության աշխատակցին։