Լրահոս
2023-02-13
-
ՔաղաքականՇինծու գործ է. Օհանյանը վայր չի դնելու ժողովրդից ստացած մանդատըՊաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո Գլխավոր դատախազությունը մեղադրանք է ներկայացրել նրան՝ խոշոր չափի վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խոշոր չափերի գույք հափշտակելու համար: Սա այն դեպքում, երբ Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու օրենսդիրի նիստում գլխավոր դատախազն ինքն է ընդունել՝ Օհանյանին մեղադրում են «չգործող զորամաս» օտարելու համար:Ավելին23:4113.02.23 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանի այլանդակ վարքագիծը. «սելը ճռալու փոխարեն սելվորն է ճռում»Բաքուն Երևանին, Երևանը Բաքվին է մեղադրում ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմները չարաշահելու համար: Հայաստանից բամբասելու առիթը բաց չի թողել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը եգիպտացի գործընկերոջ հետ հանդիպմանը: Նա հայտարարել է, թե Հայաստանը խարխլում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը: «Այլանդակ վարքագիծ» է անվանում սա Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը, իսկ ՔՊ-ականները պատասխանում են՝ շեշտելով, թե խաղաղության համաձայնագրի ադրբեջանական առաջարկները Երևանը դեռ ուսումնասիրում է:Ավելին23:3213.02.23 -
ՏարածաշրջանՄոսկվան ճակատ է փորձում ստեղծել Արևմուտքի դեմ. Ռուսաստանում ահաբեկչության վտանգը մեծացել էՌուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը տվյալներ ունի, որ Միացյալ Նահանգները «Իսլամական պետություն» և «Ալ-Քաիդա» խմբավորումներից հավաքագրած 60 գրոհայինների միջոցով ահաբեկչություն է պատրաստում Ռուսաստանում և ԱՊՀ-ում: Այս հայտարարության ֆոնին՝ Մոսկվայում Միացյալ Նահանգների դեսպանությունն է հաղորդագրություն տարածել, իր երկրի քաղաքացիներին հորդորդել խուսափել Ռուսաստան այցից, որտեղ ահաբեկչության մեծ վտանգ կա: Փորձագետի պնդմամբ՝ ուկրաինական պատերազմի ընթացքում Ռուսաստանում բախումներ երբեմն լինում են, բայց հազիվ թե ԱՊՀ մյուս երկրներն էլ հայտնվեն հարվածների թիրախում:Ավելին23:2713.02.23 -
ԱռողջապահականԳլյուտենազուրկ սննդակարգի առավելություններըԲժշկական նկատառումներից կամ պարզապես առողջ սննդակարգ վարելու ցանկությունից ելնելով, առանց գլյուտենի դիետան հնարավորություն կտա հրաժեշտ տալ այնպիսի ախտանիշների, ինչպիսիք են՝ ստամոքս-աղիքային տրակտի խանգարումներ, որովայնի սուր ցավեր, փքվածության զգացում, փորկապություն։ Առանց գլյուտեն սննդակարգը հնարավորություն է տալիս նաև բարելավել մաշկի և ոսկորների վիճակը։ Վերոնշյալ ախտանիշները (լուծ, փսխում, գլխացավեր, դեպրեսիա և այլն) կարող են առաջանալ ցանկացած տարիքում։ Դրանք առաջանում են սնձանից՝ բուսական սպիտակուցից, որը պարունակվում է հացահատիկային կուլտուրաներում, ինչպիսիք են գարին, ցորենը և տարեկանը: Հիվանդությունը, որը բժիշկը ախտորոշում է հիվանդի՝ սնձանի հանդեպ անհանդուրժողականությամբ պայմանավորված վիճակով (դա հաստատվում է դրական լաբորատոր և իմունոլոգիական պարամետրերի առկայությամբ), կոչվում է ցելյակիա։ Այս հիվանդության բուժման միակ միջոցը ողջ կյանքի ընթացքում առանց սնձան սննդակարգին հետևելն է: Չնայած ցելյակիայի վառ ախտանիշաբանությունն այսօր այնքան էլ տարածված չէ, ժամանակակից ախտորոշման մեթոդների կիրառման շնորհիվ հնարավոր է դարձել զգալիորեն մեծացնել ցելյակի հիվանդության հայտնաբերումը ջնջված կլինիկական պատկերով կամ ասիմպտոմատիկ հիվանդների մոտ: Ցելիակով հիվանդացության հատկապես բարձր հաճախականություն (անկախ տարիքից և սեռից) նկատվում է հետևյալ ռիսկային խմբերում՝ ցելյակիայով հիվանդների արյունակից (35-40%), աուտոիմուն թիրեոիդիտով հիվանդներ (5-10%) և շաքարային դիաբետ ( 10%), IgA-ի անբավարարություն (5%), ոչ վիրուսային էթիոլոգիայի հեպատիտ (15%)։ Առանց գլյուտեն առողջ սննդակարգի սահմաններում թույլատրված ապրանքների տեսականին բավականին լայն է՝ կաթնամթերք և ձու, հատիկներ, ընկույզներ, միս, ձուկ, բանջարեղեն, մրգեր, գլյուտեն չպարունակող հացահատիկ՝ հնդկաձավար, բրինձ, կորեկ, եգիպտացորեն, կտավատ, քինոա, առանց սնձան վարսակ։ Պետք է ձեռնպահ մնալ ալյուրից, մակարոնեղենից և հացաբուլկեղենից՝ պատրաստված ցորենից, ձավարից, տարեկանից և գարուց։ Պետք չէ ուտել գարու ածիկով արտադրանք (օրինակ՝ եգիպտացորենի փաթիլներ): Զգույշ եղեք նաև խանութներից կարտոֆիլի չիփսեր, սոուսներ, մսային պատրաստուկներ գնելիս: Եթե պետք է սնվեք դրսում, խորհրդակցեք մատուցողի հետ և հետևեք սրճարաններում և ռեստորաններում ձեր սննդի պատրաստման եղանակին։Ավելին23:2213.02.23 -
Արտաքին քաղաքականությունՈւղևորություն դեպի Լաչինի միջանցք. Ալիևի պլանները բացահայտել է ԲելամինԲերձորի միջանցքով Արցախ մեկնել չկարողանալով՝ Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին բացահայտել է Ալիևի պլանները. Բաքվի բռնապետը Արցախում էթնիկ զտում իրականացնող պլաններ ունի: Բերձորից Երևան վերադարձած Բելամին հանդիպել է Արցախի արտաքին գործերի նախարարի տեղակալի, պետական նախարարի խորհրդականի ու Արցախում մարդու իրավունքների պաշտպանի հետ: Շաբաթ Բերձոր հասած, բայց կյանքի ճանապարհն անցնել չկարողացած Բելամիին ուղեկցել է «Հայլուր»-ի թղթակից Ալբերտ Սերոբյանը:Ավելին23:1513.02.23 -
ԱրցախՏեղեկատվական շտաբը՝ Արցախում գազամատակարարման վերականգնման մասին տեղեկությունների մասինԱրցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ հանրապետությունում գազամատակարարման վերականգնման և գիշերվա ընթացքում գազալցակայանների վերագործարկման մասին տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը։ Գազի մատակարարումը վերականգվելու դեպքում կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն։Ավելին23:1013.02.23 -
ԱրցախՍթրեսներ են ապրում, թերսնված են, մրսում են երեխաները. արցախցի մայրերը փողոց են դուրս եկելԵրկու ամիս շրջափակված Արցախի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել խոսքից գործի անցնել, «ինչպես վարվում է այլ տարածաշրջաններում՝ ցեղասպանության վաղ ահազանգող նշանների առկայության դեպքում»: Հատկապես Մինսկի խմբի համանախագահող երկրներին է դիմել Հարությունյանը, որպեսզի Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները միջոցներ ձեռնարկեն Արցախի կյանքի ճանապարհը բացելու, Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի էթնիկ զտման փորձը կանխելու համար:Ավելին23:0013.02.23 -
ՍպորտԵվրոպա գալուց ի վեր ես միշտ բարձունքում եմ եղել․ ՆեյմարՊՍԺ-ի հարձակվող Նեյմարըխոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Բավարիայի» դեմ սպասվող առաջին խաղի մասին։ «Ես ինձ շատ լավ եմ զգում ֆիզիկապես և հոգեպես: Ամեն ինչ անում եմ ակումբի և թիմի համար։ Ես դա կանեմ մինչև մրցաշրջանի ավարտը։ Ես մեծ ինքնավստահություն ունեմ։ Եվրոպա գալուց ի վեր ես միշտ բարձունքում եմ եղել: Ես գիտեմ իմ ունակությունները և իմ որակները։ Մենք հիանալի թիմ ունենք։ Ես սիրում եմ նման մեծ խաղեր խաղալ այդպիսի մեծ թիմերի դեմ: Հենց այդ ժամանակ պետք է իրենց դրսևորեն բարձրակարգ խաղացողները։ Մենք քրտնաջան աշխատում ենք հիանալի խաղ ցուցադրելու համար։ Մբապպեն բարձրարգ խաղացող է, մենք հասկանում ենք նրա կարևորությունը։ Հուսով եմ, որ նա կկարողանա խաղալ։ Նա ինքն է ինձ ասել, որ իրեն լավ է զգում, սա լավ նշան է»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։Ավելին22:5013.02.23 -
ՔաղաքականԱտոմային ռումբի պայթյուն չեղավ հայ-թուրքական հարաբերություններում. ՔՊ-ին զայրացնող-զարմացնող հարցերՀայաստանի խորհրդարանական ընդդիմությունը վստահ է՝ թուրք-ադրբեջանական տանդեմը չի փոխելու հակահայկական քաղաքականությունը, ինչ է թե Հայաստանը 100 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել երկրաշարժից տուժած Թուրքիա: Դա հասկանալի է Թուրքիայի իշխանության արձագանքից: Հայկական օգնության համար շնորհակալական խոսք է ասել միայն հայ-թուրքական հաշտեցման գործում թուրքական կողմի պատվիրակ Սերդար Քըլըչը, այն էլ միայն իր հայ գործընկերոջն է ուղղել խոսքը, ոչ թե ամբողջ երկրին: Ինչպե՞ս է ստացվում, որ Թուրքիա ավելի արագ է հասնում Հայաստանի օգնությունը, քան շրջափակված Արցախ: Հարցը այսօր հունից հանել է ՔՊ-ականներին:Ավելին22:3813.02.23 -
ԱշխարհԵրկրին խոշոր աստղակերպ է մոտենումՌուսական աստղադիտարանները դիտարկում են բավական խոշոր՝ մոտ 800 մետր տրամագծով աստղակերպ, որը Երկրին կմոտենա արդեն այս հինգշաբթի՝ փետրվարի 16-ին։ Ինչպես սպասվում է, աստղակերպը Երկրին կմոտենա մինչև 4,6 մլն կմ հեռավորության վրա՝ շարժվելով 24,6 կմ/վրկ արագությամբ: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Մ.Վ. Կելդիշի անվան Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի Telegram ալիքը։ Արդյոք օբյեկտը սպառնալիք է ներկայացնում մոլորակին, գիտնականները դեռ պետք է պարզեն: «Երկնային հյուրի ճշգրիտ աստղաչափությունը թույլ կտա հստակեցնել նրա շարժման հետագիծը և, համապատասխանաբար, Երկրի համար նրա վտանգի աստիճանը միջնաժամկետ հեռանկարում», — ասված է հրապարակման մեջ:Ավելին22:2813.02.23 -
ՏարածաշրջանԹուրքերը փախչում են իրենց քաղաքներից, ինչպես դժոխքից. շատերը գնալու տեղ չունեն56 մարդ է բերման ենթարկվել Թուրքիայում՝ երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու պատրվարկով գումարներ հավաքագրելու և յուրացնելու համար: 475 օգտահաշիվ են բացել՝ խարդախարարները: Փլատակների վրա Էրդողանի քարոզարշավից հետո, միջազգային մամուլը հիմա էլ քննարկում է թուրք-հունական ջերմացող հարաբերությունները: Ադանայում Հունաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումից հետո հայտնում են, որ երկրաշարժից 162 ժամ անց թուրք և հույն փրկարարները միասին փլատակներից հանել են 16 տարեկան աղջկա՝ ողջ, բայց անգիտակից:Ավելին22:2313.02.23 -
ՀասարակականԱրտաշատի թոնրատներից մեկում հրդեհ է բռնկվելՓետրվարի 13-ին, ժամը 18։41-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Ա․ Խաչատրյան փողոցի տներից մեկի թոնրատանը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:02-ին, մարվել` 19:13-ին: Այրվել է թոնրատան տանիքը՝ մոտ 20 քմ։Ավելին22:1813.02.23 -
ԱշխարհԱնանուն հանգուցյալների զանգվածային հուղարկավորություններ՝ ՍիրիայումԹուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվն անցնում է 36 հազարը: Միայն Թուրքիայում մոտ 32 հազար մարդ է մահացել, այդ թվում՝ 11 հայ: Երկրաշարժից մեկ շաբաթ անց փլատակներում ողջ մարդկանց գտնելու հույսը ավելի է մարում, չնայած երբեմն հրաշքներ են լինում: Սիրիայում գտնվող 29 հայ փրկարարներն ավարտել են առաքելությունը Հալեպի Շաար շրջանում և պատրաստ են տեղափոխվել աղետի այլ գոտիներ: Սակայն Սիրիայի կառավարությունը դրա կարիքը չի տեսնում, օգնող ուժերը բավարար են:Ավելին22:1313.02.23 -
ՀասարակականՏեառնընդառաջի խարույկը վառվեց Հայոց Հայրապետի ձեռամբԱյսօր Տեառնընդառաջին՝ Տրնդեզի խարույկը վառել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Տոնը խորհրդանշում է 40 օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելը: Տյառնընդառաջի նախատոնակին՝ երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Անդաստանի կարգ՝ աշխարհի չորս կողմերի օրհնություն, դա ազդարարում է ձմռան ավարտն ու գարնանամուտը: Հետո եկեղեցիների կանթեղներից վերցված օրհնված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ, որոնք խորհրդանշում են Աստծու լույսը:Ավելին22:1013.02.23 -
ՏարածաշրջանՍարսափ կա. սեյսմիկ լարվածություն՝ Հայաստանի շուրջբոլորըԱյսօր երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի տարածքում: 3,4 մագնիտուդ հզորությամբ ցնցումը եղել է Կասպից ծովում՝ 60 կմ խորությամբ: Թուրքիայի ու Սիրիայի ավերիչ երկրաշարժերից մեկ շաբաթ անց երկրակեղևը ցնցվել է նաև Վրաստանում: 24 ժամում 3 երկրաշարժ է եղել հարևան այդ երկրում: Սեյսմոլոգները չեն բացառում, որ Թուրքիայի երկրաշարժի հետցնցումներն են դրանք, սակայն սեյսմիկ գոտում գտնվող մեր տարածաշրջանում հաճախակի երկրաշարժերը արտասովոր երևույթ չեն:Ավելին22:0513.02.23 -
ՀասարակականՎթար Զոդի կամրջի մոտակայքում․ կան տուժածներՓետրվարի 13-ին՝ ժամը 20։09-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ճանապարհին՝ Զոդի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Ավելին22:0013.02.23 -
ԻրավականՆերկայացված մեղադրանքը Չարչյանը չի ընդունել՝ որակելով այն ակնհայտ անհիմն ու անօրինական. փաստաբանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: «Քիչ առաջ ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին ներկայացվեց մեղադրանք ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար: Ներկայացված մեղադրանքը պ-ն Չարչյանը չի ընդունել, որակելով այն ակնհայտ անհիմն ու անօրինական»,- գրել է նա:Ավելին21:5213.02.23 -
ԱռողջապահականՔնելու անվտանգ և «վտանգավոր» դիրքեր. ինչի՞ վրա է պետք ուշադրություն դարձնելԱնկողնում մարդն ընտրում է իրեն հարմար դիրքը ու քնում` հաճախ չմտածելով, որ կեցվածքը մեծ ազդեցություն ունի քնի վրա. Ճիշտ կեցվածքի դեպքում կարելի է բարելավել քնի որակը և առավոտյան կենսուրախ լինել, իսկ եթե կեցվածքը սխալ է, ապա դա հանգեցնում է քնի պակասի, ցերեկային քնկոտության և առողջության վատթարացման: Քնի սխալ դիրքը կարելի է նույնիսկ վատ սովորություն անվանել։ Ըստ բժիշկների՝ եթե առավոտյան ցավում են մեջքը, վիզը, մեջքի ստորին հատվածը, չկա տրամադրություն, ապա հավանական է, որ խնդիրներն առաջացել են քնելու դիրքի պատճառով։ Ըստ որոշ կարծիքների՝ քնի ժամանակ ոչ ճիշտ կեցվածքի պատճառով կարող են նույնիսկ որոշ հիվանդություններ առաջանալ։ Քնել մեջքի վրա։ Այս դիրքը համարվում է ամենաանվտանգը, քանի որ այն թեթևացնում է ողնաշարի ծանրաբեռնվածությունը և արագ օգնում մարմինը բերել հանգստի վիճակի. օրգանիզմը թուլանում է, կրծքավանդակի և դեմքի մկանները չեն լարվում, ողնաշարն ամբողջությամբ հանգիստ վիճակում է: Քնել կողքի վրա՝ հատկապես ձախ կողմում: Այս դիրքը հարմար է խռմփոցով տառապող մարդկանց, ինչպես նաև հղի կանանց համար։ Այս դիրքում մեջքի ստորին հատվածը հնարավորինս հանգիստ վիճակում կլինի: Քնելու ամենավտանգավոր դիրքը նստած դիրքն է, կարծում են սրտաբանները: Նստած դիրքում քնելը բացասաբար է անդրադառնում սրտի աշխատանքի վրա: Բացի այդ, այն մարդիկ, որոնք հաճախ են նստած քնում, ունենում են այտուցներ, նրանց մոտ մեծանում է երակների լայնացման և թրոմբոզի ռիսկը: Որովայնի վրա քնելու ընթացքում ողնաշարը լարված վիճակում է, ինչի հետևանքով ցավեր են առաջանում ինչպես մեջքի, այնպես էլ պարանոցի հատվածում: Էմբրիոնի դիրքը նույնպես բարենպաստ չի համարվում՝ հատկապես կանանց համար, քանի որ այդ դիրքում սեղմվում են բոլոր ներքին օրգանները: Այսպիսով, հնարավորինս հանգիստ քնելու և առավոտյան ավելի լավ զգալու համար ճիշտ է քնել մեջքի վրա կամ ձախ կողմում։ Քնելու դիրքն ընտրելիս, իհարկե, պետք է հաշվի առնել մարդու հիվանդությունները և առողջական վիճակը պայմանավորող գործոնները ևս։Ավելին21:4213.02.23 -
ԱշխարհԱկանի պայթյուն է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹՍև ծովի ափամերձ հատվածում պայթյուն է որոտացել։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Rustavi 2 հեռուստաալիքին հղումով, միջադեպը տեղի է ունեցել վրացական Բաթում քաղաքի ծովափին։ Ենթադրվում է, որ պայթյունի պատճառը ծովային ականն է եղել, որն ափին են մոտեցրել ալիքները։ Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունը որոտացել է ափից մոտ 25 մետր հեռավորության վրա։ Դեպքի վայրում այժմ աշխատում են իրավապահները։ Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով տուժածներ չկան։ ԼՐԱՀՈՍ 20:11 • 13/02 Արմեն Չարչյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայության արգելքը 20:08 • 13/02 Բաթումի ծովափին ականի պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ) youtube subscribe 19:46 • 13/02 Կարմիր խաչի միջնորդությամբ ՀՀ-ից Արցախ է տեղափոխվել 20, իսկ հակառակ ուղղությամբ՝ 23 մարդ 19:37 • 13/02 Փաստաբանն անձնական բնույթի խոսակցություն է ծավալել օպերլիազորի հետ, վիճաբանությանը միացել է մյուս փաստաբանը․ Ոստիկանության պարզաբանումը 19:14 • 13/02 Արարատ Միրզոյանը և Անջեյ Կասպրչիկը քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը 19:09 • 13/02 Թուրքիայում երկրաշարժի հետևանքով ավերված քաղաքներից մեկն ամբողջությամբ կքանդվի 18:44 • 13/02 Ընկերության տնօրենը Քաղավիացիային առաջարկել է գոյություն չունեցող կիպրական ընկերությունից 310 հզր դոլարով գնել պահեստամաս. մանրամասներ Քաղավիացիայից գումար հափշտակելու գործից 18:25 • 13/02 30-ամյա կինն ուղիղ եթերի ժամանակ խփում է կադրում չերևացող մանկահասակ երեխային 18:15 • 13/02 Քրեական վարույթի շրջանակներումԱվելին21:3013.02.23 -
ԱռողջապահականՀիալուրոնաթթվի առավելությունները․ ինչպես է օգտագործվում կոսմետոլոգիայումիալուրոնաթթու կոչվող նյութն, իր մի շարք օգտակար հատկությունների շնորհիվ, ավելի ու ավելի շատ է օգտագործվում ժամանակակից կոսմետիկ միջոցների մեջ, ինչպես նաև կոսմետոլոգիական պրոցեդուրաներում։ Հիալուրոնաթթուն օրգանական պոլիսախարիդ է: Այն անհրաժեշտ է մաշկի բջիջների համար, ինչպես նաև միջբջջային նյութի և նյարդային հյուսվածքի մի մասն է կազմում։ Հիալուրոնատն անհրաժեշտ է բջիջներում խոնավությունը և առանձգականությունը պահպանելու համար: Կոսմետոլոգիայում հիալուրոնաթթուն առավել հաճախ օգտագործվում է արտաքին տեսքը փոխելու համար։ Ամենատարածված պրոցեդուրաներից մեկը շուրթերի մեծացումն է։ Հիալուրոնատի վրա հիմնված ֆիլերներ են արտադրվում նաև դեմքի կնճիռները վերացնելու համար: Ապրանքի օգտագործումը արդյունավետ է տարբեր մաշկային խնդիրների, ինչպես նաև ծերացման դեմ պայքարելու համար։ Ներարկման պրոցեդուրաները՝ մեզոթերապիան և բիոռեվիտալիզացիան, իրականացվում են հիալուրոնաթթվի և համալիրների միջոցով, որոնց հիմքում այս նյութն է: Հիալուրոնաթթուն դրական է ազդում դեմքի մաշկի վրա։ Այն ունի հետևյալ առավելությունները՝ հիանալի խոնավեցնում է էպիդերմիսը՝ կանխելով չորության, կեղևի և միկրոճաքերի առաջացումը, մաշկը դարձնում է ավելի խոնավ և առաձգական, վերացնում է բարակ կնճիռները, ինչպես նաև նվազեցնում է խորը կնճիռները, սնուցում է, փափկացնում և թույլ է տալիս հաղթահարել դեմքի տարիքային փոփոխությունները: Բացի այդ, հիալուրոնատը թույլ է տալիս վերքերը ավելի արագ բուժել, իսկ մաշկը՝ վերականգնել: Հիալուրոնաթթուն կարող է լինել մի քանի տեսակի և տարբերվել իր մոլեկուլային քաշով. հետևաբար, նյութի ազդեցությունը մաշկի վրա շատ տարբեր է: Բարձր մոլեկուլային քաշի հիալուրոնաթթուն ունի մեծ մոլեկուլային չափ, որը կարող է պահպանել ավելի շատ խոնավություն: Մոլեկուլների մեծ մասը մնում է մաշկի մակերեսին, դրա վրա թաղանթ է գոյանում։ Այն պահպանում է խոնավությունը ներսում և թույլ չի տալիս, որ խոնավությունը գոլորշիանա։ Բացի այդ, բարձր մոլեկուլային հիալուրոնաթթուն իրեն հիանալի է դրսևորում կոսմետոլոգիայի ներարկման տարբեր տեխնիկաներում: Ցածր մոլեկուլային քաշի հիալուրոնաթթուն բնութագրվում է մոլեկուլների փոքր չափով, որոնք կարող են ներթափանցել էպիդերմիս: Մաշկի խորը շերտերում դրանք խթանում են կոլագենի և էլաստինի արտադրությունը։ Հետևաբար, ցածր մոլեկուլային քաշի հիալուրոնաթթվի վրա հիմնված արտադրանքը տալիս է ոչ միայն ակնթարթային արդյունք, այլև գործում է երկարաժամկետ հեռանկարում:Ավելին21:1713.02.23