Լրահոս
Աշխարհ
22:13
13.02.23
141

Անանուն հանգուցյալների զանգվածային հուղարկավորություններ՝ Սիրիայում

Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվն անցնում է 36 հազարը: Միայն Թուրքիայում մոտ 32 հազար մարդ է մահացել, այդ թվում՝ 11 հայ: Երկրաշարժից մեկ շաբաթ անց փլատակներում ողջ մարդկանց գտնելու հույսը ավելի է մարում, չնայած երբեմն հրաշքներ են լինում: 

Սիրիայում գտնվող 29 հայ փրկարարներն ավարտել են առաքելությունը Հալեպի Շաար շրջանում և պատրաստ են տեղափոխվել աղետի այլ գոտիներ: Սակայն Սիրիայի կառավարությունը դրա կարիքը չի տեսնում, օգնող ուժերը բավարար են: