Լրահոս
Քաղաքական
23:41
13.02.23
128

Շինծու գործ է. Օհանյանը վայր չի դնելու ժողովրդից ստացած մանդատը

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո Գլխավոր դատախազությունը մեղադրանք է ներկայացրել նրան՝ խոշոր չափի վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խոշոր չափերի գույք հափշտակելու համար: 

Սա այն դեպքում, երբ Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու օրենսդիրի նիստում գլխավոր դատախազն ինքն է ընդունել՝ Օհանյանին մեղադրում են «չգործող զորամաս» օտարելու համար: