Լրահոս
2023-02-14
-
Արտաքին քաղաքականությունՆիդերլանդները հաստատում է, որ ադրբեջանական շրջափակումը հանգեցնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամիՆիդերլանդների արտգործնախարար Վոբկե Հոկստրան համաձայն է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը կհանգեցնի հումանիտար ճգնաժամի Լեռնային Ղարաբաղում։ Վոբկե Հոկստրան նման մտահոգություն է հայտնել՝ պատասխանելով պատգամավորներ Ագնես Մալդերի և Դոն Սեդերի հարցերին, որոնք վերաբերում էին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների դաշնության տարածած հաղորդագրությունը:Ավելին11:3714.02.23 -
ՀասարակականԱյո՛, իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ. Ամենայն Հայոց Կաթողիկոս. «Հրապարակ»Իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ, «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։Ավելին11:2514.02.23 -
ՀասարակականԱվելացել է ՀՀ քաղաքացիություն ստացող ՌԴ և Ուկրաինայից ներգաղթած հայերի թիվը․ «Ժողովուրդ»Հայաստանում կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թիվը զգալի ավելացել է: Եթե 2021 թվականին Հայաստանում կացության կարգավիճակ ստացել է Ռուսաստանի 766 քաղաքացի, ապա 2022 թվականին նրանց թիվը կազմել է 8562: Տեղեկացնենք, որ այս թիվը մեծացել է նախորդ տարվա փետրվարի 24-ից սկսած ռուս-ուկրաինական ռազմական գործողություններից հետո, երբ մեծ թվով ռուսներ եկան Հայաստան:Ավելին11:1214.02.23 -
ՏարածաշրջանՈւղիղ | ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Ա. Սիդորովի ասուլիսըՈւղիղ | ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Ա. Սիդորովի ասուլիսըԱվելին11:0614.02.23 -
ՀասարակականՀրդեհ՝ Ազատամարտիկների փողոցում․ կա մեկ զոհ, տուժածների վիճակը ծանր էՓետրվարի 13-ին, ժամը 23։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ազատամարտիկների փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում։Ավելին11:0014.02.23 -
Հասարակական2022 թվականի ընթացքում գրանցվել է ավելի քան 2300 նախնական հայտարարագիրՄաքսային բարեփոխումների շրջանակում 2022 թվականից ներդրվել է նախնական մաքսային հայտարարագրման համակարգը։ Սահմանված չափանիշները բավարարող արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին այն հնարավորություն է տալիս 24/7 ռեժիմով մինչև ապրանքների՝ ՀՀ սահմանը հատելը, մաքսային մարմիններին ներկայացնել մաքսային հայտարարագիրը։Ավելին10:5014.02.23 -
ԻրավականՋալալ Հարությունյանին այս տարի երկու անգամ Քննչական կոմիտե են կանչել․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանին 2023 թվականի տարեսկզբին երկու անգամ հրավիրել է նախաքննական մարմին, որտեղ էլ եղել են Զինված ուժերի պաշտոնատար անձանց հետ առերեսումներ: Ասել է թե՝ քրեական գործով նախաքննությունն առերեսման փուլում է:Ավելին10:4014.02.23 -
ՔաղաքականԵրևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամի ղեկավարած ՍՊԸ-ն Կենտրոնում խախտումներով շինարարություն է անում. «Հետք»Բագրատ Մանուկյանն ու քույրը՝ Սրբուհի Մանուկյանը, բնակվում են Երևանի Այգեստան 2-րդ փողոց, 18 հասցեում։ «Ման Գրուպ» ընկերությունը, որի տնօրենը Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Վահե Օհանջանյանն է, նախորդ տարվա նոյեմբեր ամսին շինարարություն է սկսել նույն փողոցում գտնվող Այգեստան 2-րդ փողոց 16 և 16/1 հասցեներում։ Շինարարության հետեւանքով վնասվել է Մանուկյանների տունը, բակի բետոնապատ հատվածում առաջացել են ճաքեր։ Այդ մասին գրել է «Հետքը»։Ավելին10:3014.02.23 -
ՔաղաքականԻսկ էլ ի՞նչ պիտի ցանկանար, եթե ոչ՝ մահ․ «Փաստ»Ինչպես մի օդիոզ անձնավորություն կասեր՝ մի «Համմեր» իր կարգազանց վարորդով մի ամբողջ շաբաթ-կիրակի «խաթարեց լրահոսի անդունդը», դարձավ սոցցանցային հանրույթի պատի ծամոնը: Այդ բուռն արձագանքների ծովում շատերի ուշադրությանն արժանացավ առողջապահության նախկին նախարար, կարկառուն քպական Արսեն Թորոսյանի գրառումը, թե ոստիկանական պարեկները «պետք է դիմահար կրակով ոչնչացնեին հենց բարձրացավ մայթի վրա՝ կվիրավորվեր, թե կզոհվեր, կարևոր չի»: Արձագանքողների մեծ մասը զարմանք, մնացյալն էլ՝ վրդովմունք էին արտահայտում քպականի նման գրառման կապակցությամբ:Ավելին10:2314.02.23 -
ԻրավականԵրիտասարդի մոտ հայտնաբերվել են ատրճանակ և փամփուշտներՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 12-ին Անդրանիկի և Սվաճյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ապօրինի զենք, զինամթերք և թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են ներկայացրել երեք երիտասարդի: Բաժնում խուզարկությամբ նրանցից մեկի պայուսակում հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով, և 14 փամփուշտ, իսկ մյուսի մոտից՝ 0,60 գրամ դեղնականաչավուն զանգված: Կատարվում է նախաքննություն:Ավելին10:1114.02.23 -
ՀասարակականԿանգնել ու նորից քայլել. Վիվա ՄՏՍ-ը Զինվորի տանը 120 միլիոն դրամ է տվել՝ եռամյա ծրագրովԿանգնել ու նորից քայլել է սովորում բանակում վիրավորվելուց հետո Զինվորի տուն տեղափոխված Արմենը: 26-ամյա երիտասարդի ոտնաթաթերը օրթեզավորել են Վիվա ՄՏՍ-ի եռամյա ծրագրի շնորհիվ: 120 միլիոն դրամ է ընկերությունը տվել վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնին:Ավելին10:0014.02.23 -
ՀասարակականՍպասվում է ձյուն․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումըՀանրապետության տարածքում փետրվարի 15-16-ն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 14-ին և 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան` 3-5 մ/վ: Փետրվարի 13-ի ցերեկը, 15-17-ը սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 14-ին, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 15-16-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 16-ին սպասվում է նաև քամու ուժգնացում` 13-16 մ/վ:Ավելին09:5014.02.23 -
ԻրավականԴանակահարություն՝ Արտաշատում. նախաձեռնվել է քրեական վարույթՓետրվարի 11-ին, ժամը 02.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 25-ամյա երիտասարդ: Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հավաստի տեղեկություններ ստացան, որ ժամը 01.00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի լճի հարակից տարածքում վիճաբանություն էր եղել հիվանդանոց տեղափոխվածի և 26-ամյա արտաշատցի երիտասարդի միջև, որի ընթացքում 26-ամյա երիտասարդը դանակահարել էր 25-ամյա համաքաղաքացուն: Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 12-ին 26-ամյա երիտասարդը ներկայացել է Արտաշատի բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Նա ներկայացվել է մարզային քննչական վարչություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին09:4014.02.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՌԴ-ն չի ցանկանում ո՛չ նախագահ Արայիկ Հարությունյանի, ո՛չ պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականը:Ավելին09:3514.02.23 -
ՀասարակականԵրևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Բաղրամյան պող. 6 շենք, Թամանյան փ. 3, 5 շենքեր, Իսահակյան փ. 46, 46/1 առանձնատներ, Ա․Տիգրանյան փ. 20, 21, 38 շենքեր և 11-60 առանձնատներ, Վ․Փափազյան փ. 2/5 շենք և 1-55 առանձնատներ, Չոլակյան փ. 1-42 առանձնատներ, Կամարակ 16փ. 31, 47 շենքեր, Կամարակ 2-րդ նրբ․ 4-68 առանձնատներ, Պ․Սևակի փ. 4-78 առանձնատներ, Մ․Ավետիսյան 1փ․ 13Գ-45Գ առանձնատներ, Շերամի փ. 11, 13, 19, 21 շենքեր, Բաշինջաղյան փ. 175/11 և Բաշինջաղյան 1-ին նրբ. 16 շենքեր, Ավան՝ Իսահակյան թաղ. 1/3, 2/1, 2/2, 2/3, 4, 45 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան թաղ. 6/1, 6/2, 6/3, 7/1, 7/2, 8, 9 շենքեր, թիվ 3 մսուր-մանկապարտեզ և հարակից սեփական տներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խաղաղ Դոնի փ. 23 շենք 9-13 մուտքեր, 11:00-17:00 Նալբանդյան փ. 7, 9 շենքեր, Պուշկինի փ. 1, 3 շենքեր, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 շենքեր, Վարդանանց փ. 22, 24, 24/2 շենքեր, Վրացյան փ. 73 շենքի բնակիչ- բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նար-Դոսի փ. 18 շենք, Նար-Դոս 1-ին նրբանցքի առանձնատներ, Նար-Դոսի 2-րդ նրբ. 2-47, 43 առանձնատներ, Տիգրան Մեծի պող. 45, 47, 51 շենքեր, Քրիստափորի փ. 9 շենք, Խորենացի 3-րդ նրբ. 1-32 առանձնատներ, Արագածոտնի մարզի` 11։00-16։00 Ագարակ և Աղձք գյուղեր, Արարատի մարզի՝ 10:00-12:00 Այնթափ գյուղ մասնակի, 10:00-13:00 Արարատ գյուղ մասնակի Վեդի քաղաք` Սազայի Նիկողոսյան, Պուշկինի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 12:00-14:00 Վերին Դվին գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզի` 10:30-13:00 Վայք քաղաք` Ջերմուկի խճուղի մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք` Լևոնյան, Խանջյան, Սպանդարյան և Իսակովի փողոցներ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11:00-14:00 Արամուս գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Առինջ գյուղ մասնակի, 11:00-17:00 Ջրվեժ՝ Բագրևանդ թաղամաս մասնակի, Պռոշյան գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Հովակիմենք» ՍՊԸ, սեփականատեր «Վ․ Սահակյան»:Ավելին09:3014.02.23 -
ՀասարակականՀրդեհ Ազատամարտիկների փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկՓետրվարի 13-ին, ժամը 23։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ազատամարտիկների փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։Ավելին00:1514.02.23
2023-02-13
-
ՔաղաքականՄենք կկարողանանք ուժեղանալ նույնիսկ ծանր փորձություններից հետո․ Դավիթ ԲաբայանԴավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Այսօր լրանում է #Ղարաբաղ/յան #ազգային-#ազատագրական շարժման վերջին փուլի մեկնարկի 35 տարին։ Այսօր մենք՝ #Արցախ/ը և ողջ #հայ ժողովուրդը, շատ ծանր վիճակում ենք՝ մեր ողջ պատմության, թերևս, ամենաճակատագրական շրջանում։ Սակայն բոլոր դժվարությունները հաղթահարելու համար մենք պետք է հարգենք ու հիշենք մեր պատմությունը, նրա լուսավոր էջերը, ճանաչենք սխալներն ու բացթողումները, բայց դա անենք առանց գոռգոռոցների ու սուտի հայրենասիրական մտորումների, առանց ցուցադրական պոպուլիզմի, իմաստորեն և պրոֆեսիոնալ կերպով։ Միայն այս կերպ մենք կկարողանանք ուժեղանալ նույնիսկ ծանր փորձություններից հետո։ Շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին։ Մի՛ ընկճվիր, կան բոլոր հնարավորությունները վերածննդի համար:Ավելին23:5713.02.23 -
ՀասարակականԱրտակարգ դեպք Արարատի մարզում. բախվել են Երևան-Երասխ մարդատար գնացքն ու Mercedes-ըԱյսօր՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 52 կմ հատվածում (5542Պ.գնացքի հատվածում) բախվել են սլաքավար՝ Երևանի բնակիչ, 38-ամյա Սլավիկ Գևորգյանի վարած Երևան-Երասխ 3441 համարի մարդատար գնացքը և Արարատի մարզի բնակիչ՝ 44-ամյա Արտյոմ Ստեփանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքեմենան։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Բախվման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի փաստով ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով ավագ տեսուչ Հայկ Մեծոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին23:5313.02.23 -
ԱշխարհՍաակաշվիլիի «գաղտնիքը». Վրաստանում ՌԴ-ի դեմ 2-րդ ճակատն են ուզում բացելՍկանդալային հայտարարություն է արել Վրաստանի վարչապետը՝ մեղադրելով Ուկրիանային Վրաստանում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու համար: Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ այդ նպատակով է Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին Ուկրաինայից Վրաստան ուղարկվել: Ղարիբաշվիլիի այդ հայտարարությունը ներքաղաքական տարաձայնությունների պատճառ է դարձել, նրան քննադատել է երկրի նախագահը:Ավելին23:5013.02.23