Լրահոս

2023-02-13
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի նախագահը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխության գործընթաց
    Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 162-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության և դրա առանձնահատկությունների վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, փետրվարի 13-ին Արցախի Սահմանադրության փոփոխության նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը:
    16:55
    13.02.23
    Ավելին
  • Իրավական
    Սեյրան Օհանյանին մեղադրանք է ներկայացվել
    Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո Հայաստանի գլխավոր դատախազությունը մեղադրանք է ներկայացրել նրան խոշոր չափի վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խոշոր չափերի գույք հափշտակելու համար: Իրեն հասցեագրված մեղադրանքները շինծու գործեր է անվանել Օհանյանը: Նա հայտնել է, որ չի պատրաստվում վայր դնել մանդատը՝ քաղաքական հետապնդման ճնշումը չմեծացնելու համար:
    16:45
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    33-ամյա բնակիչը և վերջինիս 32-ամյա ազգականը վնասվածքներով տեղափոխվել են ԲԿ
    ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական և վարութային գործողություններ՝ Եղեգնաձոր համայնքի երկու բնակչի առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023թ․ փետրվարի 11-ին՝ ժամը 23։40-ին, «Եղեգնաձոր» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Եղեգնաձոր համայնքի 33-ամյա բնակիչը՝ «ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերք» և վերջինիս 32-ամյա ազգականը՝ «որովայնի խոռոչը թափանցող, ծակած-կտրած վերք» ախտորոշումներվ, տեղափոխվել են նշված բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ․ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի և 167-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, պարզվել են նաև դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով նույն համայնքի բնակիչ է՝ ծնված 1985թ.: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2023թ․ փետրվարի 11-ին Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցում գործող մթերային խանութում վիճաբանություն է տեղի ունեցել ենթադրյալ հանցագործությունը կատարած 38-ամյա տղամարդու և 32-ամյա տղամարդու միջև, որից հետո վերջիններս՝ յուրաքանչյուրն իրենց ընկերների և ազգականների հետ, ուղևորվել են Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 126-րդ կմ հատվածից դեպի աջ գտնվող ամայի տարածք: Այնտեղ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում 38-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Եղեգնաձոր համայնքի 32 և 33-ամյա բնակիչներին, այնուհետև «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի։ Նախաքննության ընթացքում կատարվել են առգրավումներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին (անձանց), ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող կտրող-ծակող առարկան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու նպատակով։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    16:35
    13.02.23
    Ավելին
  • Քաղաքական
    Եվրոպացի դիտորդները Հայաստան են գալիս, բայց պարզ չէ՝ ինչպե՞ս են աշխատելու
    Մեկ շաբաթից Հայաստանում կլինեն եվրոպացի դիտորդները, բայց մինչև հիմա հայտնի չէ, թե տեխնիկական ի՞նչ միջոցներով, ի՞նչ գործիքակազմով են նրանք աշխատելու: Խորհրդարանի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը այդ հարցերի պատասխանները չունի, փոխարենը նկատում է, որ եվրոպացիները Հայաստան են գալիս՝ Արևմուտք-Ռուսաստան սուր առճակատման փուլում: Իշխանականները հորդորում են այդ հակամարտության համատեքստում չդիտարկել եվրոպացի քաղաքացիական դիտորդների այցը:
    16:30
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թուրքիան ՀՀ-ն դիտարկում է իբրև Մեծ թուրանի շահերին սպասարկող գործիք, իբրև ծառա. Վահե Սարգսյան
    Խմբագիր Վահե Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հիշենք և հիշեցնենք՝ - Թուրքիան ՀՀ-ի հետ սահմանը փակեց ՀՀ-ի համար ամենաճգնաժամային, ամենադժվարին փուլում՝ 1993 թ., երբ երկիրը գտնվում էր երկրաշարժով ու գոյապայքարով պայմանավորված օրհասական իրադրության մեջ: - փակելով սահմանը՝ Թուրքիան փաստացի պատերազմ հայտարարեց ՀՀ-ին՝ ամեն կերպ ձգտելով շրջափակել, թուլացնել ու ծնկի բերել երկիրը, - Շուշիի հանգույցում կանգնեցված Թուրքիայի դրոշի տակ և Թուրքիայի ցուցումով գործող ադրբեջանցիներն 2022 թ. դեկտեմբերից ՆՈւՅՆԸ ԿԻՐԱՌԵՑԻՆ նաև Արցախի հանդեպ, - Շարունակելով նույն պատերազմական և ցեղասպանական քաղաքականությունը՝ Թուրքիան ՀՀ-ի հետ սահմանը օրերս բացեց ՄԻԱԿՈՂՄԱՆԻ՝ ոչ թե ՆՈՐՄԱԼ հարաբերություններ հաստատելու ուղերձով, այլ ՄԻԱՅՆ ԱՅՆ ՊԱՀԻՆ, երբ ՀՀ-ն պատրաստակամություն հայտնեց ԾԱՌԱՅԵԼ Թուրքիային: - Էրդողանն անգամ չհիշատակեց ՀՀ-ի անունը Թուրքիային օժանդակած երկրների ցանկում՝ ԿՈՆԿՐԵՏ ՓԱՍՏԵԼՈՎ, որ ՀՀ-Ն ՈՐՊԵՍ ՊԵՏՈւԹՅՈւՆ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՐ ԳՈՅՈւԹՅՈւՆ ՉՈւՆԻ, և իրենք այն դիտարկում են իբրև Մեծ թուրանի շահերին սպասարկող ԳՈՐԾԻՔ, իբրև ԾԱՌԱ, իբրև ՎԱՍԱԼ՝ դրանից բխող բոլոր ստորացուցիչ հետևանքներով»:
    16:25
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել
    Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ: Ներկայացնելով ընթացիկ իրավիճակը՝ պետնախարարը նշել է, որ արդեն երկու ամսից ավելի Ադրբեջանի կողմից շարունակվում է Արցախի շրջափակումը՝ ծանր հետևանքներ ունենալով թե՛ տնտեսության, թե՛ հասարակական կյանքի բոլոր մյուս ոլորտների համար: «Չնայած մարտահրավերները խորքային են՝ հասարակությունն արժանապատվորեն է արձագանքում դրանց: Մենք անընդհատ շփվում ենք բնակչության տարբեր խմբերի հետ, Արցախում իսկապես շատ մեծ ուժ կա, որը դրսում տեսանելի չէ։ Այս ներքին ուժը մեզ անհրաժեշտ է դժվարությունները միասին հաղթահարելու համար։ Շատ գործ կա անելու։ Այն աշխատանքները, որոնք սկսել ենք, կշարունակվեն ավելի ակտիվ։ Վստահ եմ, որ մեր առջև ծառացած բոլոր խնդիրները լուծելի են»,- ասել է պետնախարարը: Խորհրդակցության ընթացքում պետական մարմինների ղեկավարները ներկայացրել են իրենց ոլորտներում ընթացիկ իրավիճակը, քննարկվել են մի շարք հրատապ հարցեր: Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը տեղեկացրել է, որ փետրվարի 21-ից նախատեսվում է ընդլայնել կտրոնով տրամադրվող առաջին անհրաժեշտության ապրանքների ցանկը: Ներկայումս այդ ուղղությամբ կազմակերպչական և տեխնիկական աշխատանքներ են իրականացվում: Այս համատեքստում պետնախարարը հանձնարարել է ամփոփել մեկ ամսվա ընթացքում կտրոնային համակարգի ներդրման հետ կապված իրավիճակը՝ համապատասխան վերլուծություններ կատարելու և, անհրաժեշտության դեպքում, գործընթացում շտկումներ անելու համար: Տեղեկություններ են ներկայացվել նաև շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված աջակցության միջոցառումների ընթացքի վերաբերյալ: Նշվել է, որ սոցիալական աջակցության ծրագրերը շուտով կմեկնարկեն, ինչ վերաբերում է տնտեսական աջակցության ծրագրին, ապա դիմումների ընդունման գործընթացն արդեն սկսվել է: Զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում նաև շրջափակման հետևանքների մեղմմանն ուղղված հաջորդ փուլի միջոցառումների մշակման ուղղությամբ: Անդրադարձել է եղել նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման հարցերին: Գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանը տեղեկություններ է ներկայացրել սերմացուի և դիզվառելիքի ապահովման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների մասին: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև կրթության, առողջապահության, ենթակառուցվածքների և մի շարք այլ ոլորտներին վերաբերող հրատապ հարցեր:
    16:18
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հայտնի է՝ քանի հայ է զոհվել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից
    Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է 13 հայ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը: «Առաջին օրերին տեղեկատվությունը տարբեր խողովակներով էր տեղ հասնում, և դժվար էր ճշգրիտ տեղեկություններ հաղորդելը: Արդեն կարող ենք նշել, որ Հալեպում ունենք 2 զոհ՝ Միրնա Մինասյան-Թէնէքչեան, Ալպեր Թէնեքչեան: Թուրքիայում զոհվել են Սամի, Աիդա, Ալեքս Թաբաշները, Մարիամ Քարաթաշը, Դշխուն Մեսրոպյան/Բալըքյանը, Արմիկ Մեսրոպյանը, Մեսրոպ Մեսրոպյանը, Պայծառ Սիլահլինը, Անթուան Հորոզը, Զիլան Տիգրիսը, Յոհաննա Կարոլինա Կապը»,-ասաց Հովհաննես Ալեքսանյանը: Կան նաև վիրավորներ: Մի մասը վիրահատված է և բուժում է ստանում, մյուս մասը թեթև վնասվածքներ է ստացել: Հայկական հաստատությունները ևս վնասվել են, զգալի տուժել են հատկապես Սիրիայի տարածքում: Ճշտվում է կոնկրետ վնասի չափը, այդ հաստատությունների հետագա օգտագործելիության հնարավորությունը: Թվերը, վնասների մասին տեղեկությունները վերջնական չեն: Թուրքիայում արդեն հայտնում են 30 հազարից ավելի զոհի մասին, Սիրիայում զոհերի թիվը 1400-ից ավելին է: (խմբ. Սիրիայի ընդդիմությունը հայտնել է, որ երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում զոհվել է 3160 մարդ): Հայաստանը օգնություն է տրամադրել ինչպես Սիրիային, այնպես էլ Թուրքիային: Ուղարկվել են փրկարարական ջոկատներ, հումանիտար օգնություն: Հովհաննես Ալեքսանյանը տեղեկացրեց, որ շատ հայրենակիցներ դիմել են Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ հանգանակության համար:
    16:09
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Գետափ գյուղում այրվել է անասնագոմ
    Փետրվարի 13-ին, ժամը 11։46-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գետափ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկին կից այրվում է անասնագոմ և մարագ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:50-ին, մարվել՝ 14։17-ին։ Այրվել են անասնագոմի ծածկը (մոտ 10 քմ) և կուտակած անասնակեր (մոտ 400 կգ):
    16:04
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ավտոբուսի վարորդն ատրճանակով կրակել է ուղեվարձը չվճարած ուղևորների վրա
    Ավտոբուսի վարորդը վեճի ժամանակ տրավմատիկ ատրճանակից կրակել է երկու ուղեւորների վրա։ Այս մասին հայտնում է «Պետերբուրգի Ռոսգվարդիա» Telegram-ի ալիքը։ «Գատչինի շրջանի Սիվերսկի գյուղի Վոկզալնայա փողոցում երկու ուղեւոր եւ ավտոբուսի վարորդը վիճել են ուղեվարձի համար: Այնուհետ բռունցքներով են միմյանց հարվածել։ Ավտոբուսի վարորդն իր տրավմատիկ ատրճանակից մի քանի կրակոց է արձակել խուլիգանների ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է, որ հարձակվողները կարողացել են խլել ատրճանակը եւ կրակել վարորդի վրա։ Դրանից հետո խուլիգանները «ԳԱԶ 3110» մակնիշի սեդանով դիմել են փախուստի։ Ռոսգվարդիայի աշխատակիցները հայտնաբերել են մեքենան, որով փախել են հարձակվողները։ Ավելի ուշ նրանք ձերբակալվել են։ Ավտոբուսի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, հարձակվողները նույնպես՝ դեմքի եւ ոտքի վնասվածքներով։ Օգնություն ցուցաբերելուց հետո նրանց տեղափոխել են ոստիկանության բաժին։
    16:00
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եղվարդի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մարվել է
    Փետրվարի 13-ին՝ ժամը 12։54-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։44-ին, մարվել՝ 14։01-ին։ Այրվել է աղբ (մոտ 3 խմ)։
    15:50
    13.02.23
    Ավելին
  • Հասարակական
    Փակ ճանապարհներ, մերկասառույց՝ Հայաստանում. Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար
    Հայաստանի տարածքում փակ ճանապարհներ կան՝ Արագածոտնի բարձր լեռնային հատվածներում: Սյունիքի մարզի որոշ ճանապարհներին մերկասառույց է: Տեղ-տեղ սառած են հատկապես Աղվանի-Տաթև, Սիսիան-«Զանգեր» ուղղությունները: Թեև Հայաստանի փրկարար ծառայությունը, հղում անելով Վրաստանի ու Ռուսաստանի ճանապարհային դեպարտամանետներին, գրում է, որ Ստեփանձմինդա-Լարս ճանապարհը բաց է, բեռնատարների կուտակումը չի բացառվում:
    15:40
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ապօրինի ձեռք բերված վարորդական վկայականներն անվավեր են ճանաչվել
    Գլխավոր դատախազությունը 2022 թվականի հոկտեմբերի 21-ին տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը 28 անձի վերաբերյալ կայացրել է մեղադրական դատավճիռ՝ կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայականներն ապօրինի ձեռք բերելու համար: Վերոնշյալ անձինք մեղավոր են ճանաչվել մեղսագրվող արարքի կատարման մեջ և դատապարտվել են տարբեր չափերի տուգանքների: Գլխավոր դատախազությունը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով, 2022 թվականի դեկտեմբերի 19-ին դիմել էր Ոստիկանություն (ներկայում՝ Ներքին գործերի նախարարություն)՝ քաղաքացիների կողմից ապօրինի ձեռք բերված վարորդական իրավունքի վկայականներն անվավեր ճանաչելու միջնորդությամբ: Հիմք ընդունելով Հակակոռուպցիոն դատարանի դատավճիռը և Դատախազության միջնորդությունը՝ Ոստիկանությունը (ՆԳՆ) ուժը կորցրած է ճանաչել մեղադրյալների վարորդական վկայականները. դրանց վերաբերյալ համապատասխան նշում է կատարվել Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով քաղաքացիներին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակողի միջոցով Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի վարորդական իրավունքի վկայականների հատկացման բաժանմունքի տեսուչին տարբեր չափերի կաշառք են տվել (մոտ 3 մլն տասը հազար դրամ)՝ ապօրինի ձեռք բերելով վարորդական իրավունքի վկայականներ:
    15:25
    13.02.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Իրանի նախագահը մեկնում է Չինաստան
    Իրանի նախագահն այսօր երեկոյան եռօրյա այցով մեկնելու է Չինաստան: Տեղեկությունը հայտնում է իրանական պետական լրատվական գործակալությունը: Էբրահիմ Ռայիսին Պեկին է գնում Սի Ծինփինի պաշտոնական հրավերով: Հաղորդագրությունում նշված է, որ Իրանի ու Չինաստանի միջև տնտեսական համագործակցությունը ամրապնդելու նպատակով է Իրանի նախագահը մեկնում Չինաստան:
    15:20
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ուղիղ եթերում լացող մանկահասակ երեխային ենթադրաբար հարվածած կինը հայտնաբերվել է
    Փետրվարի 7-ին սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել՝ ինչպես է 30-ամյա մի կին ուղիղ եթերի ժամանակ խփում կադրում չերևացող մանկահասակ երեխային, որը լացում է: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում երեխայի նկատմամբ հնարավոր բռնություն կատարած անձը հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
    15:15
    13.02.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ռուսաստան չմեկնել. ԱՄՆ դեսպանատունն զգուշացնում է ահաբեկչության և կալանավորման վտանգների մասին
    Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստան՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության պատճառով։ Այս մասին գրված է դիվանագիտական առաքելության կայքում: Նշվում է, թե Ռուսաստանում ահաբեկչության վտանգը մեծ է: Բացի այդ՝ դիվանագետները չեն խրախուսում Ռուսաստան մեկնելը, քանի որ ԱՄՆ քաղաքացիներին կարող են կալանավորել:
    15:10
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական կոռուպցիա․ «7or.am»
    7or.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանը որպես «ընդդիմադիր» հաճախորդ իր վարկանիշը հավաքում էր հակակոռուպցիոն հայտարարություններով։ Քաղաքական, փորձագիտական, լրագրողական շրջանակները լավատեղյակ էին, որ նա որպես գոլորշի բաց թողնող է աշխատում նույն այն մարդկանց մոտ ում քննադատում է (Լֆիկը մի պահ գիքորացավ՝ բացահայտելով, որ Նիկոլն իրենց ախպերն է)։ Մյուսները դա չգիտեին ու Նիկոլն ընկալվում էր որպես արդարության համար կռիվ տվող, աղքատների բարեկամ։ Մինչև 2018–ը Նիկոլ Փաշինյանը լրագրողական ու ընդդիմադիր դաշտի քաղաքական գործիչների դաշտում բավական օլիգարխիկ կյանքով էր ապրում, բայց դա պողոսներից թաքցնում էր «բուլաթ» ատամի հետևում ու իր բնական գեղցիությամբ։ Ի դեպ, նրա վրայի «թրիքը» չմաքրվեց անգամ վարչապետ դառնալուց հետո, թեև հիմա անհամեմատ մեծ գումարների հետ նա գործ ունի։ Նիկոլն իշխանության եկավ հակակոռուպցիոն կոչերով։ Քայլարածները «Դեբիլ են, զատո կոռուպցիոներ չեն» կարգախոսը խփեցին իրենց դրոշակի վրա ու․․․ սկսեցին թալանը։ Նիկոլենց համար իշխանությունը կապիտալ կուտակելու միջոց է։ Նիկոլի հետ քայլողների, նրա հետ իշխանության եկածների 99,9 տոկոսի համար իշխանությունը նախկին աղքատ, երբեմն՝ բոմժական կյանքին հրաժեշտ տալու հնարավորություն է։ Սրանք դառան տների, ավտոմեքենաների, փողերի, բիզնեսների տերեր։ Ոմանք նույնիսկ նորմալ հագուստ չունեին, նորմալ չէին կարողանում սանրվել, վարսավիրանոց գնալու հնարավորություն չունեին։ Հիմա սրանք սանրվում են, մազերի գույնն են փոխում, դեմքներին թանկարժեք շպար է հայտնվել, բրենդային հագուստներ են հագնում և այլն, և այն, և այլն․․․ Նիկոլն իր իշխանությունը պահում է փողով։ Թիմակիցներին նա կաշառում է, որ իր իշխանության համար կռիվ տան՝ հասկանալով, որ եթե կորցնեն իշխանությունը, ապա լավագույն դեպքում կվերադառնան նախկին էժանագին կյանքին։ Նա կաշառում է ոստիկանությանը, որ իրեն պաշտպանեն ժողովրդից։ Նիկոլը կոռուպցիան սարքել է համակարգային ու հասցրել աննախադեպ չափերի։ Կոռուպցիան այնքան է խորացել, որ անգամ Նիկոլի ապօրինությունների ու հանցագործությունների վրա աչք փակող միջազգային կառույցները ստիպված են եղել արձանագրել այն։ Օրերս «Թրանսփերենսի ինթերնեյշնլն» է հրապարակել կոռուպցիայի ընկալման ինդեքսը Հայաստանում։ Հայաստանը 2021–ի համեմատ հետընթաց է արձանագրել 2022–ին՝ 180 երկրների ցանկում 58–ից տեղափոխվելով 63–րդ տեղ։ Քայլարածներից ոմանք փորձեցին մեղադրել այդ կառույցին, թե բա՝ երևի սխալ են հաշվել կամ էլ այլ մեթոդաբանություն է կիրառվել, բայց դա ծիծաղելի փաստարկ է, քանզի բոլորն էլ այդ դեպքում կարող են ասել, որ նախկինում էլ են սխալ մեթոդաբանությամբ հաշվել կոռուպցիայի ընկալումը Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը լրջորեն անհանգստացել է «Թրանսփերենսի ինթերնեյշնլի» հրապարակած թվերով։ Անհանգստացել է ոչ թե կոռուպցիայի մասով, այլ որ դա ջրի երես է դուրս եկել։ Ինքը շատ լավ գիտի, որ կոռուպցիան իր օրոք հասել է աննախադեպ ծավալների։ Ինքն ու իր շրջապատը հենց այնպես չէին կարող հարստանալ, եթե չօգտվեին պաշտոնական լիազորությունների չարաշահումներից, պետբյուջեի միջոցներից։ Ասֆալտի սիրահար Ալեն Սիմոնյանը, ասֆալտի «ֆիդային» Սուրեն Պապիկյանը, կորոնայի սիրահար Արսեն Թորոսյանը (այս անաստվածի ծաղկաձորյան վոյաժների մասին օդում կախված բազմաթիվ լուրեր կան), սբխեչի ուլի դեմքով Տիգրան Ավինյանը և էլի մի քանիսը 2018–ից հետո դարձան հսկայական հնարավորությունների տեր։ Դե իսկ Աննա Հակոբյանի շորթումների մասին Սաշիկի 50/50–ից ոչ պակաս են խոսում, բայց Սաշիկը սրանց համեմատ փողատյաց հրեշտակ է։ Ծաղկում է նաև քաղաքական կոռուպցիան։ Միայն այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի կինը Նիկոլին հավասար, իսկ երբեմն էլ՝ նրանից շատ է զբաղվում պետության ղեկավարի ֆունկցիաներով, արդեն կոռուպցիայի գագաթնակետն է։ Ինչով քաղաքական կոռուպցիա չէ Տիգրան Ավինյանի գործունեությունը․ այս սբխեչի ուլի դեմքով տղան փոխքաղաքապետի կարգավիճակով Երևանն է ղեկավարում, չհաշված որ նույն բանն անում էր նաև որևէ պաշտոնական կարգավիճակ չունենալով։ Նիկոլն իր իշխանազավթումը կոչում էր թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխություն։ Այո՛, դա հեղափոխություն էր, բայց կոռուպցիայի ոլորտում։ Թալանը հասավ աննախադեպ չափերի ու կրեց գռեհիկ բնույթ։ Պողոսներին հասան միայն «լայվերը», թեև Նիկոլը տևական ժամանակ է նրանց այդ «լայվերից» էլ է զրկել, քանզի ձևականությունների փուլն անցել է։ Սրանք հիմա մտածում են բացառապես իրենց կաշին փրկելու և թալանածը պահելու մասին։ Հույսներն էլ Թուրքիան է։ Այդքան բան։
    15:05
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ավստրալացի սենատորի կոչը՝ Ադրբեջանին
    Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը և այն բաց պահի: Նման հայտարարություն է արել Ավստրալիայի ընդդիմության արտաքին հարաբերությունների հարցերով ղեկավար, պատվավոր սենատոր Սայմոն Բիրմինգհեմը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի տարածած հաղորդագրությունը: Ի պատասխան Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի հարցման՝ սենատորը նշել է, որ Լիբերալ և Ազգային կոալիցիան շարունակում է ուժեղ աջակցություն հայտնել տարածաշրջանում հակամարտությունը սրող բոլոր գործողությունների դադարեցմանը: «Սա համահունչ է անցյալ տարվա սեպտեմբերին իմ նախորդ հրապարակային կոչին՝ դադարեցնել ռազմական գործողությունները և Հայաստանի խաղաղ բնակչության, նրանց տների և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը», - գրել է Սայմոն Բիրմինգհեմը։ Սենատոր Բիրմինգհեմը խոստացել է հետամուտ լինել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման խնդրին և Ավստրալիայի կառավարության արձագանքին այդ հարցում։
    14:50
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Տեառնընդառաջը
    Այսօր Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներից մեկն է՝ Տեառնընդառաջը կամ Տրնդեզը։ Սուրբծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո տոնը նշվում է որպես 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին: Տոնի արմատները գալիս են հեթանոսությունից, այն նվիրված էր Միհր Աստծուն։ Քրիստոնեություն ընդունելուց հետո Հայ առաքելական եկեղեցին տոնը քրիստոնեացրել է։ Հայ եկեղեցու կանոնի համաձայն՝ փետրվարի 13-ին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ, որով ավետվում է Տերունի տոնի սկիզբը: Դրա ավարտին կատարվում է Անդաստանի կարգ, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Իսկ փետրվարի 14-ին բուն Տեառնընդառաջի օրն է, բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի Ս. Պատարագից հետո Հայոց եկեղեցիներում կատարվում է Նորապսակների օրհնության կարգ:
    14:35
    13.02.23
    Ավելին
  • Միջազգային
    ԱՄՆ-ը գրոհայիններ է հավաքագրել՝ ՌԴ-ում և ԱՊՀ-ում ահաբեկչություններ անելու համար. ՌԴ հետախուզություն
    Միացյալ Նահանգները հունվարից հավաքագրել է 60 գրոհայինի՝ Ռուսաստանում և ԱՊՀ-ում ահաբեկչություններ իրականացնելու համար: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը: Այժմ նրանք վերապատրաստվում են Սիրիայի Ալ-Թանֆ բազայում: Արտաքին հետախուզության ծառայությունը տեղեկություններ ունի, որ ԱՄՆ զինվորականներն ակտիվորեն զինյալներ են հավաքագրում «Իսլամական պետություն» և «Ալ-Քաիդա» ջիհադիստական խմբավորումներից:
    14:20
    13.02.23
    Ավելին