Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:32
13.02.23
118

Ադրբեջանի այլանդակ վարքագիծը. «սելը ճռալու փոխարեն սելվորն է ճռում»

Բաքուն Երևանին, Երևանը Բաքվին է մեղադրում ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմները չարաշահելու համար: Հայաստանից բամբասելու առիթը բաց չի թողել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը եգիպտացի գործընկերոջ հետ հանդիպմանը: Նա հայտարարել է, թե Հայաստանը խարխլում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը: 

«Այլանդակ վարքագիծ» է անվանում սա Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը, իսկ ՔՊ-ականները պատասխանում են՝ շեշտելով, թե  խաղաղության համաձայնագրի ադրբեջանական առաջարկները Երևանը դեռ ուսումնասիրում է: