Լրահոս
Հասարակական
22:10
13.02.23
118

Տեառնընդառաջի խարույկը վառվեց Հայոց Հայրապետի ձեռամբ

 

Այսօր Տեառնընդառաջին՝ Տրնդեզի խարույկը վառել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Տոնը խորհրդանշում է 40 օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելը: Տյառնընդառաջի նախատոնակին՝ երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Անդաստանի կարգ՝ աշխարհի չորս կողմերի օրհնություն, դա ազդարարում է ձմռան ավարտն ու գարնանամուտը: Հետո եկեղեցիների կանթեղներից վերցված օրհնված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ, որոնք խորհրդանշում են Աստծու լույսը: