Լրահոս
Տարածաշրջան
22:05
13.02.23
130

Սարսափ կա. սեյսմիկ լարվածություն՝ Հայաստանի շուրջբոլորը

 

Այսօր երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի տարածքում: 3,4 մագնիտուդ հզորությամբ ցնցումը եղել է Կասպից ծովում՝ 60 կմ խորությամբ: Թուրքիայի ու Սիրիայի ավերիչ երկրաշարժերից մեկ շաբաթ անց երկրակեղևը ցնցվել է նաև Վրաստանում: 24 ժամում 3 երկրաշարժ է եղել հարևան այդ երկրում: Սեյսմոլոգները չեն բացառում, որ Թուրքիայի երկրաշարժի հետցնցումներն են դրանք, սակայն սեյսմիկ գոտում գտնվող մեր տարածաշրջանում հաճախակի երկրաշարժերը արտասովոր երևույթ չեն: