Լրահոս
Արցախ
23:00
13.02.23
134

Սթրեսներ են ապրում, թերսնված են, մրսում են երեխաները. արցախցի մայրերը փողոց են դուրս եկել

Երկու ամիս շրջափակված Արցախի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել խոսքից գործի անցնել, «ինչպես վարվում է այլ տարածաշրջաններում՝ ցեղասպանության վաղ ահազանգող նշանների առկայության դեպքում»:

Հատկապես Մինսկի խմբի համանախագահող երկրներին է դիմել Հարությունյանը, որպեսզի Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները միջոցներ ձեռնարկեն Արցախի կյանքի ճանապարհը բացելու, Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի էթնիկ զտման փորձը կանխելու համար: