Լրահոս
Աշխարհ
21:30
13.02.23
228

Ականի պայթյուն է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Սև ծովի ափամերձ հատվածում պայթյուն է որոտացել։ Tert.am-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է՝ Rustavi 2 հեռուստաալիքին հղումով, միջադեպը տեղի է ունեցել վրացական Բաթում քաղաքի ծովափին։

Ենթադրվում է, որ պայթյունի պատճառը ծովային ականն է եղել, որն ափին են մոտեցրել ալիքները։ Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունը որոտացել է ափից մոտ 25 մետր հեռավորության վրա։

Դեպքի վայրում այժմ աշխատում են իրավապահները։ Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով տուժածներ չկան։