Լրահոս
2023-02-14
-
ՏարածաշրջանՌուսաստանը հարևաններին իրար դեմ չի հանում զենքի վաճառքով. ՌԴ ԱԳՆ պաշտոնյա«Ռուսաստանը, ի տարբերություն Միացյալ նահանգների, օտար երկրներին զենք չի վաճառում, որ հարևաններին իրար դեմ հանի»: Այսպիսի հայտարարություն է արել Դաշնության արտգործնախարարության եվրոպական դեպարտամենտի ղեկավարը՝ մեղարդելով Վաշինգտոնին Կիևին զենք մատակարարելու համար: Յուրի Պիլիպսոնը վստահեցրել է, թե Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցությունից առաջ հաշվի է առնում այլ երկրների հետ հարաբերությունները։ Ըստ Պիլիպսոնի՝ Ռուսաստանն այնքան չի ցածրանում, որ ռազմատեխնիկական համագործակցության հարցում շանտաժի կամ սպառնալիքների դիմի։Ավելին14:1514.02.23 -
ԱրցախԹագուհի Թովմասյանը Գեղամ Ստեփանյանի և Արտակ Բեգլարյանի հետ քննարկել է Արցախում հումանիտար աղետի հաղթահարման հնարավոր ուղիներըԱզգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Խորհրդարանում հյուրընկալել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների ներկա և նախկին պաշտպաններ Գեղամ Ստեփանյանին և Արտակ Բեգլարյանին: Այս մասին հայտնում է Թագուհի Թովմասյանը:Ավելին14:1014.02.23 -
ՏնտեսականԱրտարժույթների փոխարժեքներն այսօրվա դրությամբՌուբլու առքը միջինը 5.12 դրամ է, վաճառքը՝ 5.52 դրամ:Ավելին13:5914.02.23 -
Արտաքին քաղաքականությունԱյնքան հուզիչ է տեսնել, թե ինչպես է մի կողմ դրվել թշնամանքը. Սամանթա Փաուերը՝ Հայաստանի կողմից Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելու մասինԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը հուզիչ է որակել Հայաստանի կողմից Թուրքիա մարդասիրական օգնության և որոնողափրկարարական խմբի ուղարկումը: Այս մասին Սամանթա Փաուերը գրառում է կատարել Twitter-ում:Ավելին13:4914.02.23 -
ԻրավականԵրկու ամսով կալանավորվել է Երևանի կենտրոնում խուլիգանություն արած «Համերի» վարորդըԵրևանի կենտրոնում խուլիգանություն արած, մի իրավապահի վրաերթի ենթարկած «Համերի» վարորդը երկու ամսով կալանավորվել է: Երեկ էր քննչական կոմիտեն կալանավորելու միջնորդություն ներկայացրել 26-ամյա տղամարդուն, որը նաև թմրանյութեր օգտագործելու համար է կասկածվում:Ավելին13:4514.02.23 -
ՀասարակականԱՄԷ-ում առաջարկել են, որ Հայաստանը Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիա ստեղծելու նախաձեռնության մաս կազմիԱրաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հետ։Ավելին13:3714.02.23 -
ՀասարակականԶինվորական կացարանում հրդեհի գործով մեղադրյալ կապիտան Հակոբյանն այսօր վիրահատվելու էԱզատ գյուղի զորամասի կացարան դարձած տանը բռնկված հրդեհի դեպքով մեղադրանք առաջադրված կապիտան Եղիշե Հակոբյանին այսօր կվիրահատեն, նա կենթարկվի մաշկի փոխպատվաստման: Տեղեկությունը հայտնել է կապիտանի քույրը: Նրա պաշտպանը «Հայլուրին» հայտնել է, որ սպան ցուցմունք կտա վիրահատությունից ապաքինվելուց հետո: 15 զինվորի մահվան գործով այսօր հարցաքննվում են զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները: Ըստ մամուլի՝ մի քանիսի հարցաքննությունն արդեն ավարտվել է:Ավելին13:3014.02.23 -
ՄիջազգայինՀրաձգություն՝ ԱՄՆ-ում. կա 3 զոհ, 5 վիրավորՄիչիգանի համալսարանում զանգվածային հրաձգության հետևանքով առնվազն 3 մարդ է մահացել, ևս 5 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է CNN-ին:Ավելին13:2514.02.23 -
ԱրցախԱրցախում գազամատակարարումը չի վերականգնվել. բլոկադայի 65-րդն օր էԱրցախի բլոկադայի 65-րդ օրը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Հայաստանից Արցախ է տեղափոխվել 20 մարդ, Արցախից Հայաստան է եկել՝ 23-ը: Սրանք այն ընտանիքների անդամներն են, որոնք բաժանվել էին շրջափակման պատճառով: Արցախի տեղեկատվական շտաբը հերքել է տարածված տեղեկությունները, թե գիշերը վերականգնվել է գազամատակարարումը Արցախում:Ավելին13:1614.02.23 -
Մշակույթ«Նրա սիրուց հետո մի մեծ անդունդ է մնացել, բայց կարծես նաև մի մեծ տիեզերք է բացվել սիրելու համար». Հայկոյի կատարմամբ նոր երգՀայկական ռոմանսների սիրելի արտիստը՝ Հայկոն, շարունակում է հնչել նոր երգերով ու հուզել կարոտած երկրպագուներին։ «Հայկո Հակոբյան» մշակութային հիմնադրամը ներկայացրել է երգչի «Սիրելիս» երգը, որն արդեն հասանելի է Հայկոյի յութուբյան ալիքում։ Երգի խոսքերի հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է, երաժշտությունը՝ Հայկոյի։ Այն գրվել է 2021 թ-ին։Ավելին13:1314.02.23 -
ԻրավականԲացահայտվել է ավտոբուսում ուղևորներից մեկին դանակահարելու դեպքը․ կա երկու ձերբակալվածՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում կատարված քննությամբ բացահայտվել է Երևան քաղաքի Կոմիտաս փողոցում 47 համարի երթուղային ավտոբուսի սրահում տեղի ունեցած խուլիգանության և ուղևորներից մեկի դանակահարության դեպքը:Ավելին13:0314.02.23 -
ՀասարակականՄի ընտրեք կանանց, որոնց հետ կարելի է ապրել, այլ ընտրեք կնոջ, առանց որի անհնար է ապրել․ Սեյրան ՕհանյանՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հրապարակում է արել տիկնոջ` Ռուզաննա Խաչատրյանի հետ։Ավելին12:5814.02.23 -
ԱրցախԷներգետիկ համակարգի գերծանրաբեռնվածության պատճառով Արցախում հաճախացել են հրդեհներըԱրցախի կառավարության շրջափակման 65-րդ օրվա տեղեկագրում նշված է՝ էներգետիկ համակարգի գերծանրաբեռնվածության պատճառով հանրապետությունում հաճախացել են հրդեհները:Ավելին12:5514.02.23 -
ՀասարակականՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Ավելին12:4814.02.23 -
ՀասարակականՀայաստանից Սիրիա է ուղարկվել ևս 25 տոննա մարդասիրական օգնությունԱրտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակի տեղափոխումը՝ ավելի քան 25 տոննա քաշով:Ավելին12:4514.02.23 -
ՀայաստանՕրագիր. Թադևոս ԱվետիսյանԹադևոս Ավետիսյան. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետԱվելին12:4014.02.23 -
ՍպորտՄեսսին Ոսկե գնդակի հիմնական հավակնորդն է՝ Goal-ի թարմացված վարկանիշի համաձայնGoal պարբերականը ներկայացրել է «Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդների ցանկը:Ավելին12:3814.02.23 -
ՀայաստանՀայլուր 12։30 ՆԱՏՕ-ն ուզում է ՀԱՊԿ աշխատանքը զրոյացնել՝ Հվ. Կովկասում. ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետՀայլուր 12։30 ՆԱՏՕ-ն ուզում է ՀԱՊԿ աշխատանքը զրոյացնել՝ Հվ. Կովկասում. ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետԱվելին12:3014.02.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում տան փլատակներում ռուս փրկարարները գտել են 150 հազար դոլար՝ կաթսայի մեջ դասավորվածՌուս փրկարարները Թուրքիայում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում բնակելի շենքի փլատակներում խոշոր չափի գումար են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունը։Ավելին12:2014.02.23 -
ՏարածաշրջանՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը լարված է. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտում իրավիճակը շարունակում է մնալ բարդ և լարված: Մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։Ավելին12:1514.02.23