Լրահոս
Հասարակական
22:18
13.02.23
165

Արտաշատի թոնրատներից մեկում հրդեհ է բռնկվել

Img default alt hy

Փետրվարի 13-ին, ժամը 18։41-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Ա․ Խաչատրյան փողոցի տներից մեկի թոնրատանը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:02-ին, մարվել` 19:13-ին: Այրվել է թոնրատան տանիքը՝ մոտ 20 քմ։