Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:15
13.02.23
184

Ուղևորություն դեպի Լաչինի միջանցք. Ալիևի պլանները բացահայտել է Բելամին

Բերձորի միջանցքով Արցախ մեկնել չկարողանալով՝ Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին բացահայտել է Ալիևի պլանները. Բաքվի բռնապետը Արցախում էթնիկ զտում իրականացնող պլաններ ունի: 

Բերձորից Երևան վերադարձած Բելամին հանդիպել է Արցախի արտաքին գործերի նախարարի տեղակալի, պետական նախարարի խորհրդականի ու Արցախում մարդու իրավունքների պաշտպանի հետ: Շաբաթ Բերձոր հասած, բայց կյանքի ճանապարհն անցնել չկարողացած Բելամիին ուղեկցել է «Հայլուր»-ի թղթակից Ալբերտ Սերոբյանը: