Լրահոս
Քաղաքական
22:38
13.02.23
134

Ատոմային ռումբի պայթյուն չեղավ հայ-թուրքական հարաբերություններում. ՔՊ-ին զայրացնող-զարմացնող հարցեր

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը վստահ է՝ թուրք-ադրբեջանական տանդեմը չի փոխելու հակահայկական քաղաքականությունը, ինչ է թե Հայաստանը 100 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել երկրաշարժից տուժած Թուրքիա: Դա հասկանալի է Թուրքիայի իշխանության արձագանքից: Հայկական օգնության համար շնորհակալական խոսք է ասել միայն հայ-թուրքական հաշտեցման գործում թուրքական կողմի պատվիրակ Սերդար Քըլըչը, այն էլ միայն իր հայ գործընկերոջն է ուղղել խոսքը, ոչ թե ամբողջ երկրին:  

Ինչպե՞ս է ստացվում, որ Թուրքիա ավելի արագ է հասնում Հայաստանի օգնությունը, քան շրջափակված Արցախ: Հարցը այսօր հունից  հանել է  ՔՊ-ականներին: