Լրահոս
Միջազգային
23:43
06.11.24
182

Նեթանյահուն զանգահարել է Թրամփին

Img default alt hy

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել է Իսրայելի վարչապետի մամուլի ծառայությունը։

Համաձայն հաղորդագրության՝ Նեթանյահուն առաջիններից մեկն է զանգահարել Թրամփին ու շնորհավորել նրան՝ ընտրվելու առիթով, իսկ հեռախոսազրույցը «եղել է սրտանց ու ջերմ»։

Իսրայելական կողմի տարածած տեղեկատվության համաձայն՝ Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են «Իրանից եկող վտանգն» ու «պայմանավորվել են համագործակցել հանուն Իսրայելի անվտանգության»։