Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:54
18.02.23
106

Մյունխենում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Բլինքեն հանդիպումը

Img default alt hy

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ու ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպման մասին հայտնել էր ԱՄՆ պետքարտուղարությունը:

ՀՀ վարչապետը Մյունխենում ավելի ուշ կմասնակցի նաև Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը, որին կմասնակցեն նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը: