Լրահոս
Տարածաշրջան
16:56
27.06.22
244

Մոսկովյան բորսան սկսել է առևտուրը հայկական դրամով

Img default alt hy

Մոսկովյան բորսայի արտարժույթի շուկայում սկսվել է առևտուրը հայկական դրամով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Առևտրի մասնակիցներին և նրանց հաճախորդներին հասանելի են սփոթ և սվոպ գործիքներ հետևյալ արժութային զույգերով՝ հայկական դրամ-ռուսական ռուբլի (AMD/RUB), ԱՄՆ դոլար-հայկական դրամ (USD/AMD), հարավաֆրիկյան ռենդ-ռուսական ռուբլի (ZAR/RUB), ԱՄՆ դոլար-հարավաֆրիկյան ռենդ (USD/ZAR):

Նշվում է, որ Մոսկովյան բորսայի արտարժույթի շուկայում նախատեսվում է առևտուր սկսել նաև այնպիսի արժութային զույգերով, ինչպես օրինակ՝ ուզբեկական սոմ-ռուսական ռուբլի (UZS/RUB), ԱՄԷ դիրհամ-ռուսական ռուբլի (AED/RUB) և ԱՄՆ դոլար-ԱՄէ դիրհամ (USD/AED):