Լրահոս
Միջազգային
10:50
14.03.23
87

Մի օր քաղցած են քնում, մի օր՝ մրսելով. սիրիացիների տառապանքի ու հույսի վրանները

2 օրից կլրանա սիրիական պատերազմի 12 տարին: Կործանիչ երկրաշարժից հետո նույնիսկ Սիրիայում չի լռել կրակը: Այդ երկրի կառավարությունը հայտնել է Համա քաղաքի բնակելի թաղամասերի ուղղությամբ իսրայելական հրթիռակոծության մասին, որի պատճառով վիրավորվել է երեք զինվոր: 

Լիբանանի փախստականների ճամբարներում ապաստանած  հարյուրավոր սիրիացիներ կամաց-կամաց կորցնում են հույսը, թե մի օր կվերականգնվի երբեմնի հզոր, ծաղկուն Սիրիան: