Լրահոս
Աշխարհ
17:45
17.03.23
95

Մղձավանջ՝ Ֆրանսիայում. թեժ բախումների ֆոնին կառավարությունը շրջանցել է Ազգային ժողովը

 

Ֆրանսիայում զանգվածային բողոքի ալիքը բախումների է վերաճել: Ցուցարարները քարեր ու շշեր են նետել ոստիկանների վրա, իրավապահները ցույցերը ցրելու համար ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ են կիրառել: Սրան զուգահեռ՝ Ֆրանսիայի կառավարությունը առանց խորհրդարանի ընդունել է կենսաթոշակային տարիքը բարձրացնելու մասին օրինագիծը, ինչի դեմ պայքարելու համար են ֆրանսիացիները փողոց դուրս եկել: