Լրահոս
Հասարակական
13:27
10.11.25
111

Մերձավանից վտարված Ախտոյանները կվերադառնա՞ն. սպանությունից հետո լարվածությունը չի թուլանում

Լարվածությունը չի թուլանում Մերձավանում: Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանության համար երկու կասկածյալ կալանավորված է, սակայն դա չի փարատում մերձավանցիների կասկածները, որ նախկին գյուղապետի՝ Մհեր Ախտոյանի մատն էլ կարող է խառը լինել այդ գործում: 

Չնայած Ախտոյանի ընտանիքը մեկ ամիս առաջ հեռացել էր գյուղից, սակայն մերձավանցիները մտահոգություն ունեն, որ Ախտոյանները հնարավոր է՝ վերադառնան՝ իրենց  հետ նորից  սև ամպեր բերելով: Մեկ ամսում երկրորդ անգամ են գյուղացիները բողոքի ակցիա անում սպանված համայնքապետի տան մոտ: