Լրահոս
Հասարակական
22:53
17.03.23
320

«Mercedes-Benz»-ը բախվել է ժայռից պոկված քարին և բռնկվել. կան տուժածներ

Img default alt hy

Մարտի 17-ին, ժամը 21։33-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ժայռից պոկված քարին և բռնկվել:
Ըստ նախնական տվյալների կան տուժածներ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։53-ին, մարվել՝ 22։11-ին։