Լրահոս
Քաղաքական
19:35
14.03.23
152

Մեծ է նոր էսկալացիայի վտանգը՝ Հայաստանի ու Արցախի սահմանին. ֆունդամենտալ պրոբլեմներ է գտել Փաշինյանը

Հայաստանի վարչապետն այսօր, ըստ էության, խոստովանել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումով էլ չի բացվելու  իր այդքան գովազդած «խաղաղության դարաշրջանը»: Ըստ Փաշինյանի՝  Բաքուն հետապնդում է մի գիծ, որ խաղաղության հնարավոր պայմանագիրը կյանքի կոչելու երաշխիքներ չլինեն: 

Նրա ձևակերպմամբ՝ Ադրբեջանը ցանկանում է այդ պայմանագրի միջոցով  տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին ու Հայաստանի ստորագրությամբ ստանալ Արցախում ցեղասպանություն իրականացնելու մանդատ: Սրանք Փաշինյանը ներկայացրել է որպես Հայաստանի «կարմիր գծեր», հայտարարել, որ մեծ է էսկալացիայի վտանգը: