Լրահոս
Իրավական
18:45
28.07.25
115

Մայիսի 5-ից անհետ կորած համարվող կինը հայտնաբերվել է

Img default alt hy

Մայիսի 5-ին հաղորդվել էր Շիրակի մարզի բնակիչ 1964 թվականին ծնված Արուսյակ Ա․-ի անհետ կորելու մասին։

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների աշխատանքի արդյունքում հուլիսի 24-ին 61-ամյա կինը հայտնաբերվել է ու ներկայացվել Շիրակի մարզային քննչական վարչություն։

Հանգամանքները պարզվում են։