Լրահոս
Արցախ
10:59
19.08.22
334

Մարտահրավերը պատմական է՝ վերածնունդ կամ ոչնչացում․ Դավիթ Բաբայան

Img default alt hy

Կան բարդագույն և շատ ցավոտ գործընթացներ, որոնց միջով պետք է անցնի ժողովուրդը, հասարակությունը ինքնամաքրման և վերածննդի համար։ Այս մասին գրել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

«Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք թելադրված են ստեղծված իրավիճակով։

Մարտահրավերը պատմական է՝ վերածնունդ կամ ոչնչացում: Բայց, առանց այդ գործընթացների միջով անցնելու, որը մի տեսակ «քիմիաթերապիա» է, բուժումը և ապաքինումը անհնար է։

Այստեղ գլխավորը հավատի ամրապնդումն է, հայրենասիրությունը, պրոֆեսիոնալիզմը և բոլոր տեսակի տականքներից հեռու մնալը»։