Լրահոս
Քաղաքական
14:59
06.11.24
154

Մակրոնը և Տոկաևն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը

Img default alt hy

Ֆրանսիան և Ղազախստանը լիակատար աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը: Այս մասին ասված է նախագահներ Էմանուել Մակրոնի և Կասիմ Ժոմարտ Տոկաևի համատեղ հայտարարությունում:

«Դա թույլ կտա արդար և կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում՝ հարգելով երկու պետությունների տարածքային ամբողջականությունը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը: Նախագահներն ընդգծել են Հարավային Կովկասում կայունության կարևորությունն Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման համար»,- ասված է տեքստում: