Լրահոս
Քաղաքական
17:40
01.07.25
235

Իշխանությունների այս քայլը բռնապետական մոտեցում է ՏԻՄ համակարգի նկատմամբ․ Կյուրեղյան

Img default alt hy

ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը քննադատեց Վաղարշապատի և Խոյի համայնքների միավորման գործընթացը՝ նշելով, որ խախտվել է Սահմանադրության 190-րդ հոդվածը, ըստ որի՝ համայնքների միավորման դեպքում պարտադիր է հանրային կարծիքի լսումը։

«Ո՛չ Վաղարշապատի, ո՛չ Խոյի համայնքի կայքերում չկա որևէ տեղեկատվություն, որ լսվել է հանրային կարծիքը։ Չի եղել հանրային քննարկում, չի ապահովվել մասնակցային ժողովրդավարություն»։

Կյուրեղյանն ընդգծեց, որ լսումների բացակայությունը ստվերում է գործընթացի լեգիտիմությունը և իշխանությունների այս քայլը որակեց որպես բռնապետական մոտեցում տեղական ինքնակառավարման համակարգի նկատմամբ։