Լրահոս
Առողջապահական
20:30
13.03.23
204

Լուսային թերապիան՝ որպես քաղցկեղի բուժման հինգերորդ արդյունավետ մեթոդ

Img default alt hy

Aysor.am-ի փոխանցմամբ՝ ամբողջ աշխարհում դեռևս փնտրում են մեթոդներ և բուժման եղանակներ, որոնք առավել արդյունավետ և նպաստավոր կլինեն քաղցկեղով տառապող մարդկանց ֆիզիկական և հոգևոր վիճակի բարելավման համար։

2022 թվականին բրիտանացի, լեհ ու շվեդ գիտնականների կողմից մշակվել և դեռևս շարունակվում է մանրակրկիտ հետազոտվել քաղցկեղի բուժման նոր մեթոդը, որը կարող է բեկումնային լինել այլ մեթոդների շարքում։

Գիտնականների փոխանցած տվյալների համաձայն, նոր թերապիան թույլ է տալիս ոչնչացնել քաղցկեղի անգամ միկրոսկոպիկ բջիջները։

Կատարված հետազոտությունները փաստում են, որ լուսային թերապիայի մեթոդը թույլ կտա վիրաբույժներին ավելի արդյունավետ  ոչնչացնել հիվանդության առաջացրած մետաստազները։

Ֆոտոիմունոթերապիայի նոր տեսակի մշակման աշխատանքներն իրականացրել է երեք երկրների ինժեներներից, ֆիզիկոսներից, նյարդավիրաբույժներից, կենսաբաններից ու իմունաբաններից բաղկացած խումբը։

Փորձագետների կարծիքով՝ այս տեխնոլոգիան կարող է դառնալ ամբողջ աշխարհում քաղցկեղի բուժման հինգերորդ ամենատարածված մեթոդը՝ վիրահատությունից, քիմիաթերապիայից, ճառագայթային թերապիայից ու իմունոթերապիայից հետո։