Լրահոս
Քաղաքական
22:45
15.03.23
118

Լայնածավալ հարձակման սպառնալիք կա. ՀՀ ՊՆ ղեկավարը խոստովանում է՝ իդեալական չէ առաջնագիծը

Արցախցիների ուղղությամբ է այսօր կրակել ադրբեջանական զինուժը: Առավոտյան ժամը 11-ին թշնամին թիրախավորել է Ամարասի հովտում աշխատող երեք հողագործի: Ադրբեջանը անկանոն կրակոցներ է արձակել, բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Կեղծ լուրերով՝ Ադրբեջանը հող է նախապատրաստում Արցախի ու Հայաստանի վրա հնարավոր հարձակման համար: Եվ դա անում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ էսկալացիայի մեծ վտանգի մասին հայտարարությունից 24 ժամ անց: Իսկ  Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարում է, որ 44-օրյա պատերազմից հետո 2.5 տարում՝  ՔՊ-ական իշխանությունը չի կարողացել  պաշտպանական գծերն իդեալական վիճակի բերել: